ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Ահաբեկություն

Սեպտեմբերի 11-ի առեղծվածը

Լրացավ մեր տեսած ամենաաղետալի, ամենալայնածավալ, ամենահանդուգն… ամենա-ամենա-ահաբեկության երկու տարին։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ մարդկությունն արդեն երկու տարի քիչ այլ կերպ է նայում աշխարհին։

Այս ահաբեկությունը հարուստ նյութ տվեց բարոյագետներին, քաղաքագետներին, նույնիսկ տնտեսագետներին, հատկապես՝ ռազմագետներին։ Ու կարծես վերլուծական հոդվածների, հեռուստատեսային հաղորդումների, լուրջ-լուրջ քննարկումների, խոր մասնագիտական եզրահանգումների պակաս չզգացվեց։ Տպավորությունը ցնցող էր նույնիսկ մեզ՝ հայերիս համար, որ թվում էր, թե շատ բան ենք տեսել ու կորցրել զարմանալու ունակությունը։ Ողջ աշխարհի հետ մենք էլ զարմացանք, սոսկացինք, ահաբեկվեցինք։ Շատ բան բեկվեց սեպտեմբերյան այդ օրերին. բեկված երկվորյակ երկնաքերների հետ բեկվեց նաեւ մարդկանց հոգեբանությունը, բեկվեցին պատկերացումներն ու մոտեցումները։

Հակասական զգացմունքները դեռ այսօր էլ մնում են իշխող։
Միակ հաստատուն եզրահանգումն այն է, որ մնայուն են միայն ոգեղեն արժեքները։
Ոգու եւ հոգու ոլորտից մտանք Չարի ու Բարու մշտական պայքարի անդաստանները, թեմա, որ ամեն մի խոշոր ցնցումից հետո իր հետ պարտադիր բերում է միստիկա, գերբնական, վերերկրային ուժերի վերակենդանացում, պատկերավոր վերարտադրություն՝ շաղախված այնքան հարուստ ֆանտազիայով, որ տեսնելով ինքը՝ սատանան արմանք-զարմանք կկտրի։


Միստիկայից զերծ չմնաց եւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկությունը։

Հիմա արդեն էական չէ, թե ով առաջինը նկատեց տարօրինակ փաստը։ Հաջորդ պահից արդեն բոլորն էին այդ մասին խոսում։
Ահաբեկությունը կատարվել էր 9-րդ ամսի 11-րդ օրը։ 9-11, սա Միացյալ Նահանգների փրկության ծառայության հեռախոսահամարն է։ Յուրաքանչյուր ամերիկացի, անկախ իր դիրքից ու մաշկի գույնից, նույնիսկ մանկահասակ երեխաները, գիտե, որ ինչ էլ լինի, սպանություն, թե հրդեհ, վերելակում մարդ մնա, թե կատվի ձագը ծառի վերին ճյուղից չկարողանա իջնել՝ հարկ է զանգահարել 9-1-1։ Խորհրդանշակա՞ն է ահաբեկության օրը՝ իհարկե, միստիկա կա՞…

