ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առողջապահություն

Համակարգչային բացասական ազդեցությունը

5 ամյա Հրաչն այսօր որոշել է խաղալ իր սիրած համակարգչային խաղերից մեկը, ինչպես ինքն է ասում` տանկի խաղը։ Գնդակներով, մուլտհերոսներով ու թիթեռներով խաղերը Հրաչին դուր չեն գալիս. սիրում է, երբ դրանք մոտ են լինում իրականությանը։ Նրա մայրը` Զարուհին պատմում է, որ երեխան երբեմն վատ երազներ է տեսնում` համակարգչային հրեշների մասնակցությամբ, արթնանում է վախով եւ լաց է լինում։ Մայրը փորձում է Հրաչին համոզել խաղալ մանկական խաղեր, բայց նա նախընտրում է տանկերով ու ուղղաթիռներով կրակել, սպանել հակառակորդին։

Երեխաների վրա դաժան համակարգչային խաղերի բացասական ազդեցությունը մտահոգիչ խնդիր է դարձել բժիշկների ու հոգեբանների համար։ Նրանց կարծիքով դրանք երեխաների մեջ ագրեսիա են սերմանում։

- Եթե տվյալ անձնավորությունը, երեխան մեծանալուն պես չկարողանա տարանջատել, թե որտեղ է վիրտուալ եւ իրական աշխարհների միջեւ սահմանը, ապա նա այդ վիրտուալ աշխարհի մոտեցումներն ու ընկալումները կփոխանցի իրական աշխարհ, կսկսի իրեն պահել նույնքան դաժան, որքան նա այդ խաղերի ժամանակ է, - բացատրում է բժիշկ, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը։

- Եթե երեխան մտնում է այդ խաղի մեջ, ապա ապրումակցում է հերոսին, ինչը կարող  է առաջացնել անհանգստություն նրա ներքին աշխարհում։ Հնարավոր է որ այդ ամենը լինի ոչ գիտակցված մակարդակում, այսինքն` վարքի կրկնօրինակում, - ասում է հոգեբան Նարինե Խաչատրյանը։

Կոմպյուտերի բացասական ազդեցությունը միայն համակարգչային խաղերով չի սահամանափակվում։ Անձի ձեւավորման համար ինտերնետը ոչ պակաս վտանգավոր երեւույթ է։  Հատկապես սոցիալական կայքերն ունակ են կլանելու եւ կախման մեջ գցելու նույնիսկ ամնավառ անհատականություն ունեցող մարդկանց։ Մեր մյուս հերոսը` Կարինեն նույնիսկ չնկատեց էլ, թե ինչպես ինտերնետը դարձավ իր կյանքի ամենագլխավոր բաղադրիչներից մեկը։

- Առանց ինտերնետի ես ինձ պատկերացնում եմ երկրագնդից դուրս` ուրիշ մոլորակում։ Առանց ինտերնետի ես չկամ։ Երբ իմացա “Օդնոկլասնիկի” կայքի մասին, ես էլ գրանցվեցի, բայց մի քանի ամիս հետո հասկացա, որ այնտեղ եմ ապրում։ Ես անընդհատ ինտերնետում էի։ Մանավանդ, երբ ի հայտ եկավ “վափ” ծառայությունը` բջջային հեռախոսով ինտերնետ մտնելու հնարավարությունը, ես արդեն նույնիսկ դասի ժամանակ դուրս չէի գալիս կայքից, - պատմում է 23 ամյա աղջիկը։

Կարինեն շուտով հասկացավ, որ կտրվում է իրական կյանքից, ընկերները սկսում են իրենց արժեքը կորցնել, վիրտուալ կյանքը կլանում է իրեն։ Որոշեց` կանգ առնել է պետք, քանի ուշ չէ։

Բացասական կողմերից բացի ինտերնետն իհարկե դրական կողմեր էլ ունի։ Այն  ինքնազարգացման ու աշխարհայացքի ընլայնման հնարավորություն է տալիս։ Կարինեն սեփական փորձից խորհուրդ է տալիս` աշխատեք պարզապես չխճճվել համացանցում, այլ ճիշտ նավարկել այնտեղ։

- Մասնագետները ինտերնետն անվանում են համաշխարհային աղբանոց, որտեղ ինչ ասես կա։ Պետք է ուղղակի իմանալ, թե ինչպես կարելի է միայն օգուտ քաղել այդտեղից, - ասում է նա։

Համակարգչային խաղերի ու ինտերնետային շփումների պատճառով հատկապես երեխաները մոռանում են մարդկանց հետ իրականում շփվելու նրբությունները, դառնում են ինքնամփոփ, չխոսկան։ Հոգեկան առողջությունից բացի տուժում է  նաեւ ֆիզիկական առողջությունը։ Անընդհատ լարված ու կկոցված աչքեր, անհարմար դիրք, նստակյաց վիճակ։

