ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առողջապահություն

Գրիպ կամ ֆսֆսացող քթերի սիմֆոնիա


Ասում են՝ գրիպը, եթե բուժում ես, տեւում է մեկ շաբաթ, եթե չես բուժում՝ 7 օր։  Գրիպի դեպքում կարեւորը ոչ թե հիվանդության տեւողությունը սրբագրելն է, այլ` հետագա բարդություններից խուսափելը։ 

Եթե ձեր ջերմությունը բարձրացել է, դող, մկանացավ, գլխացավ եւ քթից արտադրություն ունեք, ապա շնորհավորում ենք, դուք գրիպ եք։ Որոշ դեպքերում գրիպին բնորոշ են նաեւ քթից արնահոսություն, կոնյուկտիվիտներ, աչքերի բորբոքում։ Մի շտապեք ինքներդ ձեզ մխիթարել, որ գրիպը բարդ հիվանդություն չէ։ Գուցե եւ դրա ընթացքը վտանգավոր չէ, բայց հետեւաքները կարող են մտահոգիչ լինել։ Շտապօգնության ավագ բժշկուհի Ռիտա Աբրահամյանի հավաստմամբ` գրիպի պատճառով կարող են առաջանալ թոքաբորբ, օտիտ` ականջի բորբոքում, բրոնխիտ`  շնչառական ուղիների հիվանդություն, միոզիտ` մկանների բորբոքում, միելիտ` ողնուղեղի բորրբոքում, մենինգիտ եւ էնցեֆալիտ` գլխուղեղի բորբոքում, սրտանոթային համակարգի ախտահարում եւ այլ` մեկը մյուսից վախենալու անվանումներով հիվանդություններ։ Հնարավոր է նաեւ Ռեյեի սինդրոմ կոչվող բարդությունը, որը հանդիպում է միայն երեխաների մոտ եւ ուղեկցվում է փսխումներով,  ուղեղի զեղումով ու կոմայով։

Գրիպը սիրում է, որ իրեն լուրջ վերաբերվեն։ Պետք չէ բարձր ջերմությունով եւ ֆսֆսացող քթով տանից դուրս գալ ու շտապել այնտեղ, ուր շատ մարդիկ կան։

- Գրիպի ժամանակ պետք է անպայման կազմակերպել բժշկի այց։ Պետք չէ գնալ մանկապարտեզ, դպրոց, բուհ, աշխատանքի, մասնակցել մասսայական միջոցառումների, որպեսզի  հիվանդությունը չբարդանա, ու ինքներդ էլ չդառնաք ուրիշներին վարակելու աղբյուր,- ասում է Առողջապահության նախարարության Պետական հիգինենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, համաճարակաբան Լիանա Թորոսյանը։

Բժշկուհի Ռիտա Աբրահամյանը պարզաբանում է, որ գրիպը միանգամից չի անցնում, նույնիսկ բարդություն չլինելու դեպքում այն տեւում է մի քանի օր։ Պետք է հետեւել բժշկի ցուցումներին, խմել նրա նշանակած դեղերը, վիտամին "ց", օգտագործել շատ հեղուկներ։ Չի կարելի ինքնագլուխ կերպով բժշկական կրթություն չունեցող հարեւանի ու բարեկամի խորհուրդ տված դեղամիջոցներն ընդունել։ Ամեն մի դեղ չէ, որ կարող է հաղթել գրիպին։

- Մարդկանց մոտ սովորություն կա գրիպի հենց առաջին օրը միանգամից անտիբիոտիկ խմել։ Դա շատ սխալ է, կարող է դիզբակտերիոզ առաջանալ։ Անտիբիոտիկը գրիպի վիրուսի դեմ ոչինչ անել չի կարող։ Անտիբիոտիկ նշանակում է բժիշկը, եթե կա բարդություն, բորբոքային պրոցես,- ասում է բժկուհին։

Բազմազան ու բազմահրաշ դեղեր խմելու փոխարեն ավելի լավ է՝ բացեք ձեր մառաններում ու պահարաններում թաքցրած մուրաբաները եւ որքան կարող եք՝ շատ թեյ խմեք։

Եթե դուք գրիպ ընկնելու հավես եւ ժամանակ չունեք, ապա ավելի լավ է հետեւեք մի քանի կանոնների. հաճախակի լվացեք ձեռքերը, խուսափեք գրիպով հիվանդի հետ շփվելուց, եթե տանը գրիպով հիվանդ կա, կրեք դիմակ եւ հագնվեք եղանակին համապատասխան։

Հիգիենայի կանոններին ճիշտ հետեւելը նույնպես շատ կարեւոր է։ Գրիպի ժամանակ պետք է օգտագործել թաշկինակներ եւ անձեռոցիկներ։ Քիթ սրբելու այլ եղանակները՝ ձեռքեր, հագուտի թեւք  եւ այլն, չեն խրախուսվում։

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության տեղեկացմամբ այս տարի գրիպի համաճարակային իրավիճակի բարդացում չկա։ Հիվանդության սրացման պատճառով շտապօգնություն կանչելու դեպքերն էլ, համեմատած նախորդ տարիների հետ, այս տարի քչացել են։ Երեւանում արձանագրվող օրական մոտ 450 կանչերից 20-22 են լինում "գրիպային"՝ նախկին 60-70-ի փոխարեն։

Եթե դուք չեք ուզում հանրապետությունում գրիպի համաճարակային իրավիճակի բարդացման պատճառ դառնալ, ապա պետք է ուղղակի հիշել, որ գրիպն էլ է հիվանդություն։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`