tert"Արտակարգ թերթ"

 

"Արտակարգ թերթ" շաբաթաթերթը լույս է տեսնում 2003 թվականի մայիս ամսից: Դրա գլխավոր նպատակը բնական ու տեխնածին տարաբնույթ աղետներին դիմակայելու` բնակչության ու կառավարման մարմինների պատրաստվածության աստիճանի բարձրացումն է: Այն, իրոք, շրջադարձային երևույթ էր արտակարգ իրավիճակների վերաբերյալ հասարակության իրազեկման եւ ուսուցանելու գործում, որպես հուսալի ու կայուն տեղեկատվական խողովակ: Արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման պետական բոլոր ծրագրերն ու պլաններն իրենց արտացոլումն են գտնում այդ թերթում: Կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն այստեղ իրենց հետաքրքրող շատ բան են գտնում ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ քաղպաշտպանության և ճգնաժամային կառավարման թեմաներով:  Արտակարգ իրավիճակներում թերթը դառնում է օպերատիվ բյուլետեն, ամբողջական անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ սկսած իրադարձության նկարագրությունից մինչև  գործնական խորհուրդները, ընդգրկելով դրանցով զբաղվող մարմինների հասցեներն ու հեռախոսների համարները:

 

 

 

2014

2013

2012

2011

2010

2009

2008

2007


Վեբկայքը`