ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առողջապահություն

Երբ աղմկում է քաղաքը

Երեւանում օր օրի էկոլոգիական խնդիրները շատանում ու լրջանում են։ Դրանց շարքից է նաեւ էկոլոգիական աղմուկը, այլ կերպ ասած, քաղաքն աղտոտված է նաեւ աղմուկով։ Սա ոչ միայն Երեւանի, այլեւ բոլոր մեծ քաղաքների խնդիրն է։ Այն սկսել է լուրջ անհանգստություն պատճառել ողջ աշխարհին։ Մինչդեռ մի որոշ ժամանակ առաջ  ձայները միայն օգնում էին...օգնում էին մարդուն ինֆորմացիա ստանալ շրջապատող աշխարհի ու տարբեր երեւույթների մասին։ Ձայներն իրենց այդ գործառույթն այսօր էլ չեն կորցրել, միայն թե դրանք չափից ավելի են բարձրացել։

- Ինֆորմատիվության տեսանկյունից տեսողությունից հետո մարդու մոտ երկրորդ տեղում ձայնային զգացողությունն է։ Եթե փորձեք նրան զրկել ձայներից, նա կհայտնվի հոգեկան անհավասարակշիռ վիճակում,- մեկնաբանում է հոգեբան Դավիթ Հայրապետյանը,- դա կիրառել են նաեւ որպես պատժամիջոց` մարդուն զրկելով ձայներից, նրան մեկուսացնելով անձայն ու անգույն տարածքում։ Բայց ինչպես երկարատեւ լռությունն, այնպես էլ չափից ավելի բարձր աղմուկը մարդուն կարող է հոգեկան անհավասարակշռության հասցնել։ Մեր կյանքում ձայները հիմնականում 5-20 դեցիբելի սահմաններում են։ Նորման, որ կարող ենք լսել, 80 դեցիբելն է, բայց արդյունաբերական շատ քաղաքներում, աղմկոտ վայրերում ձայները հատում են 100 դեցիբելի սահմանագիծը։

Աղմուկն իսկական պատուհաս է դարձել բոլորի համար, եւ դա սկսել է անհանգստացնել փորձագետներին։ Հայաստանն էլ այս առումով հետ չի մնում աշխարհից, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք, աշխարհի հետ ոտք մեկնողը հիմնականում Երեւանն է։ Անդորր փնտրելու դեպքում բնապահպան Կարինե Դանիելյանն, օրինակ, մայրաքաղաքից դուրս է գնում։ Երեւանում նա այլեւս չի գտնում այն խաղաղ անկյունը, ուր կարող է առանձնանալ իր մտքերի հետ։

- Եթե դուք անցնեք ձայնասկավառակների եւ ձայներիզների վաճառքի կետերի մոտով , անկախ նրանից, թե որքան մարդ կա շրջակայքում, ձայնը բարձրացնում են մինչեւ վերջ։ Դա կիրառվում է որպես գովազդ` հաշվի չառնելով ոչ մի հետեւանք,- նկատում է բնապահպան Կարինե Դանիելյանը,- նաեւ սնկի նման աճող ռեստորաններում ու սրճարաններում է այդ նույն բարձր երաժշտությունը, որն իրականում աղմուկ է եւ ոչ ավելին։ Դրանք մեր հանգստի գոտիները վերածել անհանգստության գոտիների։

Բարձր ձայնն ու աղմուկն ազդում են մարդու ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա։ Աղմուկի ազդեցության տակ մարդու եւ կենդանու օրգանիզմում առաջանում է ադրենալինի որոշակի քանակություն, իսկ այն սպառելու առիթն իրականում չկա։ Գուցե նաեւ դա է պատճառը, որ մեծ ու աղմկաշատ քաղաքներում մարդիկ ավելի անհանգիստ ու դյուրագրգիռ են։  Կարինե Դանիելյանն այդ վարկածը չի հերքում, ավելին, նա հակված է հենց դրան։

- Ստացվում է, որ անընդհատ աղմուկ է, եւ մարդու մոտ անընդհատ ադրենալինի ավելցուկ է։ Նա հասկանում է, որ դա կապված չէ վտանգի հետ, հետեւաբար նա չի փախչում,- բացատրում է փորձագետը,- ստացվում է, որ նա հայտնվում է երկու քարի արանքում, պետք է փախչի, բայց դրա կարիքն իրականում չկա։ Սա էլ իր հերթին բերում է այլ հետեւանքներ, օրինակ, կուտակված էներգիան շատերը կարող են ինչ-որ բան կոտրելով դրսեւորել։

