ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առողջապահություն

Կատաղություն

Այս տարի աշնանը Շիրակի մարզում մի 10-ամյա երեխա մահացավ կատաղություն հիվանդությունից։ Երեխային դեպքից միայն 20 օր անց էին տարել հիվանդանոց, երբ նրա վիճակն արդեն ծայրահեղ ծանր էր։ Բժիշկներին նույնիսկ չէին էլ ասել, որ երեխային շուն է կծել։ Հարազատները երեխայի վիճակը բոլորովին էլ չէին կապում մոտ մեկ ամիս առաջ շան կծելու դեպքի հետ։ Ավաղ, տղային չէին կարողացել փրկել։

Այպիսի դեպքերը, ցավոք եզակի չեն։ Պարզվում է, որ շատերը չգիտեն, որ գոյություն ունի կատաղություն հիվանդություն, եւ որ շան կծելու դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։
 
60-ամյա Վոլոդյա Մելիքյանին մի ամիս առաջ շուն է կծել։ Շրջապատից ինչ-որ մեկը խորհուրդ է տվել, որ անմիջապես դիմի բժշկի։ Ինքը երբեք չէր լսել կատաղություն հիվանդության մասին, բայց, հետեւելով խորհրդին, անմիջապես գնացել է հիվանդանոց։ Այնտեղ նրան մանրամասն բացատրել են, որ կատաղությունը սուր վիրուսային հիվանդություն է, որը վայրի կենդանիներից` գայլերից ու աղվեսներից անցնում է թափառող շներին, եւ հենց շներն են մարդկանց համար վտանգի աղբյուր հանդիսանում։

- Ավտոշուկա էին գնացել։ Մեքենաներից մեկի տակ պարզվեց շուն կա` ոտները դուրս։ Մեկը միամիտ ոտքը տրորեց, շունն էլ  թռավ ու ինձ կծեց։ Դե ինչ իմանայինք, ինչ շուն է։ Գնացինք Սբ. Աստվածամայր հիվանադոց, այնտեղ պատվաստեցին, հետո ուղարկեցին պոլիկնիլիկա։ Ու այդպես սկսեցին սրսկելը։ 3 օրը մեկ սրսկում էին ու լավ է, ամեն ինչ նորմալ եղավ։ Մեր մոտ էլ պոլիկլինիկայում շատ հոգատար բժիշկներ էին, շատ լավ ընդունեցին։ Անընդհատ զանգում էին, կանչում էին, սրսկում էին, - պատմում է Վոլոդյա Միքայելյանը։

Արշակունյաց պոլիկլինիկայի վիրաբույժ Ռոբերտ Դավթյանը  բացատրում է, որ կատաղության  վարակը կենդանուց կենդանուն եւ մարդուն անցնում է կենդանու թքի միջոցով, մարդը մարդուն չի կարող վարակել։ Պարտադիր չէ, որ կատաղած շունը կատաղությամբ վարակված կինի, սակայն դա հնարավոր է պարզել միայն շան նկատմամբ հսկողություն սահմանելու դեպքում, այն էլ` եթե շունը հայտնի է։ Դրա համար կպահանջվի առնվազն 14 օր, քանի որ այդքան է տեւում հիվանդության գաղտնի շրջանը կենդանիների մոտ։ Իսկ այդքան ժամանակ կորցնելն անթույլատրելի է։

- Պետք է անմիջապես դիմեն մեզ, քանի որ այստեղ կազմակերպվում է առաջին օգնությունը։ Խիստ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր վերքերը մշակվեն օճառաջրով։ Հաճախակ, սովորական ջրով լվացումը համարում են բավարար,բայց դա այդպես չէ։ Օճառաջուրը վաղուց արդեն գիտության մեջ ընդունված միջոց է, օգնում է վնասազերծել, ախտազերծելու այդ վիրուսը։ Այնուհետեւ, եթե վերքերը փոքր են` չանգրված, քերծված, շրջապատը մշակվում  է անտիսեպտիկ նյութերով եւ վիրակապվում։ Նախեւառաջ պետք է մտածել, թե սա ինչ դեպք է։ Եթե կենդանին հայտնի է, նրան մենք պրոֆիլակտիկ, պայմանական կուրսով ներարկում ենք կատարում։ Իսկ եթե անհայտ է, թափառող. անպայման պետք է նրան հսկողության վերցնել եւ անպայման կուսով ներարկումներ կատարել, -  ասում է վիրաբույժ Ռ. Դավթյանը։

Նա իր աշխատանքային պրակտիկայում   հանդիպել է   կատաղություն հիվանդությանը։ Նշված բոլոր միջոցառումներն այդ դեպքում չէին արվել, եւ 35-ամյա կինը մահացել էր։  Ուշացնելու դեպքում կատաղության վարակը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը, եւ բուժումն արդեն ապարդյուն է դառնում։ Ի տարբերություն կենդանիների, մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանը կարող է տեւել նույնիսկ մեկ տարի։

