ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առողջապահություն

Մաշկի տարիքը որոշում է իմունիտետը

Մարդու մաշկը տարիքի հետ կորցնում է իր պաշտպանական ֆունկցիաները։ Բժիշկներն այսօր փորձում են պարզել այդ անդառնալի փոփոխությունների պատճառներն ու մեխանիզմը։

Լոնդոնի համալսարանի բժիշկների մի խումբ կամավորների օրինակով ապացուցել է, որ մաշկի կայունությունը վնասվածքների հանդեպ պայմանավորված է դրա պաշտպանական մեխանիզմների մոբիլիզացիայի  եւ արտաքին ագրեսիվ գործոնների ազդեցության խլացման ունակությամբ։

- Տարեցներն անպաշտպան են դառնում տարատեսակ վարակների հանդեպ, եւ հիմա մենք գտել ենք դրա պատճառը, - ասում է պրոֆեսոր Արնե Աքբարը` այս հետազոտության հեղինակը։ Նրա խոսքերով, այս խնդրի արմատներին հասնելը  բավական դժվար է։ Անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե ինչ է դառնում ծերացման պատճառ, իսկ ինչը` հիվանդություններ առաջացնում։

- Մենք ցանկանում էինք բացահայտել առողջ արտաքինի աղբյուրը, հասկանալ, թե ինչու  ծեր մարդկանց մաշկը չի կարողանում պայքարել վարակների դեմ այնպես, ինչպես երիտասարդներինը, - նշում է պրոֆեսորը։



Իմունիտետի բջիջներ


T-լիմֆոցիտներ կամ T-բջիջներ-լիմֆոցիտներ, որոնք զարգանում են կաթնասունների մոտ ` կարմիր ոսկրածուծին նախորդ բջիջներից։ Դրանք լուրջ դեր են կատարում իմունիտետի ամրացման գործում, ճանաչում եւ ոչնչացնում են օտարածին հակագեները։

Նախկինում բժիշկները կարծում էին, որ մարդկանց իմունիտետը թուլանում է, քանի որ տարիքի հետ այն, այսպես ասած, “մաշվում է”։ Այդ պատճառով էլ մեծահասակները դժվար են դիմագրավում վարակներին ու հիվանդություններին։ Մինչեւ վերջերս մասնագետները կարծում էին, որ մաշկի պաշտպանական ֆունկցիաների նվազումը կապված է լեյկոցիտների` մասնավորապես T-լիմֆոցիտների, թաքնված թերությունների հետ, որոնք պատասխանատու են վարակի ճանաչման ու վերացման համար։ Սակայն, երբ վերցրել էին 70-ից բարձր եւ  40-ից ցածր առողջ մարդկանց մաշկի նմուշներ, պարզվել է, որ մեծահասակների մոտ T-լիմֆոցիտների ոչ մի թերություն էլ չկա։  Դրա փոխարեն փորձագետները հայտանբերել են մաշկի եւ իմունային համակարգի հետադարձ կապի խախտում` անհրաժեշտության դեպքում պաշտպանական ֆունկցիայի իրականացման համար T-բջիջների ներգրավման անկարողություն։

- Հարցն այս տեսանկյունից գնահատելը ստիպում է մտածել` նմա՞ն է արդյոք մարդու մյուս հյուսվածքների ծերացումը  մեր նկարագրածին։ Օրինակ, միգուցե, թոքի հյուսվածքը նույնպես չի կարողանում ազդանշան ուղարկել T-բջիջներին։ Դա կարող է բացատրել ավագ սերնդի մոտ թոքի քաղցկեղի, շնչառական օրգանների վարակների դեպքերի մեծ թիվը, - նշում է պրոֆեսոր Աքբերը, - Մենք պետք է պարզենք, թե որքանով է իրատեսական մեծահասակների մոտ մաշկի լրիվ վերականգնման հավանականությունը։ Մեր փորձերից մի քանիսը ցույց են տալիս, որ, համենայն դեպս փորձանոթում, կարելի է ստիպել, որ ծեր մարդու մաշկը համապատասխան ազդանշաններ տա` T-բջիջներին գրավելու համար։ Մենք կարծում ենք, որ վնասվածքները լրիվ կարող են վերականգնվել։ Մնում է պարզել, թե հատկապես ինչ ազդանշան է անհրաժեշտ T-լիմֆոցիտներն ակտիվացնելու համար։

Այդ ժամանակ մենք ծերերին կվերադարձնենք մաշկի առողջությունը, -
կարծում է հեղինակը։

Կենսատեխնոլոգիաների եւ կենսաբանության հետազոտությունների խորհրդի ղեկավարի տեղակալ Սթիվ Վիսշերն ասում է.

 - Մենք ավելի ու ավելի երկար ենք ապրում, բայց կարեւոր է, որ երկար կյանքը չուղեկցվի հիվանդություններով։ Այն, ինչ նկարագրել են պրոֆեսոր Աքբերն ու նրա գործընկերները, ծերացման բնական գործընթացն է։ Այն տարբեր հիվանդությունների զարգացման հիմք է ստեղծում, ինչը մեծապես ազդում է  մեծահասակների կյանքի որակի վրա։ Ինչքան մենք շատ իմանանք ծերացման գործընթացի մասին, այնքան ավելի արդյունավետ կկարողանանք կանխարգելել եւ բուժել տարիքային հիվանդությունները։

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`