ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Ահաբեկություն

Ահաբեկությունը` հասարակության սպառնալիք

Միջազգային ահաբեկությունը` արդիականության գլոբալ հիմնախնդիր

Ահաբեկությունը, ինչպես նաեւ նրա հետեւանքներն այն հիմնական ու առավել վտանգավոր հիմնախնդիրներից են, որոնց բախվում է ժամանակակից աշխարհը։ Մեր օրերի իրողություն է այն փաստը, որ ահաբեկությունն էլ ավելի է սպառնում երկրների մեծ մասի անվտանգությանը` հանգեցնելով հսկայական քաղաքական, տնտեսական ու բարոյական կորուստների։ Նրա զոհ կարող են դառնալ ցանկացած երկիր, յուրաքանչյուր մարդ։

Առաջին ահաբեկիչները հայտնվել են տակավին հնում։ Մարդասպանի զոհ դարձավ Ֆիլիպ թագավորը` Ալեքսանդր Մակեդոնացու հայրը։ Հռոմեական դավադիր-սենատորները սպանեցին Հուլիոս Կեսարին։ Նրա ճակատագրին արժանացան մի շարք հռոմեական կայսրեր։ Նոր ժամանակներում ահաբեկությունների քանակը թռիչք ապրեց 19-րդ դարի վերջին-20-րդ դարասկզբին։ Այդ ժամանակ մարդասպանների զոհ դարձան Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-ը, Իտալիայի թագավոր Ումբերտո 1-ը, Պորտուգալիայի թագավոր Կառլուշը, նրա որդին եւ մի շարք պետությունների այլ բարձրաստիճան անձինք։ Թագավորական տների անդամների սպանությունների շարքում վերջին գործողությունը եղավ Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց-Ֆերդինանդի եւ իր կնոջ սպանությունը Սարաեւոյում, որն էլ դարձավ 1914 թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմի պատճառ։

Ողբերգական ճակատագիրը չշրջանցեց նաեւ կառավարման հանրապետական ձեւ ունեցող պետությունների շատ ղեկավարների։ Ահաբեկիչները սպանեցին ԱՄՆ-ի չորս նախագահների, մասնավորապես գնդակահարվեցին Ա. Լինքոլնը (1865) եւ Ջ. Քենեդին(1963)։ Հանցագործները մահափորձ կատարեցին նաեւ մի քանի այլ ամերիկյան առաջնորդների` Թ. Ռուզվելտի, Ջ. Ֆորդի, Ռ. Ռեյգանի դեմ։

20-րդ դարը պատմության մեջ մտավ ոչ միայն երկու համաշխարհային պատերազմներով։ Հնդկաստանում Գանդի ազգանունով երեք քաղաքական գործիչներ` Մահաթմա, Ինդիրա եւ Ռաջիվ, սպանվեցին ահաբեկիչների կողմից։ Նրանց բախտակից դարձան Եգիպտոսի նախագահ Ա. Սադաթը (1981), Իտալիայի վարչապետ Ա. Մորոն (1978), Շվեդիայի կառավարության ղեկավար Ու. Պալմեն (1986), Իսրայելի պրեմիեր մինիստր Ի. Ռաբինը (1995) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը‚ վարչապետ Վազգեն Սարգսյանը (1999) եւ շատ ուրիշներ։

Ահաբեկությունն առավել մեծ զարգացում ապրեց 20-րդ դարի 60-ական թվականներին, երբ աշխարհի տարբեր տարածաշրջաններ պատվեցին տարբեր  կողմնորոշում ունեցող ահաբեկչական կազմակերպությունների ու խմբերի ակտիվության գոտիներով եւ օջախներով։ Այսօր աշխարհում կա մոտ 500 ընդհատակյա ահաբեկչական կազմակերպություն։ 1968-1980 թթ. դրանք կատարել են մոտ 6700 ահաբեկություն‚ որոնց հետեւանքով զոհվել է 3668 եւ վիրավորվել 7474  մարդ։

