ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Օգտակար խորհուրդներ

Խորհուրդներ կռվարարներին

Բոլոր տեսակի կռիվները, ծեծկռտուքները բաժանվում են երկու տեսակի։ Այնպիսիք, որոնց դուք անմիջական մասնակցություն եք ցուցաբերում եւ այնպիսիք, որոնց դուք ուղղակի հետաքրքրությամբ կողքից նայում եք։

Կռվի առաջին տարբերակին մեծապես օգնում են լավ զարգացած երկաթյա մկանային համակարգը եւ կարատեի սեւ գոտին։ Բայց ամենահուսալի մարտավարությունը` առաջին տարբերակից երկրորդին անցում կատարելն է։ Այդ նպատակով.

- Իրադրության ռիսկի ավելացման դեպքում սովորեք կանխատեսել իրադարձությունների զարգացումը գոնե 2-3 րոպե առաջ` դա "կենդանի մնալու" դպրոցի ոսկե կանոններից մեկն է։

- Սովորեք ինքնապաշտպանական մի քանի եղանակ, ժամանակ մի՛ խնայեք դրանք մեքենայական աստիճանի հասցնելու համար։ Եթե դրանք երբեք պետք չգան, ապա, համենայն դեպս, կաճի ձեր վստահությունը։

- Բայց մի՛ եղեք չափազանց ինքնավստահ` նույնիսկ ունենալով հարմար երկաթյա մկաններ կամ զենք, մի պահեք ձեզ շատ մարտական եւ խուսափեք մութ բակերից` ձեր ուժի դիմաց կարող է այլ ուժ գտնվել, զենքի դիմաց` մեկ այլ զենք։

- Եթե  ագրեսիվ խոսակցություն է ծավալվել, որոշեք` չկա՞ արդյոք հնարավոր մի  միջոց լարված իրադրությունը հանդարտեցնելու համար. տեղափոխվել մեկ այլ վայր (ինչ-որ հաստատություն կամ մեքենա), եթե առաջացնում եք ձեր խոսակցի զայրույթը, փորձեք ընդունել նստած դիրք (դա նվազեցնում է ագրեսիվությունը) ուշադիր լսեք եւ ստիպեք պատասխանել, հիշել, խորհել,  աշխատեք երկխոսություն ծավալել, խոսակցությունը զգացմունքից տանել դեպի գործի էությունը։

- Այդ դեպքում պետք չէ գոռալ, ուշադրություն գրավել, հրամայել ("ձայնդ կտրիր, նստիր") կտրուկ շարժումներ անել խոսակցի ուղղությամբ, գնալ կամ թեքվել նրան մեջքով։

- Եթե լարված դրությունից խուսափել չի հաջողվում, փորձեք հակառակորդին ճնշել հոգեբանորեն։ Խոսեք նրա հետ վստահ, եթե պետք է` ագրեսիվ։ Հակառակորդը պետք է հասկանա, որ դուք գիտեք ձեր գինը, կարողացեք ինքներդ ձեզ պաշտպանել, ձեզ ոչ մի դեպքում զոհի կարգավիճակում մի ներկայացրեք։

- Եթե հարձակվել են ձեզ վրա, խուճապի մի՛ մատնվեք, մի՛ շփոթվեք, թույլ մի՛ տվեք ձեզ վախեցնեն։ Բայց եւ, իհարկե, մի՛ աշխատեք "մարտը տանել մինչեւ հաղթանակը"։ Ձեր միակ նպատակը կռվին վերջ տալն է (եթե դուք վստահ չեք, բնականաբար, որ կարող եք խուլիգանին ոստիկանությանը հանձնել)։

Կռիվը սեփական անձի համար պայքար է` առանց կանոնների։ Դուք անհրաժեշտ պաշտպանության իրավունք ունեք, բայց հաճախ շատ դժվար է հաղթահարել ներքին պատնեշը` լրջորեն ծեծել նույնիսկ բռնություն գործադրող անձին կամ գողին։ Շատ կարեւոր է հակառակորդից ուժեղ լինել ներքուստ` համարձակ ու համառ։

Ի՞նչ անել, եթե դուք մենակ չեք։ Ահա, թե ինչպես է խորհուրդ տալիս վարվել ըմբշամարտի մասնագետը` Մոսկվայի բազմակի չեմպիոն Վալերի Լեբեդեւը.

- Եթե ձեզ հետ կին ու երեխա կա, թող գնան լուսավոր եւ մարդաշատ տեղ, ոստիկան կանչեն, ամեն ինչ անեն, որ շրջապատի մարդկանց ուշադրությունը գրավեն։ Եթե ձեզ ընկերակցողները տղամարդիկ են, ապա կարեւոր խնդիրը շրջանաձեւ պաշտպանություն ստեղծելն է։ Դուք պետք է հիշեք, որ փոխարինում չի լինելու։ Եթե դուք մտել եք կռվի մեջ, ապա մնում եք այնտեղ մինչեւ վերջ։

- Եթե դուք միանգամից մի քանի հակառակորդ ունեք, սկսեք ակտիվորեն շարժվել։ Մի խնայեք ձեր հագուստը։ Շարժվելով` ուսումնասիրեք փախչելու ճանապարհը, որ ծայրահեղ պահին փախուստի շանս լինի։ Իսկ եթե դուք որոշել եք պայքարել մինչեւ վերջ, ապա փորձեք միանգամից "կոտրել" խմբի առաջատարին։

Հիմա` երկրորդ տեսակի կռվի մասին, ուր դուք կողքից դիտող եք։ Եթե դուք չափազանց հետաքրքրասեր եք, կռիվը շատ հաճախ առաջին տեսակից  կարող է արագ փոխվել երկրորդին։ Մի փորձեք խառնվել եւ խաղաղեցնել կռվողներին։ Դուք կարող եք ստանալ ձեր "հասանելիքը" ոչ միայն խուլիգաններից, այլ նաեւ տեղ հասած ոստիկաններից, որոնց չի հետաքրքրի ձեր` այդ կռվում մասնակցության չափը, իսկ այդ դեպքում մեղադրեք միայն ինքներդ ձեզ։ Չարժե կռվողների աչքի առջեւ զանգել ոստիկանություն. ցուցադրական վարմունքով դուք միայն արդեն զայրացած կռվողների չարությունն եք ուղղում ձեր վրա։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`