ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առողջապահություն

Կանաչ տարածքներն անհրաժեշտ են

Սասունցի Դավթի արձանի հարեւանությամբ անհիշելի ժամանակներից մի կաղնի է կանգնած, որը վաղուց  գրավել է “Բյուրակն” բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Մելանյա Դավթյանի ուշադրությունը. աշխատավայրը հեռու չէ, այդ վայրերով հաճախ է անցնում։ Միշտ ցանկացել է չափել ծառի հաստությունը եւ ահա՝ անցել է գործի։ Նրան օգնության են եկել քիչ առաջ անտարբեր կանգնած երիտասարդները։ Նրանց զարմացնում է այն փաստը, որ իրենց կողքին կանգնած կաղնին պատկառելի տարիք ունի։

- Երեք հոգով ձեռք ձեռքի տալով են կարողանում կաղնու շրջագիծը ստանալ։ 3 մետր 80 սանտիմետր է նրա հաստությունը, իսկ կաղնին, գիտեք, դանդաղ աճող ծառ է։ Եթե հասել է այս հաստության, ուրեմն` հարյուրամյակների պատմություն ունի,- նշում է Մելանյա Դավթյանը։

Տեղի բնակիչները տիկին Մելանյային պատմել են, որ ժամանակին այստեղ կաղնիների պուրակ է եղել։ Հիմա հատ ու կենտ նմուշներ են մնացել։ Նա էլ առաջարկում է՝ ծառի մոտ մի հուշատախտակ լինի կամ գուցե եռագույնով կապենք այն` որպես բնական հուշարձան։ Ով գիտի, գուցե մի օր էլ գանք ու կաղնին տեղում չլինի։

- Առաջ, երբ կանգնում էինք Թումանյան փողոցում ու նայում հեռուստաաշտարակին, բլրի անտառը թույլ չէր տալիս տեսնել հեռուստատեսության շենքը,- հիշում է բնապահպանական կազմակերպության նախագահը եւ ցավով ավելացնում,- հիմա այդ ծառերը չկան։

Պարզ դիտարկումները ցույց են տալիս, որ Երեւանում կանաչ տարածքները պակասել են։ Եղածը պահպանելու համար նա կարեւորում է ոչ միայն կառավարման մարմինների եւ բնակիչների հոգատար վերաբերմունքն, այլեւ բնապահպանական կրթության հարցերը։ Նույնիսկ համապատասխան ձեռնարկ է մշակել, մարզերի որոշ դպրոցներում այն պարտադիր առարկաների ցանկից է։ Իսկ Երեւանին կանաչ տարածքներն օդի պես են անհրաժեշտ։ Քաղաքը կիսաանապատային, տափաստանային գոտում է, բնական պայմաններում միայն մի քանի բույս կարող է աճել այստեղ։ 

- Մենք չպետք է մոռանանք, որ բավական հեռու ենք օվկիանոսից։ Արաբական երկրներն, օրինակ, որոնք մենք անապատային ու չոր ենք համարում, օվկիանոսի ափին են,- պատմում է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆ‎եսոր Գոհար Օգանեզովան,- օվկիանոսը հզոր ուժ է, այն փոխում է կլիման, իսկ մենք փակ տարածքում ենք։ Մարդն այստեղ իր համար հարմար պայմաններ պետք է ստեղծի, հարմար միջավայր։ Եվ ուղիներից մեկը նոր բույսեր աճեցնելն ու խնամելն է, իսկ խնամել, առաջին հերթին, նշանակում է ջրել, վերջին շրջանում այդ աշխատանքը տարվում է։

- Երեւանի հիմնական խնդիրը փոշին ու գետնամերձ օզոնն են։ Սկսած հունիսից մինչեւ հոկտեմբեր այստեղ նկատվում է գետնամերձ օզոնի խտության բարձրացում,- նշում է Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Սեյրան Մինասյանը,- առանձին դեպքերում, կարելի է ասել, որ նկատվում են թունամշուշի նշաններ։ Երեւանի խնդիրը նաեւ փոշին է, որ գործնականում գերազանցում է թույլատրելիի սահմանը։

Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնն ամենօրյա, ամենժամյա դիտարկում է իրականացնում։ 15 դիտակայաններից միայն 5-ը Երեւանում են։ Դրանցից 4-ն ավտոմատ են եւ մոնիտորինգն իրականացնում են օնլայն ռեժիմով։ Շաբաթական եւ ամսական արդյունքները ներկայացվում են ինչպես Բնապահպանության նախարարություն, այնպես էլ քաղաքապետարան։ Անհանգստացնող տվյալներ, ինչ խոսք, լինում են։ Բայց եթե վերջին 30 տարիների կտրվածքով ենք նայում, փոշու առկայությունն օդում նվազել է։

Հանրապետությունում եւ Երեւանում օդի աղտոտվածության մակարդակի մասին խոսելիս Սեյրան Մինասյանն առանձնացնում է երեք շրջան` խորհրդային, ետխորհրդային եւ 2000 թվականից սկսած։ Առաջին շրջանում օդի աղտոտվածության մակարդակն անհամեմատ բարձր էր, հետո նվազեց, իսկ 2000-ից, երբ արդյունաբերությունը կրկին շունչ առավ, աղտոտվածության մակարդակն էլ փոքր-ինչ բարձրացավ։ Բայց ասել, թե պահն օրհասական է, մասնագետը չի շտապում։

- Համեմատություններ չունեմ կանաչ տարածքների մակերես` փոշու խտացում կամ կանաչ տարածքների մակերես` գետնամերձ օզոնի խտացում, բայց վերջին հինգ տարվա կտրվածքով եթե նայենք, չնչին փոփոխություն է նկատվել,- նկատում է Սեյրան Մինասյանը։

Եղած խնդիրն էլ հնարավոր է մեղմել կանաչ տարածքների ավելացման հաշվին, բայց դա պետք է արվի մշակված ծրագրով, այլ ոչ թե հարայ-հրոցով։ Ծառերը պետք է տնկվեն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, իսկ տնկիներն էլ պետք է ջրվեն, անհրաժեշտ խնամքի արժանանան։ Ծառերից ու թփերից լավ փոշու դեմ ոչինչ չի կարող պայքարել։

- Կանաչ տարածքները փոշին կլանելուց բացի շատ այլ առողջարար հատկանիշներ ունեն։ Օրինակ` դուք մտաք այստեղ եւ տարբերությունը զգացիք, չէ՞ (խոսքը Բուսաբանական այգու մասին է),- ասում է բնապահպան Գոհար Օգանեզովան,- դուք լավ զգացիք, դա ձեր նյարդային համակարգի պատասխանն է շրջապատող միջավայրին։ Եթե մարդը լավ է զգում, նա նաեւ ուժեղանում է։

Գոհար Օգանեզովան Բուսաբանության ինստիտուտում է աշխատում։ Ամեն աշխատանքային օր Բուսաբանական այգի է գալիս։ Այստեղ նա լիցքավորվում է, բայց որպես բուսաբան զգում է, որ քաղաքը հիվանդացել է։ Կանաչապատ տարածքների խնամք այսօր տարվում է, բայց մի բան կա, որ տիկին Օգանեզովային զայրացնելու աստիճան անհանգստացնում է։

- Ամեն ուշ գարնան մեզ մոտ սկսում են ծառահատումները։ Տասը տարի է, փորձում ենք զեկուցել թաղապետարաններին, քաղաքապետարանին, որ էտումը կարելի է անել ուշ աշնանը կամ վաղ գարնանը։ Կարելի՞ է տասը տարի շարունակ անտեսել մասնագետների խորհուրդը,- վրդովվում է փորձագետը։

Դատելով քաղաքպետարանի կայքում եղած տվյալներից` բնապահպանական հարցերը, մասնավորապես կանաչ տարածքների ավելացումը, քաղաքային իշխանության օրակարգային խնդիրներից են։ Մայրաքաղաքում մոտ 6900 հա կանաչ տարածք է գույքագրված։ Նախատեսված է, որ մինչեւ 2015 թվականն այդ զանգվածը կավելանա 691, իսկ մինչեւ 2020 թվականը` շուրջ 710 հեկտարով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`