Ահաբեկության գործողությունների աննախադեպ աճ նկատվեց 20-րդ դարի վերջին տասնամյակում եւ 21-րդ դարասկզբին։ Միայն 1990 թ. ահաբեկիչները գործողություններ կատարեցին 73 երկրում‚ իսկ 1995 թ. 440 ահաբեկիչ գրոհեց նպատակակերի վրա 51 երկրում։

Տասը տարում կատարվել է միջազգային ահաբեկության 6500 գործողություն‚ որոնցից զոհվել է 5 հազար մարդ‚ տուժել են ավելի քան 11 հազարը։ Ահաբեկության զոհեր են դարձել աշխարհի տարբեր քաղաքների հազարավոր հասարակ քաղաքացիներ‚ այդ թվում՝ Մոսկվայի‚ Սանկտ Պետերբուրգի‚ Բուդյոնովսկի‚ Պերվոմայսկի‚ Գրոզնիի‚ Դաղստանի մի քանի շրջանի։

Այսօր նկատվում է ահաբեկության հասարակական վտանգի աճ ինչպես միջազգային հարաբերությունների համար‚ այնպես էլ իրենց մակարդակով աշխարհի ամենատարբեր երկրների ազգային անվտանգության‚ սահմանադրական կարգի ու քաղաքացիների իրավունքների համար։ Ահաբեկությունն արդի քաղաքական կյանքում դառնում է երկարաժամկետ գործոն։ Բացի այդ‚ շարունակվում եւ ուժեղանում է կապը պետական ու ներքին ահաբեկության միջեւ։

Այս հետեւությունները հաստատեցին 2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությունները Նյու Յորքում եւ Վաշինգտոնում։ Այս ահաբեկության գործողությունները միջազգային ահաբեկիչների առավել լպիրշ ու մասշտաբային գործողություններն էին‚ որոնց հետեւանքով միանգամից զոհվեց մի քանի հազար մարդ։

Ահաբեկությունը բազմապլան երեւույթ է. նրա մեջ միահյուսվել են քաղաքական‚ իրավական‚ հոգեբանական‚ փիլիսոփայական‚ պատմական‚ տեխնոլոգիական եւ այլ ասպեկտներ։ Պատահական չէ‚ որ համաշխարհային ընկերակցությանն այդպես էլ չի հաջողվել այս կարեւոր քաղաքական կատեգորիայի բոլորի կողմից ընդունված սահմանումը։
Որպես քաղաքական բռնության հատուկ ձեւ ահաբեկությունը բնութագրվում է դաժանությամբ‚ նպատակաուղղվածությամբ եւ թվացյալ արդյունավետությամբ։ Այս առանձնահատկությունները կանխորոշել են ահաբեկության լայնորեն կիրառումը մարդկության պատմության ընթացքում‚ իբրեւ քաղաքական պայքարի միջոց՝ ի շահ պետության‚ կազմակերպությունների եւ մարդկանց առանձին խմբերի։
Ահաբեկիչների գործողությունները միշտ չեն կապված սպանությունների հետ‚ բայց դրանք միշտ ենթադրում են բռնություն‚ հարկադրանք‚ սպառնալիք։ Տարբեր կարող են լինեւլ նաեւ նպատակները. խիստ շահադիտական‚ որոնց հիմքում շահառության ծարավն է‚ քաղաքական‚ այդ թվում նեղ խմբակայինից մինչեւ պետական կարգի տապալում։ Ահաբեկությունը կատարվում է նաեւ հանուն գաղափարի։ Ուստի նրան‚ ով համակարծիք է ահաբեկչի գաղափարին‚ հաճախ անվանում են հայրենասեր‚ ազատության մարտիկ‚ ընդդիմադիր եւ այլն։
Արդի պայմաններում նկատվում է ծայրահեղականորեն տրամադրված անձանց‚ խմբերի ու կազմակերպությունների ահաբեկչական գործունեության ծավալում‚ բարդանում է նրա բնույթը‚ աճում են ահաբեկման գործողությունների ճկունությունն ու մարդատյացությունը։ Մասնագետների ուսումնասիրությունները հավաստում են‚ որ աշխարհում ահաբեկության վրա տարեկան ծախսվում է 5-20 միլիարդ դոլար։