Ու սկսվեց… Միստիկայի մոլեռանդ սիրահարները չմոռացան իրենց մշական սիրելուն՝ բոլոր ժամանակների մեծագույն մարգարե Միշել Նոստրադամուսին։ Նրանք քրքրեցին պայծառատեսի ողջ ժառանգությունն ու գտան տողեր, որ հարմար եկան այս իրադարձություններին։ "Ահա, նա կանխագուշակել էր"- իր "էվրիկան" արեց մոլեռանդը։ Իսկ մենք, որպես սթափ մտածելակերպի սիրահար, ասենք, որ Նոստրադամուսի կանխատեսումներն այնքան մշուշապատ են, ուրվագծերն այնքան թույլ, որ դժվար չէ ցանկալին իրականի տեղ ընդունելը։ Բացի այդ՝ նրա գրվածքները հին ֆրանսերեն բնագրից այնքան են թարգմանվել ու վերաթարգմանվել մինչեւ հասել են մեր օրերը, որ ճշգրտություն ակնկալելը թվում է անիրական։
Սրան հակառակ շատ իրական էր թվում սատանայական դիմագծերով պատկերը, որ առաջացել էր վառվող երկնաքերների ծխի քուլաներից։ Էլ ի՞նչ է պետք միստիկայի սիրահարին, կա՞ ավելի խորհրդանշական բան, երբ նորագույն "բաբելոնյան աշտարակների" վերին մասում, որտեղ երկնաքերը քերում է երկինքը, կարելի է ասել՝
ուղիղ Աստծո ոտքերի տակ, հայտնվում է սատանան։ Դե, զոռ տվեք երեւակայությանը։
Նման մի պատկեր ցուցադրելու գայթակղությանը չդիմացավ նաեւ այնպիսի հեղինակավոր ու լուրջ ընկերություն, ինչպիսին CNN-ն է։
Սակայն իջնենք հողին եւ ավելի իրատեսական հայացք ձգենք ռետուշացված Լյուցիֆերին։ Մանուկ ժամանակ ո՞վ չի նայել ամպերին ու դրանք նմանեցրել շնիկի կամ նապաստակի։ Ի վերջո, փորձեք նկարահանել կամ լուսանկարել որեւէ խոշոր հրդեհ (ցավոք նման հնարավորության համար հարկ չկա սպասել նոր "սեպտեմբերի 11-ի", դրանք միշտ էլ լինում են), եւ ուշադիր նայեք ծխե ու կրակե պատկերներին։ Ձեզ մնում է միայն սուրճի մրուրում բախտ ու ճակատագիր գուշակողի հմտություն, եւ այնպիսի տեսարաններ կգտնեք, որ նույնիսկ Գոյան կնախանձեր։
Հետո հերթը հասավ այն նկար-պլակատներին, որ պատկերում էին Առեւտրի համաշխարհային կենտրոնը մինչեւ ահաբեկությունը։ Վերեւում բավական հայտնի նկարիչ Բորիս Վելաջոյի վրձնի գործն է, որ նա հղացել է ահաբեկությունից շատ առաջ։


Կանխատեսու՞մ է, գուշակությու՞ն։

Եվս մեկ պատկեր, որ արվեստի գործ չես համարի, բայց մեր թեմային համահունչ է բոլոր առումներով։ Սա հայտնվել է ինտերնետային էջերից մեկում ահաբեկությունից բառացիորեն երեք օր առաջ։ Համակարգչային գրաֆիկական փաթեթներով բստրած մի բան, որ ոչնչով աչքի չէր ընկնի, թե չլիներ սեպտեմբերի 11-ը։
Առավել սահմռկեցնող է հաջորդ պատկերը։ Սա էլ համակարգչի հնարավորությունների օգտագործման արգասիք է, ոչ մի արտասովոր բան, եթե չլիներ իսկապես սատանայական նմանությունն իրականությանը։ Շարքային ռեփ-խմբի նոր ձայնասկավառակի նույնքան շարքային կազմն իրավամբ ամենախորհրդավորն է։


Եվ այնուամենայնիվ՝ ամեն  ինչ իր բացատրությունն ունի։

Չպետք է մոռանալ, որ Առեւվտրի համաշխարհային կենտրոնի այս երկվորյակ շենքերը Ամերիկայի Միացյալ Նահանգների հզորության եւ տնտեսական գերակայության խորհրդանիշն էին։ Այս տեսանկյունից բնավ զարմանալի չէ, որ Վելաջոն գեղեցիկը բերելով առաջին պլան՝ կայծակնահար է անում ու ճեղքում ամեն մի ռազմական ու տնտեսական հզորություն։
Իսկ ռեփ-խմբի պարագայում ամեն ինչ ավելի պարզ է։ Խմբի անդամները նեոմարքսիստ են, իսկ կործանվող երկնաքերները խորհրդանշում են համաշխարհային կապիտալիզմի կործանումը։
Ահա այսպիսի սովորական բաներ, որ անսովոր ու արտասովոր իրադարձությունից հետո ստանում են նոր որակ, դառնում միստիկա։ Ցավոք, իրականության դաժանությունը ոչ մի կերպ չի մեղմվում ոչ միստիկ պատկերացումներից, ոչ սիմվոլիզմից։

Իրականությունը դաժան է։

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`