"Արտակարգ թերթ" շաբաթաթերթը լույս է տեսնում 2003 թվականի մայիս ամսից: Դրա գլխավոր նպատակը բնական ու տեխնածին տարաբնույթ աղետներին դիմակայելու` բնակչության ու կառավարման մարմինների պատրաստվածության աստիճանի բարձրացումն է: Այն, իրոք, շրջադարձային երևույթ էր արտակարգ իրավիճակների վերաբերյալ հասարակության իրազեկման եւ ուսուցանելու գործում, որպես հուսալի ու կայուն տեղեկատվական խողովակ: Արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման պետական բոլոր ծրագրերն ու պլաններն իրենց արտացոլումն են գտնում այդ թերթում: Կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն այստեղ իրենց հետաքրքրող շատ բան են գտնում ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ քաղպաշտպանության և ճգնաժամային կառավարման թեմաներով: Արտակարգ իրավիճակներում թերթը դառնում է օպերատիվ բյուլետեն, ամբողջական անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ սկսած իրադարձության նկարագրությունից մինչև գործնական խորհուրդները, ընդգրկելով դրանցով զբաղվող մարմինների հասցեներն ու հեռախոսների համարները:
2014201320122011201020092008
2007 | |||||
|
|||||