Ահաբեկությունն արդեն ձեռք է բերել միջազգային, համընդհանուր բնույթ։ Դեռ համեմատաբար վերջերս ահաբեկության մասին կարելի էր խոսել որպես լոկալ (տեղային) երեւույթ։ 20-րդ դարի 80-90-ական թվականներին այն արդեն դարձավ համաշխարհային մասշտաբի երեւույթ։ Դա բացատրվում է միջազգային կապերի ընդլայնումով ու գլոբալացումով եւ տարբեր բնագավառներում երկրների փոխգործողության ծավալվելով։

Ահաբեկչական կազմակերպությունների հիմնական նյութական աջակցությունը ստացվում է արաբական նավթարդյունահանող եւ զարգացած արեւմտյան պետություններից։ Առաջիններն ունեն մեծ փողեր, ամենից առաջ նավթադոլարներ, եւ այն բանի ըմբռնում, որ ավելի լավ է իրենց ծայրահեղականների եռանդն ուղղել որեւէ այլ տեղ՝ դուրս, օրինակ Աֆղանստան, Կոսովո, Իսրայել, Ռուսաստան եւ այլուր։

Ահաբեկության աճով համաշխարհային հանրության մտահոգությունը պայմանավորված է ահաբեկիչների կողմից կատարված սպանությունների բազմաթիվությամբ եւ նրանց հասցրած վիթխարի նյութական վնասով։ Ամեն տարի մոլորակի տարբեր անկյուններում ահաբեկությունների հետեւանքով զոհվում են  հարյուրավոր եւ անգամ հազարավոր մարդիկ։ Դրանք, որպես կանոն, խաղաղ քաղաքացիներ են։ Զոհերի վիճակագրությունը վկայում է, որ տուժածների թիվն աճում է։

1988 թվականի դեկտեմբերին "Պան Ամերիկըն Էյր լայնս" ավիաընկերության ինքնաթիռը պայթելու հետեւանքով զոհվեց 270 մարդ։ 1993 թ. փետրվարին Նյու Յորքի համաշխարհային առեւտրի կենտրոնում պայթող սարքի գործադրման արդյունքում զոհվեց 6 եւ վիրավորվեց ավելի քան հազար մարդ։ Իսկ 1995 թ. մայիսին Տոկիոյի մետրոյում քիմիական հարձակման հետեւանքով տուժածների թիվը գերազանցեց 5 հազարը։

Յուրահատուկ ռեկորդ սահմանվեց 1997 թվականին, երբ ահաբեկման գործողությունների զոհերի թիվը հասավ գրեթե 13 հազարի։ Հաջորդ, 1998 թվականին ամբողջ աշխարհում կատարվեց 273  ահաբեկություն։ Միայն Քենիայում ու Տանզանիայում ԱՄՆ-ի դեսպանատների մոտ կատարված պայթյունները 264 մարդու կյանք խլեցին։ Բացառություն չեղավ նաեւ 1999 թվականը։ Իրենց դաժանությամբ ամբողջ աշխարհը ցնցեցին Մոսկվայում, Բույնակսկում եւ Վոլգոդոնսկում մոլեգնած ողբերգությունները։ Պայթեցված բնակելի տների բեկորների տակից փրկարարները հանեցին գրեթե 300 զոհվածների դիակներ։ Վիրավորվեց 466 մարդ։

