Մոլեխաղեր 

      

"Եթե չխաղայիր, ընկե՜ր…"` նման ինքնապաշտպանման միջոց է առաջարկում ռուսական ասացվածքներից մեկը։ Ասացվածքը վերջանում է խրատաբար. "…առանց տաբատի չէիր մնա"։

Իրոք, շատերի համար էքստրեմալ իրավիճակներում պաշտպանության լավագույն (իսկ երբեմն էլ` միակ) ճանապարհն է խուսափել, նույնիսկ, ինչ-որ բան սկսելուց։ Իսկ դրա համար, բնականաբար, պետք է իմանալ, թե ինչի է բերելու այդ իրավիճակը։

Ի տարբերություն բնական վտանգների` (երկրաշարժ, ջրհեղեղ եւ այլն) մարդածին վտանգները մշտապես կատարելագործվում են։ Այս անգամ նկատի ունենք ձեռքի բարդ շարժումներով որոշ գործողություններ կատարելու մեխանիզմները։ "Մոլեխաղը" ամեն անգամ, տարբեր իրավիճակներում կարող է միանգամայն անկանխատեսելի դրսեւորումներ ունենալ` խոստանալով հաջողություն ու անվտանգություն։

Այնուամենայնիվ, իհարկե, աշխատում է հին ստուգված սխեման։


Աննկատ սկիզբ

Որպեսզի ճանճն ընկնի սարդոստայնը, պետք է ամենաքիչը երկու պայման. անզգույշ ճանճ եւ կպչուն սարդոստայն։ Անվտանգ պատրվակով "միամիտներին" (ինչպես որ անվանում են խաբեբաները իրենց հաճախորդներին) կանգնեցնում են իբր մեկ վայրկյանով։

Մատնոց պտտողները առաջարկում են հենց այնպես, առանց փողի, գուշակել, թե որտեղ են գնդիկները։ Փողոցային "էքսպրես-լոտո"-ում առաջարկում են պտտել թմբուկը կամ զառ նետել, թղթախաղի ժամանակ խաղաթղթերի կապուկը մեջտեղից կիսել, լուծել վեճը եւ այլն։ Պետք է իբր "չհետաքրքրված անցորդ"։ Օդանավակայանի սպասասրահում, գնացքի ճամփորդախցիկում, լողափում կարելի է հանդիպել այդ անմեղ առաջարկությանը` ձաձրույթից դրդված "դուրակի" խաղալ։

Այդ էքստրեմալ իրավիճակների ամենաընդհանուր նշանը հատկապես բոլոր վտանգավոր նշանների բացակայությունն է` անմեղությունն ու պատահականությունը։ "Հաճախորդին" պետք է թվա, որ ինքն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը եւ յուրաքանչյուր պահի կարող է դրանից դուրս գալ։


Սարդոստայնում խճճված

Նետելով զառերը` անցորդը տեսնում է, թե ինչպես  պատահական մարդը ստացավ մեծ փողեր։ Ուրախ խաղացողը առաջարկում է անցորդի փոխարեն խաղագումարին գումար ավելացնել, տալիս է այն "ավագին" ու գնում։ Անցորդին տալիս են թվերով պատկերված նկարը, նորից նետում են զառերը եւ դուրս է գալիս երջանիկ թիվը... Շահումը հաջորդում է շահումին, մատնոցով խաղի ժամանակ պտտելու ընթացքում "կողմնակի ինչ-որ մեկը" աննկատ հուշում է, թե ուր է գունդը եւ այլն։ Ներկայացման այս մասի հոգեբանական նպատակն է համոզել անցորդին, որ հաջողությունը մոտ է ու նրա մեջ ագահություն արթնացնել։ 


Փոքրիկ պատահական խոչընդոտ

Փողը գրեթե անցորդի ձեռքում է, նա գրեթե հպվում է դրանց, բայց այդ պահին խաղացողներից մեկը հայտնում է, որ իր մոտ եւս դուրս է եկել երջանիկ թիվը։ Տերն ասում է, որ դա շատ բացառիկ դեպք է, գոյություն ունեն լրացուցիչ օրենքներ։ Պետք է կոնի վրա փող ավելացնել եւ շարունակել խաղը։ Մատնոց պտտողների դեպքում հայտնվում է "ճշտության վկան". նա տեսել է, թե ինչպես են գաղտնի նայել, ուստի պնդում է վերսկսել այն եւ այլն։

Նշանակալից պահին բեմահարթակին հայտնվում են զոհի իրական փողերը։ Թղթախաղում դա կարող է լինել ինչ-որ սիմվոլիկ դրամ։ Մատնոց պտտելու խաղում` խաղադրամ, "էքսպրես-լոտո"-ում` դատարկ խաղաքար (պետք է փող ավելացնել) կամ անսպասելի նոր օրենք (հետ գնել) եւ այլն։ Զգուշորեն կպչելով այդ նուրբ սարդոստայնին` անցորդից շուտով դուրս են կորզում բավականաչափ գումար, որպեսզի նա ափսոսա վերջացնել խաղը` փողերը թողնելով այդտեղ։
  

