ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առողջապահություն

Տուբերկուլյոզ` թոքային հիվանդություն


2008 թվականին Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդացել է 1519 մարդ։ Նրանց եւ արդեն առողջացացած, բայց դեռեւս բժիշկների հսկողության տակ գտնվող մարդկանց ընդհանուր թիվը 3489 է։

Տուբերկուլյոզը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Նշաններն են` 3 շաբաթ եւ ավել տեւող հազը, առատ քրտնարտադրությունը, 37-37.5 աստիճան ջերմությունը, խորխի առկայությունը, ընդհանուր թուլությունը, թոքերի շրջանում ցավերը, քաշի կտրուկ անկումը։ Ինչպես փաստում է ՀՀ ԱՆ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի գրասենյակի տնօրեն Արթուր Թադեւոսյանը` հիվանդության հայտնաբերման գործում մեծ դեր ունեն առաջնային բուժօղակի մասնագետները, այսինքն` տեղամասային թերաեւտները, ընտանեկան բժիշկները, որովհետեւ նրանք են առաջին հերթին շփվում հիվանդի հետ, բողոքներ լսում։ Եթե լինում են որոշակի ախտանիշներ, հիվանդին ուղեգրում են տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ` լրացուցիչ հետազոտություն կազմակերպելու համար։ Հիմնական բուժումը տեւում է 6-8 ամիս, հիվանդը բժշկի հսողությամբ խմում է հակատուբերկուլյոզային դեղեր։ Բուժումը սկսելուց հետո հնարավոր է, որ ինքնազգացողությունը լավանա, բայց դա դեռ ապաքինման նշան չէ, պետք է բոլոր հաբերն ընդունել ճիշտ ժամկետներում։ Մարդը համարվում է տուբերկուլյոզից ապաքինված այն ժամանակ, երբ բժիշկն է գալիս այդ եզրակացության, ինքնագլուխ բուժումից հրաժարվելը սխալ է։

- Հիվանդներից ընդամենը պահանջվում է պարտաճանաչություն, որ ժամանակին գան, դեղորայքը ընդունեն` մեր բուժքույրների հսկողության տակ,- ասում է Նոր Նորքի շտաբ բուժօգնության հիվանդանոցում տեղակայված հակատուբերկուլյոզյին կաբինետի բժշկուհի-թոքաբան Լուսինե Մարգարյանը։

Տուբերկուլյոզի կանխարգելման համար պետք է հաճախ օդափոխել սենյակը, թույլ տալ, որ արեւի ճառագայթները թափանցեն ներս, որովհետեւ հիվանդությունն արեւ չի սիրում։ Հազալիս կամ փռշտալիս հարկավոր է ծածկել բերանը եւ քիթը ձեռքով կամ թաշկինակով ու շրջել դեմքը։ Չի կարելի թքել հատակին, դրա համար հարկավոր  է օգտագործել կափարիչով աման։ Պետք է հնարավորինս խուսափել մարդաշատ ու փակ տարածքներից, ավելի շատ գտնվել բնության գրկում, շնչել մաքուր օդ։ 

Հայաստանի Հանրապետությունն ունի 2007-2015 թ.թ. տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիր, որի շրջանակներում 2008 թվականի հուլիսին կառավարության որոշման համաձայն ստեղծվել է Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակը։ Այն համակարգում է ամբողջ երկրի տուբերկուլյոզային ծառայությունը, զբաղվում է տվյալների հավաքագրմամբ, բոլոր հաշվետվությունները ներկայացվում են գրասենյակ, դրանց հիման վրա կատարում է իրավիճակի վերլուծություն, վիճակագրական ցուցանիշների ամփոփում։ Ողջ հանրապետության հակատուբերկուլյոզային եւ տուբերկուլյոզային ծառայությանը դեղամիջոցներ ու լաբորատոր ծախսանյութերը դարձյալ ազգային գրասենյակն է տրամադրում։ 

Բոլոր տուբերկուլյոզային կաբինետներին ու հիվանդներին հակատուբերկուլյոզային պրեպարատները տրամադրվում է գրասենյակի կողմից` անվճար։

Ամբողջ աշխարհում ու Հայաստանում եւս այսօր գերխնդիր է դեղորայքակայուն տուբերկուլյոզի դեմ պայքարը։ Տուբերկուլյոզի այս տեսակով տառապող մարդկանց օրգանիզմը դիմադրում է առաջնային շարքի դեղամիջոցներին, դրանք ոչ մի ազդեցություն չեն գործում։ Այս դեպքում հիվանդին արդեն սկսում են բուժել երկորդային շարքի դեղաիջոցներով, անհատական մեթոդներով ու սխեմաներով։ Դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժումն անհամեմատ ավելի բարդ է ու երկարատեւ։ Արդյունքի հասնելու համար հիվանդը պիտի վայրկյան անգամ չըկճվի, չկորցնի կամքի ուժը, շարունակի պայքարել ու հետեւել բժշկի ցուցումներին։ Դեղորայքակայուն տուբերկուլյոզով հիվանդների համար նախատեսված ու  անհրաժեշտ սարքավորումներով վերազինված դիսպանսերը, որը գտնվում է Աբովյան քաղաքում, շուտով կհանձնվի շահագործման։ Երեւանում արդեն իսկ գործում են բազմադեղորայքային տուբերկուլյոզի 5 կաբինետներ։ Հետագայում նախատեսվում է նման բաժանմունքեր ստեղծել քաղաքի բոլոր համայնքերում, ինչպես նաեւ` մարզերում։ Տուբերկուլյոզի բուժումը Հայաստանում ԱՆՎՃԱՐ է։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`