Աճում է ահաբեկման գործողությունների բազմազանությունը, որն էլ ավելի է կապվում ազգային, կրոնական, էթնիկական ընդհարումների, անջատողական ու ազատագրական շարժումների հետ։ Ահաբեկության ակտիվության էպիկենտրոնը մի շարք տարիների ընթացքում տեղաշարժվում էր Լատինական Ամերիկայի երկրներից դեպքի Ճապոնիա, Գերմանիա, Թուրքիա, Իսպանիա, Իտալիա։ Միաժամանակ տարբեր աստիճանի ուժգնության ահաբեկման գործողություններ էին իրականացնում այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Իռլանդական հանրապետական բանակն Անգլիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում, Բասկական ահաբեկչական կազմակերպությունն Իսպանիայում։ Ակտիվացել են պաղեստինյան եւ իսրայելյան ահաբեկիչները, Աֆրիկայի ու Ասիայի, ինչպես նաեւ մի շարք երկրների ահաբեկչական կազմակերպությունները։ Վերջին տարիների ընթացքում Մերձավոր Արեւելքում մեծ ակտիվություն են ծավալել "Համաս" եւ "Հեզբոլլահ" կողմնորոշման իսլամական ռազմականացված ահաբեկչական խմբերը, սիկհերի ահաբեկչական շարժումն ու խմբերը Հնդկաստանում, ալժիրյան եւ ուրիշ ահաբեկիչներ։

Ժամանակակից պայմաններում ահաբեկչական գործունեությունը բնութագրվում է լայն թափով, բացահայտորեն արտահայտված պետական սահմանների բացակայությամբ, միջազգային ահաբեկության կենտրոննների ու կազմակերպությունների հետ կապի ու փոխգործողության առկայությամբ, հատուկ կազմակերպական կառուցվածքով՝ բաղկացած ղեկավար ու օպերատիվ օղակներից, հետախուզության ու հակահետախուզության‚ նյութատեխնիկական ապահովության, մարտական խմբերի եւ պաշտպանության ստորաբաժանումներից։ Այն աչքի է ընկնում խիստ գաղտիությամբ եւ կադրերի մանրազնին ընտրությամբ,  իրավապահ ու պետական մարմիններում հետախուզական ծառայության առկայությամբ, լավ տեխնիկական հագեցվածությամբ, որը մրցակցում, երբեմն էլ գերազանցում է կառավարական զորքերի  ստորաբաժանումների հանդերձավորումը, ունի գաղտնի թաքստոցների, ուսումնական բազաների եւ վարժահրապարակների լայն ցանց։

Բնորոշ է, որ իր ձեռքում ունենալով տեղեկատվական պատերազմ վարելու ժամանակակից միջոցներ, միջազգային ահաբեկությունը ժողովուրդների վզին է փաթաթում իր գաղափարները եւ իրավիճակի իր գնահատականները, լայնորեն ու բավական հաջող լուծում է երիտասարդությանն իր շարքերն ընդգրկելու մոբիլիզացիոն խնդիրները, էլ չենք խոսում պրոֆեսիոնալ վարձկանների մասին։

Այսօր ահաբեկությունն ընդգրկում է ոչ միայն ու ոչ այնքան միայնակ գործող դիվերսանտներ, ինքնաթիռներ եւ մարդկանց առեւանգողներ, կամիկաձե-մարդասպաններ։ Ժամանակակից ահաբեկությունը հզոր կառույց է իր մասշտաբներին համապատասխանող հանդերձավորմամբ։ Աֆղանստանի, Տաջիկստանի, Կոսովոյի, Չեչնիայի եւ նրանց հետեւում կանգնած հզոր հովանավորների ու դոնորների օրինակները ցույց են տալիս, որ արդի ահաբեկությունն ունակ է մղելու դիվերսիոն-ահաբեկչական պատերազմ, մասնակցելու մասշտաբային  զինված ընդհարումների։

