ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Օգտակար խորհուրդներ

Ծայրահեղ շոգ եղանակ

Ամեն ինչի ծայրահեղը վատ է։ Թեպետ վերջին տասնամյակում մեր տեսած ցուրտ ձմեռները մեզ համոզեցին, որ շոգի ծայրահեղն էլ նորմալ ցրտից լավ է։

Սակայն երբ հարցին մոտենում ենք մասնագիտորեն, պարզ է դառնում, որ ծայրահեղ շոգը պակաս վտանգավոր չէ (եթե չասենք՝ ավելի), քան սառնամանիքը։

Նախ նշենք, որ ծայրահեղ ջերմաստիճաններից առաջացող հիվանդությունները հնարավոր է կանխել, պարզապես պետք է պահպանել հետեւյալ կանոնները.
- խուսափեք գտնվել բաց օդում օրվա ամենաշոգ ժամերին.
- գործունեության ակտիվության մակարդակը հարմարեցրեք շրջապատի ջերմաստիճանին.
-  հաճախակի ընդմիջումներ կատարեք.
-  հագնվեք եղանակին համապատասխան.
- խմեք մեծ քանակությամբ հեղուկ.
-  սնվեք կանոնավոր եւ լիարժեք։

Եվ այսպես՝ ծայրահեղ ջերմաստիճանի ազդեցությունից խուսափելու եւ դրանից առաջացած հիվանդությունները կանխելու առաջին միջոցն օրվա ամենաշոգ ժամերին բաց օդում չգտնվելն է։ Օրինակ՝ եթե պետք է աշխատեք դրսում, շոգ եղանակին, ծրագրեք այնպես, որ գործն անեք առավոտյան կամ երեկոյան, երբ արեւի ճառագայթումն այնքան էլ ուժեղ չէ։ Եթե, այնուամենայնիվ, ստիպված եք աշխատել շոգ ժամերին՝ նվազեցրեք ակտիվությունը, հաճախ ընդմիջում արեք։ Ընդմիջումները նպաստում են, որ մարմինը վերականգնի նորմալ ջերմաստիճանը եւ դիմակայի ծայրահեղ շոգի կարճատեւ ազդեցությանը։ Նույնը վերաբերում է նաեւ մարզումներին. շոգ ժամերին չի կարելի անցկացնել ծանրաբեռնված մարզումներ։

Հարկավոր է հագնվել եղանակին համապատասխան։ Շոգ օրերին պետք է հագնել բաց գույնի զգեստ, քանի որ բաց գույները, հատկապես սպիտակը, անդրադարձնում են լուսային ճառագայթի ողջ փունջը (սեւը՝ այն ամբողջությամբ կլանում է)։ Նախընտրելի է բամբակյա հագուստը, քանի որ բամբակը կլանում է քրտինքը՝ հնարավորություն տալով‚ որ օդը թափանցի գործվածքի միջով։ Տեղի է ունենում ջերմատվություն, քրտնքի գոլորշիացում, ինչը պաղեցնում է մարմինը։ Շատ կարեւոր է նաեւ ծածկել գլուխը հովանոցով կամ գլխարկով։

Շոգ եղանակին հարկավոր է խմել բավականաչափ հեղուկ եւ կանոնավոր սնվել։ Ամռանը պետք է ընդունել սառը հեղուկներ, եթե հնարավորություն չկա այն սառեցնելու՝ պարզապես օգտագործեք շատ ջուր։ Խուսափեք կոֆեին եւ ալկոհոլ պարունակող խմիչքներից, դրանք խաթարում են մարմնի ջերմակարգավորող համակարգը։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`