Ընտանիքի գրեթե բոլոր անդամների ամենասիրելի վայրը խոհանոցն է։ Սակայն այն լի է ամենատարբեր պահարաններով, դարակներով, սարքերով, սուր, կտրող, ծակող առարկաներով, զանազան նյութերով, որոնք կարող են փոքրիկին զգալի վնաս պատճառել։ Երեխան կարող է նաեւ մատները թողնել պահարանների դռների կամ դարակների տակ։ Դրա համար կարելի է մագնիսով լրացուցիչ փականներ տեղադրել, բռնակները թելով կապել, որ երեխան չկարողանա դրանք բացել...