ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Օգտակար խորհուրդներ

Քնում ես քիչ‚ ապրում՝ երկար

Քնում ես քիչ‚ ապրում՝ երկար


Հետաքրքիր եզրահանգման է եկել Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Դանիել Կրիպկեն‚ որի անցկացրած հետազոտությանը մասնակցել է մոտ 1‚1 միլիոն մարդ։ Ըստ նրա՝ այն մարդիկ‚ ովքեր օրվա մեջ քնում են ութ ժամից ավելի‚ իրենց ենթարկում են մեծ ռիսկի։ Հետեւանքը՝ ոչ ավելի‚ ոչ պակաս‚ մահն է‚ այն էլ առաջիկա վեց տարում։ Շատ ավելի երկարակյաց են նրանք‚ ովքեր Մորփեոսի գիրկն են ընկնում օրական  5-6 ժամ։ Տասը ժամ քնող կանայք 41 տոկոսով ավելի են մոտեցնում իրենց մահը‚ նույնքան քնկոտ տղամարդիկ՝ 34 տոկոսով‚ քան նրանք‚ ում բավարարում է 6‚5-7‚5 ժամվա քունը։
Սրանից‚ իհարկե‚ հարկավոր չէ աներկբա հետեւություն անել‚ թե կյանքի տեւողությունն ուղիղ համեմատական է կարճ քնելուն։ Ըստ պարոն Կրիպկեի՝ ամերիկացիները միջինը քնում են օրվա մեջ միայն 6‚5 ժամ‚ եւ հետազոտության արդյունքն այն է‚ որ ութ ժամից պակաս քունը‚ ինչպես ընդունված էր‚ բնավ էլ վնասակար չէ օրգանիզմին‚ այլ նորմալ երեւույթ է։


"Ուղեղի երաժշտությունը"  փրկում է անքնությունից


Իսկ‚ ահա‚ Տորոնտոյի համալսարանի գիտնականներն ուսումնասիրում են այսպես կոչված "ուղեղի երաժշտության" բարերար ազդեցության հարցը բոլոր նրանց վրա‚ ովքեր տառապում են անքնությամբ։ Նման "երաժշտություն" ստեղծելու համար մասնագետներն ուսումնասիրում են մարդու ուղեղի իմպուլսները‚ որոշելու‚ թե ինչպիսի ռիթմիկ պատկերներն ու ձայներն են օժանդակում ուղեղի հանգստին։ Բժիշկների մասնակցությամբ պատրաստված համակարգչային ծրագիրը փորձում է որոշել‚ թե հատկապես որ երաժշտությունը կկրկնի այն իմպուլսները‚ որ տալիս է քնած ուղեղը եւ կնպաստի "առողջացմանը"։ Գիտնականներն արդեն արձանագրել են որոշակի հաջողոթյուններ։ Ի տարբերություն քնաբեր հաբերի‚ "ուղեղի երաժշտությունը"‚ կատարելով իր ֆունկցիան‚ կախման մեջ չի դնում հիվանդին։
Առողջ քնի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների ամենամյա հավաքում կանադացի գիտնականների աշխատանքն արժանացավ բարձր գնահատանքի։ Ընդունվեց‚ որ "ուղեղի երաժշտությունն" իսկապես մեղմում է նյարդային լարումը եւ բարելավում քունը։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`