Ահաբեկությունը վերածվել է զարգացած "աշխատանքի շուկայով" (վարձկաններ) եւ կապիտալի ներդրման (զենքի մատակարարներ, թմրամիջոցների առեւտուր եւ այլն) համընդհանուր մասշտաբի չափազանց եկամտաբեր բիզնեսի։
Առանձնահատուկ տագնապ է հարուցում միջազգային ահաբեկության ակտիվացումը եւ նրա կապերի ընդլայնումն անդրազգային կազմակերպված հանցավորության, նարկոբիզնեսի, փողերի «լվացման» հետ, ժամանակակից աշխարհում տարբեր երկրների ու ժողովուրդների դեմ պայքարելու համար մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, ինչպես նաեւ միջուկային, քիմիական, կենսաբանական եւ այլ վտանգավոր նյութեր գնելը։

ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի` միջազգային ահաբեկության մասին ամենամյա զեկույցի համաձայն, 20-րդ դարի վերջին աշխարհում գործել է ավելի քան 500 կազմավորում, որոնք օգտագործել են պայքարի ահաբեկման մեթոդներ։ Ներկայացնենք դրանցից առավել խոշորները։


Հյուսիսային Իռլանդիա

Իռլանդական հանրապետական բանակ (IRA)։
Կաթոլիկ ռազմականացված խմբավորում, հանդես է գալիս բրիտանական    Օլսթեր պրովինցիան Իռլանդիային վերամիավորվելու անջատողական կարգախոսներով։

"Օլսթերի ազատագրման մարտիկներ" (UFF)։
Ամենախոշոր բողոքական խմբավորումն է, որ հանդես է գալիս Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմում պահպանելու օգտին։ Օլսթերում ավելի քան 25-ամյա պատերազմի ընթացքում ռազմականացված  խմբավորումների մարտիկների զոհ է դարձել 3 հազարից ավելի մարդ։


Իսպանիա

Բասկերի ահաբեկչական կազմակերպություն (ETA)։
Կազմավորումն իրեն ներկայացնում է որպես ազգի ազատագրողներ, պահանջում է ճանաչել բասկերի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության իրավունքը։
ETA-ն իր հաշվին ունի 800-ից ավելի զոհ։


Ֆրանսիա

«Ուղղակի գործողություն» (AD)։
Խմբավորումը հանդես է գալիս հակաիմպերիալիստական դիրքերից։
Կորսիկայի ազգային ազատագրության ճակատ(FLNC)` քաղաքական ու ռազմականացված թեւով։


Գերմանիա

Կարմիր բանակ (RAF) եւ հեղափոխական բջիջներ (RZ)։
Ձախ խմբավորումներ, որոնք հանդես են գալիս կոմունիստամետ եւ հակաիմպերիալիստական  դիրքերից։


Իտալիա

"Կարմիր բրիգադներ"։
Կոմունիստամետ խմբավորում, որի ամենաաղմկոտ ահաբեկումը 1978թ. մարտին երկրի պրեմիեր մինիստր Ա. Մորոյի սպանությունն էր։


Հունաստան

"Ժողովրդական հեղափոխական պայքար" (ELA)։
Ծայրահեղական խմբավորում, կատարել է ավելի քան 3200 ահաբեկություն։


Մերձավոր Արեւելք

"Դիմադրության իսլամական շարժում" (ՀԱՄԱԱ)։
Ծայրահեղական կազմակերպություն է, գործում է Գազայի սեկտորում։ Ունի ռազմական թեւ։ Վերջին տարիների ամենաաղմկոտ ահաբեկություններն են` Երուսաղեմում, Աշկերոնում, Թել Ավիվում պայթյունները։
"Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատ"։
"Պաղեստինի ազատագրության դեմոկրատական ճակատ"։
"Հեզբոլլահ"։

