ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առողջապահություն

Երկերեսանի բջջային հեռախոսը. բարի՞ք, թե՞` չարիք

Ամեն օր փառք ենք տալիս Աստծուն, որ բջջային հեռախոս գոյություն ունի, եւ մեծ հաճույքով օգտագործում ենք գիտության բարիքը։ Խոսում ենք ու միաժամանակ` ճառագայթվում։ Դա իհարկե Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունի պես վտանգավոր չէ, բայց ձեր ամենօրյա գխացավերը, անքնությունը, վատ ինքնազգացողությունը հնարավոր է` հենց բջջայինի պատճառով են։

Հայաստանի փրկարար ծառայության տեխնածին վթարների եւ հակաքիմիական, հակաճառագայթային բաժնի պետ Կարապետ Կարապետյանի պարզաբանմամբ` մարդու վրա ճառագայթման բացասական ազդեցությունը կախված է նրա օրգանիզմում ջրի 75 տոկոս պարունակությամբ, քանի որ ճառագայթումը ջրի կազմության մեջ մեծ փոփոխություններ է կատարում։

Կարապետ Կարապետյանը հատուկ AD6 կոչվող ճառագայթային աղտոտվածության որոշիչ սարքով ստուգում է բջջային հեռախոսի ճառագայթումը. եթե նորմալ պայմաններում ֆոնային ճառագայթումն ունի իոնիզացնող ճառագայթների հոսքի 10 արժեք, ապա չզանգող հեռախոսին AD6-ը մոտեցնելիս գրանցվում է 12 արժեք, իսկ երբ հեռախոսը զանգ է ընդունում, իոնիզացնող ճառագայթների հոսքը ստանում է մինչեւ 500 եւ ավելի արժեք։

 - Դա այդքան էլ սարսափելի ցուցանիշ չէ, բայց եթե հաշվի առնենք, որ մարդը տարիներ շարունակ, ամեն օր, ամեն զանգ ստանալիս կամ զանգելիս ստանում է այդքան կետային ճառագայթում` ականջի եւ գլխի հատվածում, կարելի է հաստատ ասել, որ 10-20 տարի հետո դրա բացասական ազդեցությունը իր մասին իմաց կտա, - ասում է Կարապետ Կարապետյանը։

Բջջային հեռախոսի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով խորհուրդ է տրվում.
1. հնարավորինս քիչ խոսել հեռախոսով` օրական 20 րոպեից ոչ ավելի,
2. խոսելիս օգտագործել ականջակալներ, քանի որ այդպիսով հեռախոսը գտնվում է գլխից հեռու,
3.  գիշերն անջատել հեռախոսը. չնայած այն չզանգող վիճակում այդքան էլ վտանգավոր չէ, բայց այնուամենայնիվ մարդու ինքնազգացողության վրա կարող է ազդել։ Կարծիք կա, որ բջջայինըխանգարում է մարդու նորմալ քունը։ Եթե ձեր մտքով անցավ բողոքել ու ասել, որ ախր հեռախոսն օգտագործում եք որպես զարթուցիչ, ապա մենք էլ կշտապենք պատասխանել, որ զարթուցիչը զանգում է նույնիսկ այն դեպքում, երբ բջջայինն անջատված է։ Փորձեք եւ ինքներդ կհազմոզվեք։

Հայաստանի փրկարար ծառայության տեխնածին վթարների եւ հակաքիմիական, հակաճառագայթային բաժնի պետ Կարապետ Կարապետյանի խոսքով` բջջային հեռախոսի երկարատեւ եւ անխճորեն օգտագործման հետեւանքով կարող են առաջանալ ուռուցքային հիվանդություններ։ Ուռուցքաբանության ազգային կենտոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանի տեղեկացմամբ` Հայաստանում բջջային հեռախոսի վատ ազդեցության վերաբերյալ ուսումնասիրությունը դեռ ընթացքի մեջ է ու հստակ տվյալներ եւ եզրակացություններ չկան։

- Սակայն իմ անձնական կարծիքով, դրա անըդհատական օգտագործումը վերջիվերջո կարող է բերել մարդու օրգանիզմում որոշ սիստեմների փոփոխության,- ասում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը։

Հայաստանում ուսումնասիրությունները դեռ ավարտված չեն, իսկ աշխարհի շատ երկրներում գիտնականները արդեն եկել են որոշ եզրակացությունների։ Դանիացի գիտնականները հայտարարել են, որ բջջային հեռախոսը ուղեղի քաղցկեղ առաջացնել չի կարող, իսկ նրանց շվեդ գործընկերները հակառակում են համոզված։ Շվեդիայում նույնիսկ եկել են եզրակացության, որ գոյություն ունի բջջային ալերիգիա։ Այս երկրում բոլոր մոբիլային "ալերգիկներին" հնարավորություն է տրվում  ստանալ 250 հազար դոլարի չափ գումար եւ տեղափոխվել այնպիսի բնակավայր, որտեղ բջջային կապ չկա։ 

Բայց մի բանում աշխարհի բոլոր գիտնականները միակարծիք են. երեխաներին եւ հղի կանանց հակացուցված է օգտագործել բջջային հեռախոսը։ Երեխաների գանգատուփն ավելի բարակ է, հետեւապես ճառագայման ազդեցությունը գլխի վրա ավելի ուժեղ է, իսկ հղի կանանց դեպքում ճառագայթումը ազդում է պտղի զարգացման վրա։

Շատ երկրներում նաեւ պաշտոնապես հայտարարել են, որ արգելվում է խոսել բջջայինով ամպրոպի եւ կայծակի ժամանակ։ Մենք էլ չեն ուզում հետ մնալ աշխարհից ու զգուշացնում ենք, եթե դրսում զգացվում է Զեւսի ներկայությունը, ապա մի կողմ շպրտեք ձեր անբաժան ընկեր բջջայինին, այլապես դուք ձեր սեփական մարմնի վրա կզգաք աստծո զայրույթը։ 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`