- Հիվանդների մոտ սկսվում է վերքի շրջանում զգացողություն` այրոց , ցավ, քոր, կարմրություն։ Դա նույնիսկ այն ժամանակ, երբ կտրվածքի, չանկռվածքի, քերծվածքի շրջանը կարծես թե լավացել է։ Ոչ ոք չի ենթադրում, որ էդտեղից կարող էր ինֆեկցիաթափանցել։ Նույնիսկ ինկուբացիան անցած, լավացած, սպիացած վերքերը կարող են հետագայում վարակի պատճառ դառնալ։ Վարակված հիվանդի մոտ նույնիսկ փակ վերքերից կարող է այդպիսի տհաճ հետեւանքներ առաջանալ։

ԱՆ հիգիենիկ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լինա Թորոսյանը վերջերս է վերադարձել Բրյուսելում կայացած միջազգային խորհրդակցությունից, որը նվիրված էր մարդկանց եւ կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների ու հատկապես կատաղության կանխարգելման խնդիրներին։ Ինչպես Եվրոպական մի շարք երկրներում ու մեր տարածաշրջանում, Հայաստանում  նույնպես մտահոգ են այս խնդրով։ Վերջին երկու տարվա ընթացքում մեզ մոտ 4 մարդ է մահացել կատաղությունից` նրանք բոլորն էլ ուշ էին դիմել բժշկի։


Լինա Թորոսյան.

- Մի փոքր խոսենք, թե ինչ է կատաղություն հիվանդությունը։ Նախ հիվանդությունն այսօր առողջապահության գերակա խնդիրներից մեկն է համարվում։ Կատաղությունը զոոնոս հիվանդություն է, այսինքն` ընդհանուր հիվանդություն է համարվում մարդկանց ու կենդանիների համար։ Բնական աղբյուր համարվում են վայրի կենդանիները` աղվեսները, գայլերը, բայց հիմնականում մարդու համար վտանգի աղբյուր հանդիսանում են շները։ Իսկ ինչպես են նրանք վարակվում։ Շները, շփվելով վայրի կենդանիների հետ, վարակվում են այդ հիվանդությամբ, քանի որ նրանք էլ համարվում են ընտանի կենդանիներ։ Մարդն էլ շփվելով կամ ասենք տուժելով` կծելու դեպքում կամ չանկռոտելու, արդեն վարակվում է ու հիվանդանում կատաղության հիվանդությամբ։

Լինա Թորոսյանն ասում է, որ մանագետը ինքը կորոշի տվյալ անձը ենթակա է պատվաստումների, թե` ոչ։ Պատվաստանյութը ՀՀ-ում առկա է, այն պահեստավորված է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնում , ինչպես նաեւ` հիգիենիկ հակահամաճարակային տեսչության փորձագիտական կենտրոններում։ Այն կա ինչպես մարզային, այնպես էլ Երեւան քաղաքի տարածքային կենտրոններում։ Եթե անձը դիմել է եւ մասնագետը գտնում է , որ նրան պետք է անհապաղ պատվաստումներ անել, ապա համապատասխան ընթացակարգով պատվաստանյութերը ձեռք են բերվում ու պատվաստումները սկսվում են։

Դրանք կատարվում են պետական պատվերի շրջանակներում` անվճար։

Իհարկե պետք է տարբերակել կատաղություն հիվանդության եւ կծվածության դեպքերը։ Միայն 2008թ.-ին գրանցվել է տարբեր կենդանիների կողմից մարդկանց կծելու 2514 դեպք, որոնցից  591-ը թափառող կենդանիների կողմից։ Այսօր ունենք աճման միտում, դեպքերը աճում են տարեց տարի։

Խնդիրն այսօր Առողջապահության նախարարության թեժ փաթեթում է, սակայն, քանի որ հիվանդությունն ընդհանուր է մարդկանց ու կենդանիների համար,  կանխարգելիչ պայքարի միջոցառումներ անհրաժեշտ են նաեւ կենդանիների շրջանում։

Իսկ ինչպես պայքարել թափառող կենդանիների դեմ։ Այս հարցը սուր հակասությունների առիթ է դարձել։ Այդ են վկայում ինտերնետային ֆորումները, որտեղ կարծիքները տարաբերվում են։ Մի մասը պնդում է, որ նրանց դեմ ընդհանրապես պետք չէ պայքարել, մյուսները հակված են կենդանիների ֆիզիկական ոչնչացմանը։ Կան նաեւ այլ կարծիքներ։

Այսօր Երեւանում թափառող կենդանիների դեմ պայքար է մղում Յունիգրաֆ Իքս ընկերությունը, որը հաղթող է ճանաչվել պետական գնումների գործակալության հայտարարած մրցույթում։

Ընկերությունը զբաղվում է թափառող շների ստերլիզացմամբ ու վնասազերծմամբ։ Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում գտնվող մասնագիտացված կենտրոնում բերված կենդանիները ստերիլիզացվում են, կլինիկական հետազոտություն են անցնում, ստանում պատվաստումներ, իսկ կենդանիների վնասազերծման, այսինքն ֆիզիկական ոչնչացման համար Երեւանի քաղաքապետարանը հատուկ տարածք է հատկացրել։

Քաղաքապետարանում ասում են, որ վերջերս քաղաքացիների կողմից խնդրի վերաբերյալ ահազանգերն ու դիմումները քչացել են, սակայն այստեղ խնդիրն իրոք արդիական են համարում եւ պահում մշտական ուշադրության կենտրոնում։

Կարեն Միքայելյան, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ.

