ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առողջապահություն

Մի քանի խոսք միկրալիքային վառարանի, հեռտուստացույցի եւ համակարգչի մասին


Միկրոալիքային վառարանների վտանգավոր լինել- չլինելը վիճարկման թեմա է գիտնականների համար։ Բժիշկները կարծում են, որ միկրոալիքների ազդցության ենթարկված մոլեկուլներով սնունդը մարդու համար վտանգավոր է։ Շվեյցարացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միկրոալիքային վառարաններում պատրաստած եւ տաքացված սնունդ օգտագործելու հետեւանքով մարդու արյան մեջ հեմոգլոբինը նվազում է, իսկ խոլեստերինը` ավելանում։

Կա կարծիք, որ մարդու վրա վատ ազդեցություն է ունենում նաեւ վառարանին շատ մոտ գտնվելը։ Սակայն Հայաստանի փրկարար ծառայության տեխնածին վթարների եւ հակաքիմիական, հակաճառագայթային բաժնի պետ Կարապետ Կարապետյանը մեր ներկայությամբ AD6 կոչվող ճառագայթային ախտոտվածության որոշիչ սարքով ստուգում է միկրոալիքային վառարանի ճառագայթման աստիճանը։ Սարքը ոչինչ չի գրանցում։

- Ժամանակակից միկրոալիքային վառարանները ունեն հատուկ պաշտպանիչ շերտ եւ ճառագայթումը դրանցից դուրս չի գալիս, այսինքն` վառարանի անմիջական հարեւանությամբ գտնվողը չի կարող ճառագայթվել։ Իսկ բաց դռնակով սարքը ուղղակի չի միանում, - ասում է Կարապետ Կարապետյանը։

Ճառագայթվելուց խուսափելու համար ուղղակի խորհուրդ է տրվում միկրալիքային վառարան գնելիս ուշադիր լինել եւ համոզվել, որ այն ունի անվտանգությունը երաշխավորող վկայականներ։ Սակայն ոչ մի վկայական չի կարող ապահովագրել մոլեկուլային փոփոխություն ապրած սնուդից։

Բոլորի տան լավագույն բարեկամ հեռուստացույցի հետ բոլորս էլ ամեն օր շփվում ենք։ Շփվում ենք ժամերով եւ սերտորեն։ Շփվում ենք ու ճառագայթվում։ Դե ուրեմն պետք է գոնե 2 մետր հեռավորության վրա նստենք, որ աչքերը խնայենք ու չճառագայթվենք։ Չնայած պիտի հանգստացնենք ու ասենք, որ ներկայիս հեռուստացույցները այդքան էլ ուժեղ չեն ճառագայթում։ Միջին չափսի, հարթ էկրանով հեռուստացույցի մոտ ճառագայթային ախտոտվածության որոշիչ շարքը գրանցում է վայրկյանում ընդամենը 22 իոնիզացնող ճառագայթների հոսք, այն դեպքում, երբ բնական ֆոնը  մոտ 10 է։ Սարքը էկրանից մի քիչ հեռացնելու դեպքում այն այլեւս ոչինչ չի գրանցում։ Սակայն UNESCO-ի /Միացյալ ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպութուն/ համոզմամբ առավելը վտանգավոր է ոչ թե հեռուստացույցի ճառագայթումը, այլ` դրա հոգեբանական ազդեցությունը։ Հեռուստացույցը խաթարում է ընտանեկան հարաբերությունները։ Այն փոխարինում է ջերմ շփումներին, գիրք կարդալուն, մայրիկի օրորոցայիններին, տատիկի հեքիաթներին, հոր հետ զրույցներին։

Փորձագետների համոզմաբ հեռուստացույցի բացասական ազդեցությունը առավել նկատելի է երեխաների մոտ։ UNESCO-ի տվյալներով 3-5 տարեկան երեխաների 93 տոկոսը օրական 4 ժամ հեռուստացույց են նայում։ Եթե մեծահասկաները կարող են փոխել ալիքը, չհավանել ինի-որ բան ու չնայել, անջատել հեռուստացույցը, ապա երեխաները նայում են ամեն ինչ, նայում են, սովորում եւ յուրացնում։ Ստացվում է, որ երեխայի անհատկանությունը ձեւավորվում է հեռուստատեսության միջոցով։ Վերջերս նկատվում է նաեւ երեխաների խոսքի ուշ զարգացում, պրիմիտիվ բառապաշար, շատ փոքրիկների համար դժվար է դարձել ընկալել տեղեկատվությունը, նրանք երեւակայություն եւ ստեղծագործական ակտիվություն չունեն, փոխարենն ավելի ագրեսիվ են ու դաժան։ Այս ամենը փորձագետները կապում են հեռուստացույցի հետ։

Համակարգիչը նույնպես ներխուժել է մեր կյանք եւ գնալով ավելի ու ավելի շատ մարդկանց "սրտեր է գրավում"։ Ամերիկացի գիտնականները կարծում են, որ համակարգիչը ազդում է երեխաների հասակի աճի վրա եւ խանգարում է նրանց սովորել հաղորդակցվել մարդկանց հետ։  

Ճառագայման տեսանկյունից համակարգիչը նույնպես որոշակի վտանգ է ներկայացնում Հայաստանի փրկարար ծառայության տեխնածին վթարների եւ հակաքիմիական, հակաճառագայթային բաժնի պետ Կարապետ Կարապետյանը AD6 ճառագայթային ախտոտվածության որոշիչ սարքով ստուգում է նաեւ համակարգչի էկրանից եկող ճառագայթում, այն գրեթե նույնն է, ինչ` հեռուստացույցի դեպքում, իսկ այսպես կոչված հեղուկ-բյուրեղային էկրանի մոտ սարքը ճառագայթում բացարձակ ցույց չի տալիս։ 

Այսպիսով, համակարգչի բացասական ազդեցությունից խուսափելու համար պետք երեխաներին թույլ չտալ շատ տարվել դրանով, էկրանը պիտի լինի 45 սատիմետրից ոչ պակաս հետավորության վրա։ Խորհուրդ չի տրվում համակարգչի առջեւ նստել օրական 4 ժամից ավելի, եւ պետք է ամեն 40 րոպեն մեկ 20 րոպեանոց ընդմիջում անել։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`