Բժիշկ, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանի պարզաբանմամբ` խնդիրներ կարող են առաջանալ տեսողության եւ հենաշարժական ապարատի հետ, անըդհատ նստակյաց վիճակի պատճառով հնարավոր են արյան շրջանառության խանգարում,  երակային պրոբլեմներ։ Ուժեղ գլխացավերը նույնպես չեն բացառվում։ Բժիշկը խորհուրդ է տալիս. աշխատեք 4 ժամից ավելի չնստել համակարգչի մոտ, ժամանակ առ ժամանակ վեր կացեք, շարժվեք։ Իսկ երեխաներին թույլ մի տվեք մեկ ժամից ավել անցկացել կոմպյուտերի գերության մեջ։ Մինչեւ 4 տարեկաններին խորհուրդ է տրվում  ընդհանրապես հետ պահել գայթակղիչ սարքից։

Համակարգչի բացասական ազդեցությունը կանխելու մեկ այլ` ոչ սովորական միջոց է մշակել Հայաստանի Ամերիկյան համալսարանի 4 ուսանողներից բաղկացած` TechSquad թիմը։ Նրանք նախագծել են հատուկ համակարգչային ծրագիր` Green dose անվանմամբ։ Այն օգնում է խուսափել կոեմպյուտերի պատճառով առաջացող մի քանի հիվանդություններից։ Ծրագիրը նկատում է, թե ինչ գործ է անում համակարգչից օգտվողը տվյալ պահին ու առաջարկում է համապատասխան մարզանքներ։ Օրինակ, եթե որոշ ժամանակ շարունակ աշխատում է մկնիկի “սքրոլ” կոճակը, ապա ծրագրիը միանգամից գլխի է ընկնում, որ մարդը կարդում է, եւ առաջարկում է հատուկ վարժություններ` աչքերի լարվածությունը թուլացնելու համար։ Եթե ակտիվորեն օգտագործվում է ստեղնաշարը, ուրեմն ինչ որ մեկն աշխատացնում է մատները, ու ծրագիրը սկսում է հոգալ մարդու մատների ու նյարդերի մասին` հաապատասխան մարզանքեր առաջարկելու միջոցով։

Նախագիծը մշակողներն ասում են, որ  Green dose-ը ընկերական խորհուրդներ տվող ծրագիր է։

- Այն անըդհատ հիշեցնում է կոմպյուտերից օգտվողին, թե աշխարհում քանի մարդ ինչ հիվանդություններից է տառապում հենց համակարգչի պատճառով, բարեկամաբար առաջարկում է մտածել սեփական առողջության մասին, - ասում է նախագծողներից մեկը` Նարբեհ Միրզան։

Ծրագիրը հիմնականում անդրադառնում է համակարգչի պատճառով առաջացած առողջական երկու խնդրի`  չոր աչքի սինդրոմին ու ձեռքի դաստակի եւ նյարդերի հետ կապված բարդություններին։ Իրենք էլ ամեն օր համակարգիչն ակտիվորեն օգտագործելով` հասկացել են` պետք է շտապ մի բան ձեռնարկել, քանի դեռ կոմպյուտերը վերջնականապես չի փչացրել առողջությունը։

- Մենք ինտերնետային հարցումներ ենք կատարել, թե հատկապես ինչից են բողոքում համակարգիչ օգտագործողներն ու ըստ դրա էլ որոշել ենք, թե ինչ առողջական խնդիրների է պետք ուշադրություն դարձնել ծրագրում,- ասում է նախագծի հեղինակներից Հովհաննես Զարդարյանը։

- Green dose նշանակում է կանաչ չափաբաժին, - պարզաբանում է մյուս համահեղինակը` Լինա Հովհաննիսյանը։ Կանաչը ասոցացվում է առողջ ապրելակերպի հետ։ Այսինքն` մեր ծրագիրն առաջարկում է առողջության չափաբաժին։

TechSquad թիմն իր նախագծով արդեն հաղթել է “Երեւակայության գավաթ 2009” կոչվող մրցույթի հայաստանյան փուլում ու պատրաստվում է մասնակցել Եգիսպտոսում կայանալիք եզրափակչին։ Ո՞վ գիտի, գուցե հենց նրանց հաջողվի աշխարհին հետ պահել մարդու ֆիզիկական առողջության վրա համակարգչի կործանարար ազդեցությունից։

Իսկ հոգեկան խնդիրները, այսինքն` ինտերնետից ու ընդհանրապես համակարգչից կախվածությունը  բուժվելու ամենաարդյունավետ միջոցը թերեւս իրական կյանքի գույներն ու հմայքը նկատելը եւ  դրանց մեջ ապրելն է։

- Պետք ավելի ուշադիր լինել իրական մարդկանց` հարազատների ու ընկերների նկատմամբ, հաստատ նրանց մեջ էլ մի մեծ աշխարհ կա, որ կարելի է բացահայտել, - խորհուրդ է տալիս հոգեբան Նարինե Խաչատրյանը։

- Ինտերնետում բույրերը չեն զգացվում։ Ոչ կարող ես զգալ մարդկանց ջերմությունը, ոչ էլ նույնիսկ սառնությունը։ Հիմա հաստատ կարող եմ ասել` իրական կյանքը շատ ավելի հետաքրքիր ու կախարդական է, քան վիրտուալը, - խոստովանում է Կարինեն։ 

Պատուհանից դուրս նայեք, եւ ձեր կոմպյուտերի էկրանն ու դրանում տեղավորված աշխարհը չափազանց ձանձրալի կթվան։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`