- Այդ աշխատանքների ուղղությամբ տարվում են ուսումնասիրություններ` կատարելագործելու, նոր մոտեցումներ ձեւավորելու համար, որի նպատակով ուսումնասիրվում է արտերկրում կատարվող աշխատանքների  արդյունավետության փորձը , եղանակները, լուծման տարբերակները։  Դա իհարկե նույնպես թույլ կտա տվյալ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնել։ Հաշվի են առնվում նաեւ բնակիչների ահազանգերը, քաղաքապետարանին ուղղված դիմումները, առաջարկները։

Այս տարի, մինչեւ նոյեմբեր ամիսը "Յունիգրաֆ իքսի" կողմից ստերիլիզացվել է 6849,  վնասազերծվել` 28333 շուն։

- Ստերլիզացումը եւ վնասազերծումը, իհարկե, արդյունավետ են, բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ միայն ստերիլիզացման  արդյունքները երեւում են մի քանի տարի անց` մոտ 6-7 տարի հետո։ Այդ է պատճառը , որ մենք ստերիլիզացմանը զուգահեռ կատարում ենք նաեւ վնասազերծում։ Մեր հաշվարկներով, մոտ 2011-2012 թթ. կունենանք  կենդանիների այն օպտիմալ քանակը, որ կզբաղվենք միայն ստերիլիզացմամբ։ Վնասազերծման կարիք այլեւս չի լինի, - ասում է "Յունիգրաֆ Իքս" ՍՊԸ փոխտնօրեն Լիլիթ Գրգորյանը, - Թեժ գիծը բավականին թեժ է աշխատում։ Մեզ մոտ օրական գրեթե 50 զանգի ենք պատասխանում, եւ գրեթե բոլորը, չնչին բացառություններով, իհարկե, խնդրում են, որպեսզի մենք գնանք ու ազատենք նրանց այդ թափառող կենդանիներից։ Նրանք նախ ֆիզիկական վտանգ են ներկայացնում մարդկանց համար, բացի այդ, աղմկելով, գիշերները չեն թողնում հիվանդ մարդկանց եւ ընդհանրապես բնակչությանը իրենց հանգիստը վայելել։ Իհարկե, կան նաեւ կենդանասերներ, նրանց նույնպես հասկանալ կարելի է, որոնք ուղղակի մեզ թույլ չեն տալիս աշխատել։

Հենց այդպիսի կենդանասերներից մեկն էլ դաշնակահարուհի Նունե Մեհրաբյանն է` "Փրկենք կենդանիներին" ՀԿ-ի ղեկավարը։ Նա կարծում է, որ շները  բնության մի մասն են կազմում եւ չի կարելի ոչնչացնել նրանց։ Բացի այդ կենդանիների ֆիզիկական ոչնչացումը համարում է ոչ արդյունավետ։ Նա թափառող կենդանիների դեմ պայքարի իր մեթոդն ունի։ Շուրջ յոթ տարի է  իր նման կենդանասերների հետ մի կացարան է հիմնել, որտեղ 220 շուն է ապրում։  Դրանց հիմնական մասը թափառող է եղել, սակայն հիմա բոլորն արդեն այստեղ ոչ միայն սեփական բույնն, այլեւ անուն ունեն։

- Կացարանները կան գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրներում, ոչ թե մեկ-երկու, այլ տասնակ կացարաններ։ Այս մեկը ստեղծեցի ես բարեգործական հիմունքներով` կենդանասերների հաշվին։ Ինչու մենք էլ չհասկանանք, որ ի վերջո կացարաններն են հարցի լուծում տալիս, որ ոչ մենք անհանգստացնենք այդ շնիկներին, ոչ էլ շնիկները մարդկանց անհանգստացնեն, - ասում է Նունեն։

Նա չի թաքցնում, որ նման կացարան պահելը էժան չէ, նոր բնակիչների տեղ առայժմ չկա, սակայն այստեղ պատրաստ են անվճար կատարել  կենդանիների ստերիլիզացում եւ պատվաստումներ։

Ինչպես "Յունիգրաֆ Իքսում", այնպես էլ "Փրկենք կենդանիներին" ՀԿ-ում կարծում են, որ խնդրի լուծումը թափառող կենդանիների` դրանց պաշտպանության եւ դրանց դեմ պայքարի մասին օրենքի մշակումը կլինի, որտեղ հաշվի կառնվեն բոլոր շահարգիռ կողմերի կարծիքները։

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`