ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Ահաբեկություն

Ահաբեկիչ. մարդասպա՞ն, վրիժառու՞, թե՞` հայրենասեր

Հարցազրույց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Ճշմարիտյանի հետ


- Պարոն Ճշմարիտյան, մեզ հետաքրքրում է ահաբեկության ընկալումը բնակչության տարբեր շերտերի, նույնիսկ հասարակական տարբեր համակարգերի կողմից։ Ի՞նչ ուսումնասիրություն ունեք, որի հիման վրա կարող եք եզրակացություններ անել։

- Ունեմ մի փոքր հետազոտություն, նախնական եզրակացություն։ Հարցում եմ անցկացրել հարյուրավոր ամերիկացիների եւ հայերի շրջանում։ Նշանակալից արդյունքներից մեկը հետեւյալն է. հայերի 68 եւ ամերիկացիների 88 տոկոսը պատասխանել է՝ սեպտեմբերի 11-ը տեռորիստական ակտ էր, ավելին՝ տեռորիստական շարժում։
Հետաքրքիր կլինի իմանալ նաեւ, որ հայերի 59 եւ ամերիկացիների 76 տոկոսը ահաբեկիչներին բնութաագրել է որպես խելագար ու ֆանատիկոս։ Հայերի 75 եւ ամերիկացիների 72 տոկոսը չի համաձայնել այն տեսակետին, որ տեռորիզմը կարելի է բարոյապես արդարացնել։ Պատասխաների մեջ, իհարկե, կան նաեւ հակասություններ, բայց պակաս հետաքրքրական չէ, որ հարցման մասնակիցների մեծ մասի մեջ ատելություն չկա ահաբեկիչների նկատմամբ, եւ նրանք տեռորիզմի դեմ ուղղված ԱՄՆ կառավարության գործողությունները համարել են սխալ։
Սխալ՝ աֆղանական պատերազմը, իրաքյանը։ Մարդիկ հստակ նկատում են, որ կառավարությունը ձգտում է իր գործողություններն արդարացնել տեռորիզմի դեմ պայքարով։ Սեպտեմբերի 11-ը նրանք համարում են տեռորիզմ, բայց դրա դեմ պայքարի միջոցներին ամերիկայի բնակչությունը դեմ է։ Պատկերացրեք, ամերիկյան արտաքին քաղաքականության նկատմամբ հայերն ավելի մեղմ վերաμերմունք ունեն, քան բուն ամերիկացիները։


- Իսկ ի՞նչ պատկերացումներ կան ահաμեկության վերաբերյալ տարբեր ժողովուրդների մեջ, այս բառն ինչպե՞ս են հասկանում, ձեւակերպում, ի՞նչ որակումներ են տալիս այս երեւույթին։

- Նախ ասեմ, որ իմ պատկերացմամբ՝ 2001 թ. սեպտեմբերի 11-ը նոր դարի, նոր դարաշրջանի սկիզբ էր։ Միայն չասենք, որ դա ահաբեկության կոնկրետ գործողության հետեւանք էր. ո՛չ, դա վաղուց կուտակված քաղաքական գործընթացների արդյունք էր։ Միանշանակ՝ սեպտեբերի 11-ի դեպքերն ահաբեկություն էին, բայց ամեն մի շարժում, ամեն մի ազատատենչ գործողություն, կամ ամեն մի մարդասպանություն չի կարելի ահաբեկություն կոչել։ Իհարկե, սեպտեմբերի 11-ի դեպքերը խիստ տարբերվում են, ասենք, չեչենական պատերազմից, անգլո-իռլանդական կոնֆլիկտից կամ իսպանացիների եւ բասկերի միջեւ եղած պայքարից։ Սրանք էթնիկական գործընթացներ են։ Իսկ հատկապես մեզ՝ հայերիս, շատ է հետաքրքրում՝ ի՞նչ է ահաμեկությունը, ի՞նչ՝ վրիժառությունը, ի՞նչ՝ ազգային-ազատագրական պայքարը, աշխարհն ի՞նչ ընկալումներ ունի այս երեւույթների նկատմբ։
Այսօր շատերը փորձում են սրանից 100 տարի առաջ կատարված դեպքերը, հայերի ազգային-ազատագրական պայքարը ներկայացնել որպես ահաբեկություն։ Սա իրավացի չէ։ Ահաբեկությունը պետք է դիտարկել որպես պատերազմ այլ միջոցներով։ Դա նույն պատերազմն է, պարզապես այստեղ միջոցները տարբեր են, այսպես ասած՝ տեղայնացումը տարբեր է։ Եթե պատերազմում հստակ են տարածքները (ասենք՝ երկրորդ համաշխարհային պատերազմը, ֆաշիստական զորքերը տարածքներ գրավելով մոտեցան Մոսկվային, հետո՝ հեռացան), ապա ահաբեկության պարագայում մենք չունենք տարածք։ Ասենք, չեչեն ահաբեկիչը. նա կարող է ծնված լինել Գրոզնիում, կարող է լինել արաբ՝ արաբական որեւէ երկրից, որի համար տարածքի խնդիր չկա։ Ուրեմն՝ տեռորիզմի պարագայում տարածքի խնդիր, փաստորեն չկա, եւ սա նոր երեւույթ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ երեւույթը չկար, այն ի հայտ եկավ անցյալ դարի 70-ականներին։ Եվ ոչ միայն ահաբեկության առումով. սա նոր իրավիճակ է՝ կա ուժ, բայց տարածքի խնդիր չկա։
Հարցը հասկանալու համար պետք է մոտենալ երկու տեսանկյունից. ինչ է կատարվում մարդու մեջ եւ ինչ է կատարվում մարդու հետ։
Այսինքն՝ մեկը պետք է լինի զուտ հոգեբանական ասպեկտը։ Ի վերջո, պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում ահաբեկչի հոգում։ Նա ընկալվում է որպես հանցագործ, բայց նա հանցագործ չի ծնվել, ինչպես բոլոր հանցագործները, նա էլ ինչ-որ իրադրությունների, պայմանների հետեւանքով է դարձել այդպիսին։ Դժվար է մտնել նրա հոգու մեջ։ Սա շատ լուրջ խնդիր է։
Ինչպես ժողովուրդն է ասում՝ կուշտը սովածին ո՞նց հասկանա։ Մյուսը՝ սոցիալական ասպեկտն է։ Այստեղ մենք ավելի շուտ գործ ենք ունենում վերագրումների հետ, այսինքն՝ մենք մեր ուզածով մեկնաբանում ենք իրադրությունը, հանգամանքները։ Եթե մեզ պետք է այդ իրադրությունը կոչել ահաբեկություն, այդպես էլ անում ենք։ Օրինակ՝ ԱՄՆ կառավարությանը պետք էր Իրաքի դեմ պատերազմ, բայց նա ասում է, որ դա ահաբեկության դեմ պայքար է։