Իրանամետ ծայրահեղական կազմակերպություն, գործում է Լիբանանի հարավում։


Ալժիր

Փրկության իսլամական ճակատ (ՓԻՃ). ալժիրյան իսլամական արմատականների կուսակցություն։ 1992 թ. ՓԻՃ-ը արգելվեց։ Դրանից հետո ճակատի կողմնակիցներն անցան բազմաթիվ ահաբեկչական գործողություններ կատարելու։


Եգիպտոս

"Մուսուլման-եղբայրներ"։
Հասարակական իսլամական կազմակերպություն, հիմնվել է 1928 թվականին։
"Իսլամական ջիհադ" (Իսլամական սրբազան պատերազմ)։
Ծայրահեղական կազմակերպություն, որի ամենաաղմկոտ ահաբեկչական գործողությունը 1981 թ. հոկտեմբերին նախագահ Ա. Սադաթի սպանությունն էր։
Զինված իսլամական խումբ (Ջամաա իսլամիա)։
Ծայրահեղական կազմակերպություն, որը 1995 թ. հունիսին նախագահ Հ. Մուբարաքի դեմ անհաջող մահափորձ կատարեց։


Ուգանդա

"Սուրբ հոգու փրկության բանակ"։


Ճապոնիա

"Աում սինրիկե"։
Այս աղանդը գործել է ոչ միայն Ճապոնիայի տարածքում, այլեւ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում։ 1995 թ. մարտի 20-ին Տոկիոյի մետրոյի 16 կայարան ենթարկվեց գազի հարձակման, որն իրականացրին աղանդի անդամները։


Թուրքիա

"Գորշ գայլեր"։
Աջ հոսանքի կազմակերպություն, որը "փառաբանվել" է 1974-1980 թթ. կոմունիստամետ եւ արհմիութենական գործիչների, գիտնականների ու լրագրողների դեմ ծավալած ահաբեկությամբ։ Այդ ժամանակամիջոցում "Գորշ գայլերը" ոչնչացրել են գրեթե  700 քաղաքական հակառակորդների։ Կազմակերպությունն ունի մոտ 30 հազար անդամ եւ 80 մասնաճյուղ։


ԱՄՆ

"Ժողովրդական աշխարհազորներ"։
Ծայրահեղ աջ համոզմունքների տեր ամերիկացիների միավորումներ, որոնք գործում են շատ նահանգներում։
Կու-կլուքս-կլան։ Ահաբեկչական կազմակերպություն, որ ստեղծվել է 130 տարի առաջ, քաղաքացիական պատերազմում Հարավի պարտությունից հետո, "սպիտակ Ամերիկան սեւ ու այլ ստորին ռասաների ներխուժումից պաշտպանելու" համար։


Ռուսաստան

Չեչենների ռազմականացված խմբավորումներ։ Ակտիվացան "չեչենական պատերազմը" սկսվելու հետ։

ժամանակակից ահաբեկության տարբերիչ առանձնահատկություններն են.

- ահաբեկչական գործունեության պլանավորման հարցերը լուծելու, կոնկրետ  օպերացիաներ  նախապատրաստելու եւ իրականացնելու, այս կամ այն գործողությանը ներգրավվող առանձին խմբերի ու կատարողների միջեւ փոխգործողություն կազմակերպելու համար միջազգային եւ տարածաշրջանային ղեկավար մարմինների ձեւավորումը.

- հասարակության մեջ հակակառավարական  տրամադրություններ առաջացնելը` ազդեցության եւ իշխանության համար հաջող պայքարի նպատակով.

- հասարակական ու պետական քաղաքական, տնտեսական եւ ուժային կառույցների մեջ ներթափանցելը.

- աշխարհի տարբեր տարածաշրջաններում ահաբեկիչներ պատրաստելու եւ գործողություններն ապահովելու կենտրոնների ու բազաների տարածված ցանցի ստեղծումը, զանազան երկրներում ու տարածաշրջաններում ընդհատակի, զենքի ու զինամթերքի գաղտնարանների եւ պահեստների ցանցի ստեղծումը.

