ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առողջապահություն

Երբ "հին ավանդականը" մարդու կյանքը վերածում է մղձավանջի

Վերջերս մի հղի կնոջ հետ տեղի ունեցածը ցնցել էր հանրապետության ամբողջ բուժանձնակազմին։ Դեպքը տեղի էր ունեցել Շիրակի մարզի Հոռոմ Գյուղի բնակիչ Փարվանյան Լուարայի հետ։ Հիմա նրա առաջնեկը երկու ամսական կլիներ, եթե "բախտի" անիվն անսպասելիորեն չփոխեր նրա կյանքի ու ապագայի ընթացքը։

19-ամյա Լուարան ընտանիքի կրտսեր զավակն է։ Դպրոցն ավարտելուց հետո որոշել էր ընտանիք կազմել, երեխաներ ունենալ։ Ամուսնությունից որոշ ժամանակ անց Լուարայի ամուսինը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն` "փող աշխատելու", կնոջն ի պահ թողնելով իր ծնողներին։ Լուարան արդեն հղի էր եւ սպասում էր իր առաջնեկի լույս աշխարհ գալուն։ Նրա սկեսուրն էլ, մայրն էլ գիտեին, որ աղջիկը "թունավոր" հղիություն է տանում, բայց "հին-հայկական ավանդույթի" համաձայն դրան առանձնապես ուշադրություն չէին դարձնում, քանի որ, ինչպես Լուարայի մայրն է ասում, աղջիկը շատ առողջ է եղել, երբեք ոչ մի հիվանդություն չի ունեցել։

"Առողջ" աղջկան չեն շտապել գյուղի կանանց կոնսուլտացիայում հաշվառման կանգնեցնել, իսկ  առողջական վիճակի մասին գանգատները որակվել են որպես հղիության ընթացքի մշտական ուղեկիցներ։

Հղիության 7-րդ ամսում Լուարան կորցնում է գիտակցությունը։ Մինչ այդ, աղջիկը սկսում է անկանոն շարժումներ անել, չվերահսկել իր գործողությունները։ Ամուսնու ընտանիքի անդամները նրան տեղափոխում են Ախուրյանի հիվանդանոց։ Գիտակցությունը կորցրած Լուարայի եւ նրա երեխայի կյանքը հարցականի տակ էր։ Բժիշկները որոշում են "կեսարյան հատումով" հանել երեխային, որպեսզի հնարավորություն ունենան երկուսի կյանքի համար առանձին-առանձին պայքարելու։ Երեխայի առողջական վիճակն ուսումնասիրելուց հետո պարզվում է, որ մոր առողջական խնդիրների պատճառով երեխայի ուղեղում արյան զեղումներ կան, եւ նա չի կարող պայքարել ապրելու համար։ Առաջին հարվածից դեռ չսթափված` Լուարայի հարազատներն աղջկա կյանքը փրկելու համար նրան անգիտակից վիճակում տեղափոխում են "Արմենիա" հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

Բժշկական հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ հղիության տոքսիկոզի հետեւանքով նրա մոտ առաջացել է ուղեղի արյան շրջանառության խանգարում, որը բերել է բազմաօրգանային անբավարարության։

- Սա հազվագյուտ երեւույթ է, - ասում է "Արմենիա" հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ - ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյանը։ - Լուարայի կյանքը փրկելու համար ոտքի էր կանգնել հանրապետության ողջ բուժանձնակազմը։ Մեր մասնագետների ջանքերի շնորհիվ, երկու ամիս անց, նրա մոտ արդեն մասամբ վերականգնվել են շնչառական, սրտանոթային եւ աղեստամոքսային համակարգերի գործունեությունը, սակայն գիտակցության մակարդակում դրական առաջընթացը շատ քիչ է։

Բժիշկներն ամեն ինչ անում են երիտասարդ Լուարային կյանք վերադարձնելու համար։ Ստեղծված վիճակից Լուարային հանելու համար բժիշկներից բացի պայքարում են նաեւ նրա եւ ամուսնու ծնողները։ Բարձր կալորիականությամբ սնունդ ապահովելու համար ծնողները վաճառել են այն ամենն, ինչ կարող էին։