- Եվ ուրեմն՝ ինչպե՞ս տարբերակենք ահաբեկություն, պատերազմ, կռիվ, վրիժառություն հասկացությունները։ Մեզ՝ հայերիս, ավելի շատ հետաքրքրում է ազատագրական պայքարը, դրան հաջորդած թուրք դիվանագիտական գործիչների սպանությունները, եւ այսօր համաշխարհային կարծիքը դրանց վերաμերյալ։

- Սա էլ հակասություններով լի ասպարեզ է։ Եթե ԱՍԱԼԱ-ին որոշ ուժեր համարում են ահաբեկիչներ, դա իրենց գործն է։ ԱՍԱԼԱ-ի գործողությունների մեջ կան տեռորիստական տարրեր, դա ճիշտ է։ Բայց ԱՍԱԼԱ-ի ամբեղջ գործունեությունն անվանել տեռորիստական, ճիշտ չէ, քանի որ այն ունի ազգային-ազատագրական հիմք։


- Հիմա մեր գործողությունները ուղղված թուրք դիվանագետներին։ Դա ահաբեկչական ակցիա՞ էր։

- Ո՛չ։ Թուրք դիվանագետների դեմ գործողություններն անցյալի հետեւանք քայլեր էին։ Դա վրեժ էր, գենոցիդի արձագանքը։ Իսկ ահաբեկությունն ապագային միտված քայլ է, սարսափ տարածելով ինչ-որ խնդիրներ լուծելու, ինչ-որ նպատակի հասնելու միջոց։ Սա նույնպես պետք է հստակ տարբերակել։


- Պարոն Ճշմարիտյան, Դուք հոգեμան եք։ Ձեր կարծիքով կա՞ն ահաբեկության դեմ պայքարի հոգեբանական միջոցներ։

- Այո։ Դա հզոր կառավարությունների բարոյական գործելակերպն է։ Երբ ԱՄՆ-ը Հարավսլավիայի պատերազմի ժամանակ ռմբակոծեց Ալբանիան, հետո ներողություն խնդրեց։ Այստեղ ներողությունը շատ կարեւոր է. դա սոսկ բառ չէ։
Եթե Թուրքիան անցած դարի 30-ական կամ 60-ական թվականներին քրդական շարժման ժամանակ ներողություն խնդրեր ԽՍՀՄ-ից, այսինքն՝ նաեւ Հայաստանից, որպես նրա մի մաս` ԱՍԱԼԱ-ի գործողությունները կարող էին այլ կերպ ընկալվել։ Այդ դեպքում կարելի էր դրանք անվանել ահաբեկություն։
Իսկ հիմա՝ մենք դրանք դիտում ենք որպես պատմական ռեակցիա։ Այսօր էլ բարոյական առումով ներողություն խնդրելը խաղաղեցնող ազդակ է։
Իսկ ահաբեկությունից խուսափելու համար պետք չէ զենք ունենալ, այլ պետք է պատերազմից խուսափել։ Եթե ժամանակին ֆաշիզմը կոմունիզմի դեմ կռվում էր զենքով, ապա այսօր գաղափարական հակառակորդների պայքարն ընթանում է առանց տարածքի։ Էլի պատերազմ է, բայց այլ տեսակի։
Ահաբեկությունը ավելի շատ վերադրական կատեգորիա է, փաստորեն՝ կոնֆլիկտի մի տեսակ։ Եվ եթե կոնֆլիկտները հարթվեն խաղաղ ճանապարհով, ապա կվերանա նաեւ ահաբեկությունը։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`