- Եթե հոգեբանական հետեւանքները` դյուրագրգռությունը, աշխատունակության եւ սթրեսակայունության անկումը, շուտ են վերականգնվում, ապա ֆիզիոլոգիական հետեւանքները` իմունային համակարգի թուլացում, արյան բաղադրության որոշակի փոփոխություն եւ այլն, վերականգնելու համար ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ,- պատմում է հոգեբան Դավիթ Հայրապետյանը,- հետազոտությունները ցույց են տվել ամենօրյա ձայների 1 դեցիբել ավելացումը բերում է աշխատունակության 2-3 տոկոս նվազեցման։

- Քանի դեռ մենք լսում ենք թռչունների դայլալյն ու բզեզի բզզոցը, ամեն ինչ կորած չէ,- ասում է հոգեբան Դավիթ Հայրապետյանը։

Բայց Երեւանը կանգնած է այդ վտանգի առաջ. օր օրի ավելացող մեքենաներ, խառնաշփոթ մայրուղիներում ազդանշանների բազմազանություն, որքան բարձր` այնքան ազդեցիկ... Եղանակները տաքանալուն պես իրենց դռներն են բացում ու աղմկոտ երաժշտությամբ հաճախորդներին են կանչում տարբեր ռեստորաններ ու սրճարաններ։ Կարինե Դանիելյանն առաջարկում է գտնել պայքարի ամենաարդյունավետ տարբերակները.
- Սովորաբար ես ինձ իրավունք եմ վերապահում` հաճախորդներին ասել, որ բարձր աղմուկն ազդում է նրանց սեքսուալ համակարգի վրա։ Հատկապես տղամարդկանց ուշադրությունն եմ հրավիրում խնդրի վրա։ Գուցե դա օգնի։

Կարինե Դանիելյանի այս մտահոգությունը, սակայն, հաճախորդներին այնքան էլ չի անհանգստացնում, նրանք շարունակում են լսել չափազանց բարձր երաժշտությունն ու չբողոքել դրա դեմ։ Հետեւաբար Կարինե Դանիելյանն առաջարկում է աղմուկը խլացնել կանաչ տարածքների միջոցով.

- Ճանապարհներին եղած գազոնային շերտը միայն օդի աղտոտվածությունը չի մեղմում, այն նաեւ աղմուկն է կլանում։

- Աղմուկի խնդիրը կարելի է լուծել նաեւ ապակենտրոնացման ճանապարհով, որպեսզի մեկ տեղում` քաղաքի կոնկրետ հատվածներում, մարդկանց եւ մեքենաների կուտակումներ չլինեն,- առաջարկում է հոգեբան Դավիթ Հայրապետյանը,- Երեւանի կենտրոնական հատվածներից երբ հեռանում ենք, առավել եւս հայտնվում մարզերում, այնտեղ խաղաղ է, աղմուկ չկա։ Այնպես որ, Երեւանը բեռնաթափելը խնդրի լուծում է։

Մասնագետներն ահազանգում են, Հայաստանում, մասնավորապես Երեւանում իրավիճակը վտանգավորության ծայրակետին չի մոտեցել, բայց դրա բոլոր նախադրյալները կան։ Նրանք չեն բացառում, որ կան հարցեր, որոնք առայժմ լուծելի չեն, բայց կանաչ տարածքների ավելացումն ընդդեմ նաեւ աղմուկի միանգամայն իրագործելի տարբերակ է։

 

Ձայնի աղբյուրը Մակարդակը(դԲ)
Հանգիստ շնչառություն   
10
Շշուկ  
17
Թերթ թերթելը 
  20
Սովորական աղմուկ տանը
40
Ծովափի աղմուկ
40
Միջին բարձրության խոսակցություն   
50
Բարձր խոսակցություն   
70
Աշխատող փոշեծծիչ 
80
Մետրոյի գնացք    80
Ռոք-խմբի համերգ  100
Ամպրոպի ճայթյուն 110
Ռեակտիվ շարժիչ   110
Զենքի կրակոց    120
 

 

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`