ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

ՏՆՕՐԵՆԻ ՆԱՄԱԿ-ՈՒՂԵՐՁԸ

Չկա այնպիսի մի արտակարգ իրավիճակ,
որից դուրս գալու ելքը չգտնվի:
Եթե նույնիսկ պահն  ամենադժվարինն է,
անհուսալին կամ անելանելին, մի վհատվեք:


Հարգելի գործընկերներ, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ` նախարարներ, տնօրեններ, մարզպետներ, քաղաքապետեր ու գյուղապետեր, լրագրողներ եւ լրատվության պատասխանատուներ, աշակերտներ եւ ուսանողներ, ուսուցիչներ եւ դասախոսներ, սիրելի ժողովուրդ:

Ամեն տարի բնական, տեխնածին, բնապահպանական, համաճարակային ու սոցիալական աղետները  լուրջ վնաս են հասցնում մեր երկրին ու ժողովրդին։ Միջազգային փորձագետներն ընդգծում են, որ աղետներն ամենամեծ վնասը հասցնում են աղքատ ու զարգացող երկրներին, որոնք հնարավորություն չունեն լուրջ ներդրում կատարելու արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում:

Այս պարագայում մեծապես կարևորվում է մեր բնակչության իրազեկվածությունն ու պատրաստվածությունը, ինչի շնորհիվ բոլոր տեսակի արտակարգ իրավիճակների հետեւանքները` զոհերի, վիրավորների թիվը, նյութական կորուստները,  կարող ենք նվազեցնել մոտ քառասուն տոկոսով:

Անբավարար պատրաստվածության աղետալի հետևանքների ականատեսը մենք եղանք 88-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ: 20 տարի առաջ տեղի ունեցավ համաաղետ, որին մենք պատրաստ չէինք։  Իսկ պատրաստ ենք, արդյոք, հաջորդ երկրաշարժին:

Ի տարբերություն դավին անտեղյակ, ցավին անտարբեր խորհրդային մեր հայրենակիցների, այսօր մենք վստահաբար գիտենք. ցնցումներ կարող են լինել, եւ դրանք կարող են յոթ բալից բարձր լինել:  Իսկ եթե ստույգ սպառնալիքը կա, եւ, ցավոք, դա միակը չէ, ապա մենք պարզապես պարտավոր ենք պատրաստ լինել:

Այսօր մեր անձնակազմը մոտ է 88–ից փայփայած երազանքի իրականացմանը, այն է ստեղծել տեղեկատվական, ճանաչողական, խորհրդատվական և ուսուցողական միասնական դաշտ, ինչը  կօգնի մեզ դիմակայել արտակարգ իրավիճակներին, կյանքը դարձնել առավել անվտանգ ու անկորուստ։  Ծրագիրը պայմանականորեն անվանել էինք 01-02-03...09:

Շուրջ 20 տարի մենք գնում էինք դեպի այս գաղափարի իրականացումը և տարբեր փուլերում տարբեր ձեռքբերումներ ու հաջողություններ ենք ունեցել. 1990 թվականի քաոսի և պատերազմի տարիներին ստեղծվել է “02”–ը՝  հեռուստահաղորդումը, ռադիոն, շաբաթաթերթը, համակարգչային կենտրոնը,  այնուհետեւ Նորք հեռուստատեսության տեղեկատվականն ու 03+ հաղորդաշարը:

1997 թ.-ին «Արտակարգ ալիք» հեռուստահաղորդաշարը ՝ «01-09» խորագրով, 2001 թ.-ին «Արտակարգ ալիք» ինտերնետային կայքը, 2003–ին՝ «Արտակարգ թերթը», 2007 թ.–ին ԱՄՆ զարգացման գործակալության և ՄԱԶԾ աջակցությամբ կառուցվել է «Արտակարգ ալիքի» ընդարձակ հարկաբաժինը՝  բրիֆինգ կենտրոնով, հեռուստատաղավարով և ուսումնական կենտրոնով։  

Հստակ սահմանելով նպատակը, հետեւողականորեն հաղթահարելով բոլոր խոչընդոտները, այսօր կարող ենք փաստել, որ կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, բնակչության իրազեկվածության ու պատրաստվածության բարձրացման համար բոլոր նախապայմանները ստեղծված են:

Տեղական ու միջազգային փորձագետների հետ միասին ստեղծում ենք մեր հանրապետությանն ու մեզ սպառնացող բոլոր վտանգների, ռիսկերի ու դրանց կառավարման հիմունքների տեղեկատվական պահոց: «Արտակարգ ալիք» հեռուստաընկերությունը, ռադիոն, թերթն ու կայքը, ինչպես նաև «Արտակարգ ալիքի» օրեցօր մեծացող գրադարանը կփորձեն ամբողջացնել տեղեկատվական դաշտը:

 
«Արտակարգ ալիքի» գործունեության մոտակա 5 տարիների ընթացքում մենք ակնկալում ենք հասնել հետևյալ արդյունքներին.