- ֆիրմաների, ընկերությունների, բանկերի, հիմնադրամների ստեղծումը, որոնք օգտագործվում են որպես ահաբեկիչների, նրանց գործողությունների ֆինանսավորման ու համակողմանի ապահովման քողարկման ծածկ.

- ահաբեկությունը թմրաբիզնեսի եւ զենքի առեւտրի հետ սերտաճելու իրողությամբ պայմանավորված ֆինանսական միջոցներն ահաբեկիչների ձեռքում կենտրոնացնելը.

- մի շարք պետության կողմից քաղաքական ապաստանի, ապրելու, գործունեություն ծավալելու եւ բազավորվելու իրավունքների օգտագործումը.

- իր ազդեցությունը տարածելու համար կոնֆլիկտային եւ ճգնաժամային իրավիճակների օգտագործումը։

- Անցած 5-6 տարում աշխարհում փոքր-ինչ փոխվել է ահաբեկչական կազմակերպությունների աշխարհագրությունը. երեւան են եկել միջազգային ահաբեկության նոր օջախներ, ակտիվացել է դրանց գործունեությունը։ Դեռեւս 2001թ. օգոստոսին արաբական "Ալ Վասաթ" շաբաթաթերթը, որի սեփականությունը դարձան ԱՄՆ-ի ԿՀՎ-ի գաղտնի զեկույցի տվյալները, հաղորդեց, որ Ուսամա բեն Լադենի ղեկավարած "Ալ Ղաիդա" ինտերնացիոնալ ահաբեկման ցանցը պատրաստվում է տարեվերջին մի շարք երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում կատարել խոշոր դիվերսիաներ։


"Ալ Ղաիդայի"  ակտիվ մարտիկների թիվը կազմում է 3-5 հազար մարդ, որոնց մանրակրկիտ ընտրել է բեն Լադենն աֆղանական պատերազմի վետերաններից։ Ըստ  "Ալ Վասաթի" տվյալների‚ 35 երկրում‚ գլխավորապես արաբական աշխարհի, կան "Ալ Ղաիդա" շարժման գաղափարների բազմաթիվ համակիրներ։

Միջազգային ահաբեկության պարագլուխ Ուսամա բեն Լադենն ԱՄՆ-ում ահաբեկման  գործողությունից հետո հայտարարեց, որ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում եւ Վաշինգտոնում դա կատարողները բարի գործ արեցին` պայքարը տեղափոխելով "Ամերիկայի սրտի" մեջ։ Նա մուսուլմաններին ջիհադի` ԱՄՆ-ի դեմ սրբազան պատերազմի կոչ արեց։

Տառացիորեն կես տարի անց, պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բուշի Պերու այցելելու շեմին, այդ պետության մայրաքաղաք Լիմայում ամերիկյան դեսպանատան  դեմ ահաբեկման գործողություն կատարվեց։ 2002 թ. մարտի 20-ին ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության շենքի առջեւ  պայթեց մի մարդատար ավտոմեքենա։ Զոհվեց 8 մարդ, մոտ 40-ը վիրավորվեցին։

Ահաբեկչական խմբավորումներն իրենց շահերի համար ակտիվորեն օգտագործում են գիտության եւ տեխնիկայի ժամանակակից նվաճումները, լայնորեն թափանցել են տեղեկատվության ու ռազմական տեխնոլոգիաների մեջ։ Ահաբեկությունը ձեռք է բերում նոր ձեւեր ու հնարավորություններ։ Դրանց նպաստում են միջազգային ընկերակցության հարաճուն ինտեգրացիան‚ տեղեկատվական, տնտեսական ու ֆինանսական կապերի զարգացումը, բնակչության գաղթաշարժերի հոսքի ընդլայնումը, պետությունների սահմաններն անցնելու նկատմամբ հսկողության թուլացումը։
Վերջին տասնամյակներին ահաբեկությունն ինտերնացիոնալացվել է, երեւան են եկել միջազգային ու անդրազգային խմբավորումներ, որոշ ահաբեկչական կազմակերպությունների միջեւ կապ ու փոխգործողություն է հաստատվել(օրինակ, ալժիրյան ու եվրոպական, չեչենական եւ արաբական, արաբական ու աֆղանա-պակիստանյան)։ Այս երեւույթն առավել վտանգավոր է դառնում, երբ այն խթանվում, ստեղծվում եւ պաշտպանվում է պետական վարչակարգերի, հատկապես դիկտատորական, ազգայնամոլական, անջատողական եւ նմանատիպ այլ կառույցների կողմից։

