ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առողջապահություն

Կերեք-խմեք` առանց թունավորվելու


Նունիսկ ամենամեծ ախորժակով կերած ուտելիքը կարող է անախորժություններ պատճառել, եթե չեն պահպանվել սնունդը պահելու եւ պատրաստելու կանոնները։ Որպեսզի ամենամեծ հաճույքներից մեկը` ուտելը, չվերածվի տհաճության եւ սննդային թունավորումների, սննդի միջոցով տարածվող վարակիչ հիվանդությունների ու աղիքային խանգարումների պատճառ չդառնա, Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը խորհուրդ է տալիս.

1. Սնունդ պատրաստելիս, մատուցելիս եւ ուտելիս պարտադիր է ձեռքերի մանրակրկիտ լվացումը։

2. Մինչեւ պատրաստելը կամ մատուցելը անհրաժեշտ է հոսող ջրի տակ լավ լվանալ սնունդը։ Օգտագործեուց առաջ նունիսկ ձուն լվանալը պարտադիր պայման է` կեղեւին հավաքված մանրէները վերացնելու համար։ Սննդի պատրաստման համար անհրաժեշտ է օգտագործել մաքուր ջուր։ Եթե կասկածներ կան դրա մաքրության վերաբերյալ, ապա պետք է այն օտագործելուց առաջ եռացնել։

3. Մթերքը սառնարանում պետք է պահել հատուկ կանոններով եւ + 5-ից ցածր ջերմաստիճանում։ Չի կարելի իրար վրա կամ իրար կողք լցնել տարբեր ծագումեր ունեցող սննդամթերք, հատկապես սխալ է իրար մոտ պահել հում եւ պատրաստի մթերքը. հարկավոր է դրանք տեղադրել սառնարանի առանձին դարակաշարերի վրա` հումը` ներքեւում, պատրաստին` վերեւում։ Սնունդը սառնարանում պիտի պահվի փակ վիճակում, առավել նպատակահարմար են պլաստամասսայե տարաները, որոնք սակայն պիտի անպայման նախատեսված լինեն հենց սննդի համար։ Եթե միսը նախատեսվում է պահել շատ երկար` օրինակ շաբաթներ կամ ամիսներ, ապա ջերմաստիճանը սառցարանում պիտի լինի ամենաքիչը - 20 աստիճան։ Աղցանները պետք  է պահել` կիսապատրաստի վիճակում, իսկ ձեթը, քացախը, մայոնեզն ու թթվասերը ավելացնել մատուցելուց առաջ։

4. Վաղօրոք պատրաստված սնուդը օգտագործելուց առաջ պետք է լավ տաքացնել` ջերմաստիճանը հասցնելով 70-ից ավելիի։ Մինչեւ 70 աստիճան ջերմության պայմաններում մանրէները սննդի մեջ պահպանվում ու բազմանում են` սննդային թունավորումների եւ տոքսիկոինֆեկցիաների առաջացման վտանգ ստեղծելով։ Պետք է նաեւ համոզվել, որ սնունդի բոլոր շերտերում է ջերմաստիճանը 70-ից բարձր։

5.  Մատուցված սնունդը պետք է անմիջապես ուտել, որովհետեւ սառելու եւ սենյակային ջերմաստիճանում երկար մնալու հետեւանքով դրանում կարող են մանրէ ներ բազմանալ։

6. Խոհանոցային պարագաները պետք է անթերի մաքուր լինեն, դրանց համար նախատեսված սրբիչները` նույնպես։ Կարեւոր է նաեւ, որ օրինակ հում մթերքի, ձվի, մսի հետ շփված դանակներն ու մասնատման տախտակները չօգտագործվեն պատրաստի եւ այլ սննդատեսակների մշակման համար։

7. Սննդամթերքը անհրաժեշտ է պահպանել միջատներից, կրծողներից ու կենդանիներից, քանի որ դրանք ախտածին մանրէներ փոխանցողներ են եւ կարող են նպաստել սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների տարածմանը։

8. Պետք է խուսափել հիվանդ կամ մանրէակիր մարդու կողմից սնունդը պատրաստելուց կամ մատուցելուց։ 

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`