  • Բարձրացնել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության իրազեկվածության ու պատրաստվածության աստիճանը  մի քանի անգամ
  • Հանրապետության համարյա բոլոր ԶԼՄ-ներին ընդգրկել ԱԻ տեղեկատվական կառավարման ոլորտ: Նրանք  արդեն իրազեկ ու պրոֆեսիոնալ կիրականացնեն իրենց սոցիալական պարտքը` ԱԻ կանխարգելման, նախապատրաստման, մեղմացման, արձագանքման եւ վերականգնման փուլերում տեղեկատվության փոխանցման, ինչպես նաեւ հասարակությանը գիտելիքներ տրամադրելու ուղղությամբ:
  • Արտակարգ ալիքը  պարբերական, անխափան եթեր կունենա հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով, համագործակցելով մնացած բոլոր, այդ թվում նաև մարզային հեռուստառադիոընկերությունների հետ:
  • Կմշակվեն  բնակչության իրազեկվածության և պատրաստվածության աստիճանի գնահատման չափանիշները
  • ԱԻ-ի և դրանց ռիսկերի վերաբերյալ կլինի տվյալների ամբողջական, պարբերաբար թարմացվող բազա: Արտակարգ թերթը կդառնա տասնվեց էջանոց, գունավոր, Արտակարգ ալիք ինտերնետային պորտալը հետաքրքիր ու անհրաժեշտ կդառնա նաև դպրոցների ու բուհերի համար:
  • Կստեղծվի ճգնաժամերի տեղեկատվության կառավարման միջգերատեսչական լրատվական կենտրոն. ճգնաժամերի ժամանակ երկիրը կխոսի մեկ ձայնով:
  • Արտակարգ ալիք ուսումնական կենտրոնում մշտապես ուսուցում կանցնեն լրագրողները, ԶԼՄ-ների և հասարակայնության հետ կապերի պատասխանատուները, ԱԻ արձագանքողները, ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:
  • Արտակարգ իրավիճակների վերաբերյալ աշխարհում եղած լավագույն շատ ծրագրեր, գրականություն, ճանաչողական, ուսուցողական նյութեր թարգմանված են հայերեն լեզվով
  • Բոլոր մարզերում կիրականացվեն «Աղետակայուն համայնքներ», «Հրշեջ-փրկարարները համայնքներում» և «Աղետակայուն դպրոցներ» ծրագրերը:
  • Կստեղծվեն հանրային իրազեկման մարզային կենտրոններ:
  • Բոլոր մարզերը կունենան ԱԻ-ից պաշտպանվելու պլաններ/ծրագրեր, որոնք կընդգրկվեն մարզերի զարգացման ծրագրերում:
  • Տնտեսական կորուստները կնվազեն` նպաստելով մարզերի տնտեսական կայուն զարգացմանն ու աղքատության կրճատմանը:

Սիրելի լրագրողներ եւ  հասարակայնության հետ կապերի ու լրատվության պատասխանատուներ, ԱԻ արձագանքող կազմակերպությունների ղեկավարներ, այս ծրագիրը մեր բոլորի ծրագիրն է, սա մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության հիմքերի անկյունաքարերից  է, որը միասին պիտի տեղադրենք:

 

Արտակարգ ալիքն ավելի քան տասը տարի արտակարգ տեղեկատվություն է տրամադրում բոլորիդ, այսուհետ ավելի նոր ու նորոգ խողովակներով ավելին կանի:

 

Մեր արդյունավետ համագործակցության կամուրջներին կանաչ ճանապարհ ու երկկողմանի աշխույժ երթևեկ եմ մաղթում:

 

Նիկոլայ Գրիգորյան

 

"Արտակարգ ալիք" լրատվական կենտրոնի ռազմավարական պլան
(MS Word Document - 777KB)


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`