Կողոպուտ

Եվ այսպես, անցորդն ու խաղացողը, որին նման երջանիկ թիվ է "ընկել", պետք է բարձրացնի խաղադրույքը ("պայքարել փողով", քանի դեռ որեւէ մեկի մոտ չի վերջացել յուր պահուստը) կամ հավասարեցնի եւ հետո արդեն պտտեցնի թմբուկը։ Խաղադրույքի բարձրացումը հմուտ ներկայացում է, որտեղ անցորդին ամեն րոպե թվում է, թե հակառակորդի դրամները ուր որ է կվերջանան։ Եթե զոհը սկսի տատանվել, խաղի կազմակերպիչը, բազմաթիվ աննկատ միջոցներից մեկն օգտագործելով, բախտի անիվը կշրջի տատանվողի կողմը։

Ի վերջո գալիս է այն պահը, երբ անցորդը նկատում է, որ խաղում իր անձնական փողերից ոչ քիչ քանակություն է գոյացել։ Խաղի այդ փուլի գլխավոր խնդիրը առավելագույնս ժամանակ ձգելն է, երբ միամիտը զգա, որ վիճակն անելանելի է, նրանից կարելի է կորզել ոչ միայն ամբողջ դրամը, այլեւ` ժամացույցն ու ամուսնական մատանին։ Զոհին ողջ ընթացքում թվում է, որ ուր որ է իրեն կհաջողվի փողերի որոշ մասը ետ բերել։ Ծայրահեղ րոպեին` "հանդիսատեսներից" մեկը կհայտնվի եւ ցույց կտա, որ միամիտ զոհի օգնականն է, որ ցանկանում է օգնել նրան` դուրս գալու այդ իրավիճակից։


Արագ ցտեսություն

Խաղի տերը նախապես գիտի,  թե երբ է գալիս խաղի վերջը։ Նա պատրաստ է հաճախորդի սպառնալիքներին եւ ոչ մտածված արարքներին։ Պատրաստ են նաեւ բոլոր օգնականները։ Վերջին խորանարդիկները (գունդ, խաղաքարտ, մատնոց) նետվում են սեղանի վրա, հաղթողը անմիջապես անհետանում է` փողով հանդերձ։ Բայց, եթե միամիտը փորձում է նրան կանգնեցնել, ապա վայրկենապես հանդիպում է խիստ հակահարվածի։ Ավելի շուտ միանգամից անհետանում են խաղացողները, հանդիսատեսը, խաղաքարտերը, խաղի սեղանը։ Միայն այդտեղ անցորդը վերջնականապես հասկանում է, որ իրեն ուղղակի թալանել են եւ հիշում է ժողովրդական ասացվածքը…

Սոցիոլոգներն ասում են, որ հասարակության մեջ խաղերը զարգացում են ապրում առանձնապես ճգնաժային պայմաններում, երբ կյանքի արդարության հանդեպ հիասթափության հետ մեկտեղ հայտնվում է անձնական հաջողություն ունենալու հույսը։ Ի դեպ, այս հոգեբանական փաստը հաստատում են նաեւ ԱՄՆ-ում կատարվող երեսնամյա հաստատուն հետազոտությունները. աղքատները խաղերի վրա վատնում են իրենց շահույթի ավելի մեծ մասը, քան` հարուստները։

Այո՜, խաղի նպատակը նույնպես տարբեր է. աղքատների մոտ դրամ ձեռք բերելու ակնկալիքն է, իսկ հարուստների մոտ` սուր զգացողություն ունենալը։ Այս հաշվարկի տիպիկ բնութագրումը հետեւյալն է."իրեն իսկական խաղացող կարող է համարել նա, ով խաղաքարտի վրա կդնի ունեցվածքից ավելի գումար"։

Աշխարհում փողով ավելի շատ խաղում են ավստրալացիները, հետո` ամերիկացիները։ Եվրոպայում ամենաշատը ծախսում են շվեդները (բնակչության մեկ հոգուն բաժին է ընկնում տարեկան 1260 ֆրանկ), երկու անգամ պակաս` ֆրանսիացիները։ Եւ դժվար թե այդ բոլորին վերջ լինի. ամբողջ աշխարհում ծավալվում է խաղերի նոր հոսք` տեսավիճակախաղեր, բազմաթիվ էլեկտրոնային գրազներ, տնային խաղեր։

Մոլեխաղերը հին են ինչպես աշխարհը. մեր նախնիները նույնպես պայքարել են դրա դեմ` նույնիսկ հմայությունների օգնությամբ։ Կրակելով սրտի տուզի միավորներին` ասում էին ."ինչպես գնդակն է թռչում, այդպես էլ քո գլխից դուրս կթռչեն բոլոր երեք խաղաքարտերը"։ Կրկնելով երեք անգամ` հաղթական տուզը ամրացնում էին խաղացողի զգեստին։

Ասում են, երբ Եկատերինա ІІ-ին առաջարկել են Ռուսաստանում առաջին վիճակախաղն անցկացնել, նա պատասխանել է."Ռուսաստանն այնքան աղքատ չէ, որ հիմարացնի իր հպատակներին"։

 

Next

Վեբկայքը`