- Երեխային փրկելու համար ինչեր ասես, որ չի անի ծնողը, - ասում է Լուարայի մայրը։

Ծնողն այսօր մտածում է իր աղջկա կյանքը փրկելու մասին, սակայն հարցը փրկվել-չփրկվելուն չէր հասնի, եթե հղիության սկզբնական շրջանում ցուցաբերվեր գրագետ հոգատարություն։ Բժիշկները համոզված են, որ կինն այդ վիճակում չէր հայտնվի, եթե ժամանակին դիմեր կանանց կոնսուլտացիա, հետազոտվեր եւ գտնվեր բժիշկների հսկողության տակ, քանի որ "թունավոր" կոչվող հղիությունը արտառոց երեւույթ չէ եւ հնարավոր է վերահսկել հղիության ընթացքն այնպես, որ դժբախտ դեպքեր չլինեն։

- Ինչին այսօր հասել ենք, կարելի է ասել` հրաշք է։ Նա երկու ամսում, անշարժ ու անգիտակից վիճակից հետո, սկսել է ինքնուրույն ուտել, հայացքով հետեւել մարդկանց, փորձում է շուրթերով ինչ-որ բան հասկացնել, - ասում է Սիրանուշ Ավագյանը։

Լուարայի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում։ Նա կապրի` վստահեցնում են բժիշկները, իսկ մեկ այլ երիտասարդ հղի կնոջ կյանքը բժիշկներին չէր հաջողվել փրկել` մեկ ամիս առաջ նա  մահացել է արյան զեղումից, թեեւ այս անգամ կինը ժամանակին դիմել էր բժկի, հաշվառվել էր ու անցել լաբորատոր բոլոր հետազոտությունները։ Նրա մոտ բժիշկները զարկերակային բարձր ճնշում էին ախտորոշել եւ առաջարկել էին դադարեցնել հղիության հետագա ընթացքը։ Բժիշկների առաջարկը չէին ընդունել ո՛չ նրա ամուսինը եւ ո՛չ էլ հարազատները։

- Բնակչության մեջ մենք մի խավ ունենք, որ մտածում է, թե հղիությունը կարող է նույնիսկ չհաշվառվել, չվերահսկվել բժշկի կողմից եւ ունենալ նորմալ ծննդաբերություն։ Սակայն, ընտանիքի անհեռատեսության  պատճառով, այդ հետամնաց տեսակետները բերում են նրան, որ երբեմն բժիշկներն են ստիպված լինում պատասխան տալ այդ սխալների համար։ Նման ծանր խնդիրների առջեւ չկանգնելու համար անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի եւ վստահել նրան, - ասում է "Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոնի ծննդատան կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ Հասմիկ Սարիբեկյանը։

Բժիշկները մեկ ու կես ամիս պայքարել էին կնոջ առողջական վիճակի բարելավման համար, սակայն այն օր-օրի վատացել էր։ Հղիությունն անհապաղ ընդհատելու մասին նրանց ամենօրյա ահազանգերը մնացել են անպատասխան։ Ի վերջո եղել է այն, ինչը բժիշկները կանխատեսել էին դեռ մեկ ու կես ամիս առաջ։ Արյան զարկերակային բարձր ճնշման պատճառով տեղի է ունեցել ուղեղի արյան անոթների զեղում, կամ` ինչպես ժողովուրդն է ասում` ինսուլտ։

Տարիներ առաջ այսպիսի դեպքերի հանդիպելիս, մեղավորության ցուցակի առաջին տեղում բժշկության անմատչելիությունը, բնակչության ցածր սոցիալական մակարդակը կլիներ, իսկ ամենավերջին տեղում, գուցե` անուշադրությունը  սեփական առողջության հանդեպ։ Սակայն այսօր, երբ հղիության ողջ ընթացքի վերահսկողությունը, ծննդօգնությունը եւ երեխայի ու մոր հետծննդյան խնամքն իրականացվում է պետպատվերի շրջանակներում, մեղավորության ցուցակը կարելի է սկսել ու ավարտել անիրազեկություն ու անտարբերություն բառերով։

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`