Օրինակ‚ իր անկախությունը հայտարարած Չեչենիայում ահաբեկությունը դարձավ պետական երեւույթ, վերածվեց պետական մասշտաբի "արհեստի", բարձրագույն պետական այրերը միաժամանակ հանդիսանում էին ահաբեկության կազմակերպիչներ եւ հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս։

Պաղեստինյան "Համաս" արմատական կազմակերպությունը, բնութագրելով Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ զինված ընդհարումը, նշում է. "Մենք հայտարարում ենք պատերազմ եւ այն կվարենք բոլոր միջոցներով ու բոլոր ճակատներում"։ Այս հայտարարությունը պաշտպանել է պաղեստինյան 13 արմատական խմբավորումների կոալիցիան, որն օկուպացված տարածքների բնակիչներին Իսրայելի դեմ պայքարի համընդհանուր մոբիլիզացման կոչ է արել։ Երուսաղեմի քաղաքապետը, տարածաշրջանի իրադարձությունները գնահատելով, ասել է. "Այստեղ ամենաիսկական պատերազմ է"։

Ահաբեկությունը փնտրում է  սարսափեցնելու էլ ավելի դաժան ու մասշտաբային եղանակներ։ Ահաբեկիչները խախտել են սկզբունքային բնագիծը. դիմել են զանգվածային ոչնչացման միջոցների կիրառման (Ճապոնիայի մետրոյում)։ Ըստ արտասահմանյան փորձագետների գնահատումների, ահաբեկիչներն անցյալում էլ մեկ անգամ չեն փորձել "շոշափել" զանգվածային ոչնչացման զենք տանող ուղիները, ջանացել տիրել դրան, թափանցել միջուկային հաստատություններ կամ օբյեկտներ, օգտագործել ուժեղ ներգործող թունավոր միջոցներ, դիվերսիաներ կատարել գործող եւ կառուցվող ատոմային կայանների ու ԱԷԿ-ների դեմ։ Մի շարք երկրների հանրային կարծիքը մշտապես հուզում են ճեղքվող նյութերի հափշտակումներ ու ընդհատակյա առեւտրային գործարքներ կատարելու, դրանք գաղտնաբար արտասահման անցկացնելու լուրերը։

Այսպիսով, ահաբեկությունն անմիջականորեն կապված է մարդկության գոյապահպանության, պետության անվտանգության ապահովման հիմնախնդրի հետ։ Իր նպատակներին հասնելու համար նա հակված չէ կանգ առնելու ոչ մի բանի առջեւ։ Ահաբեկությունը միջազգային մասշտաբով տարածվել է ինչպես սարսափելի համաճարակ։

Մասնագետների կարծիքով չի բացառվում‚ որ մոտակա ապագայում ահաբեկությունը տարածվի տարբեր ձեւերով։ Երեւան են եկել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են "համակարգչային" ահաբեկությունը, "տեղեկատվական" ահաբեկությունը եւ այլն։

Ահաբեկության աճող ակտիվությունը պահանջում է այսօր միջազգային մասշտաբով ձեռնարկել արտակարգ միջոցներ,  դրա դեմ պայքարել մի քանի ուղղություններով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`