ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Օգտակար խորհուրդներ

Գնում ենք զբոսանքի

Մի քանի օգտակար "մանրուք"


Մանկասայլակ գնելիս պետք է ուշադրություն դարձնել առաջին հայացքից ոչ այնքան կարեւոր թվացող մի քանի հանգամանքի վրա, որոնց բացակայությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել եւ, նույնիսկ, վտանգավոր լինել փոքրիկի կյանքի համար։

- Անվտանգության գոտիներ. սրանք պետք է ամրացնելու երեք կամ հինգ կետ ունենան։ Հիշեք, որ երեք կետով ամրացված գոտիներից փոքրիկն ավելի հեշտ է "ազատվում"։

- Լույսն անդրադրաձնող ապակիներ. սրանց մասին հազվադեպ են հիշում, սակայն փորձը ցույց է տալիս, որ սրանք զգալիորեն նվազեցնում են մանկասայլակով փողոցն անցնելու ժամանակ պատահող դժբախտ պատահարների թիվը։ 

- Ցանցապատ կամ պոլիէթիլենով փակված պատուհան. այն ձեզ անհրաժեշտ կլինի փոքրիկին մշտապես տեսադաշտում պահելու համար։

- Մանկասայլակը հեշտորեն հավաքելու եւ բացելու հնարավորություն. սա կարեւոր կլինի, եթե հանկարծ փողոցում ստիպված լինեք միայնակ կամ երեխան գրկին հավաքել (բացել) սայլակը։ Գնելուց առաջ խնդրեք վաճառողին, որպեսզի ցույց տա, թե ինչպես է դա արվում, իսկ հետո ինքներդ փորձեք (քանի որ նրանք դա շատ հեշտությամբ են անում, իսկ երբ տանը փորձում եք նույն բանն ինքնուրույն անել, ոչինչ չի ստացվում)։

- Պաստառապատում. ցանկալի է, որ սայլակը պատող գործվածքը բնական լինի, քանի որ սինթետիկ գործվածքները շատ հաճախ երեխաների մեջ ալերգիա են առաջացնում։ Լավ է, եթե գործվածքը միագույն լինի։ Գույնը չպետք է շատ բաց լինի, առավել եւս սպիտակ։ Այն անդրադարձնում է արեւի լույսը, ինչը վնասակար է փոքրիկի աչքերի համար։ Գործվածքի վրայի նախշերն ու պատկերները չպետք է շատ մանր լինեն, իսկ նկարները՝ գլխիվայր։ Հետաքրքրվեք նաեւ, թե արդյոք հնարավո՞ր է սայլակի գործվածքով պատված մասերը հանել եւ լվանալ։

- Թիկնակ. որքան երեխան փոքր է, այնքան թիկնակը պետք է ամուր ու կոշտ լինի։

- Ոտնատեղ. այն պետք է բարձրությունը կարգավորելու հնարավորություն ունենա։ Երեխայի մեծանալուն զուգահեռ դա ձեզ ավելի ու ավելի անհրաժեշտ կլինի։


Ինչ է պետք փոքրիկին

Հնարավոր է, որ փոքրիկին դուր գա դրսում մանկասայլակի մեջ քնել, եւ ավելի լավ է այնպիսի սայլակ ընտրել, որն ամբողջությամբ բացվի ու վերածվի մահճակալի։ Չմոռանաք բարձրացնել ոտնատեղը, որովհետեւ ներքեւ կախված ոտքերով փոքրիկին անհարմար է քնել։

Եթե երեխան արդեն քայլում է, ապա պետք է հաշվի առնել նաեւ նրա նախասիրությունները։ Եթե նա սիրում է ինքնուրույն քայլել, ապա այնպիսի սայլակ ընտրեք, որը կարող եք հեշտությամբ հավաքել ու տանել, որպեսզի այն ավելորդ բեռ չդառնա։

Կարեւոր է նաեւ կարգավորվող բռնակի առկայությունը։ Այն հետ կամ առաջ թեքելու միջոցով մայրիկը կարող է որոշել փոքրիկը դեմքով, թե մեջքով է իր կողմը լինելու։ Շարժվող բռնակը ընտրության հնարավորություն է տալիս։ Եթե երեխան աշխույժ բնավորություն ունի, ապա կարող է նստել մեջքով դեպի մայրիկը եւ զննել իր շրջապատը։ Եթե նա անփույթ է, չարաճճի ու կամակոր, ապա ավելի լավ է մշտապես լինել մայրիկի աչքի առաջ։ Շարժվող բռնակն օգտակար է նաեւ այն դեպքում, եթե արեւն ընկնում է փոքրիկի աչքերին կամ քամին փչում է դեմքին։


Ինչ է պետք մայրիկին

Նախ պետք է հստակ որոշել, թե ինչի համար է մանկասայլակն անհրաժեշտ՝ երեխային զբոսանքի տանելու, թե խանութ, շուկա կամ հյուր գնալու համար։ Դրանից ելնելով կարելի է ընտրել սայլակի համեմատաբար թեթեւ, պարզ կամ զանազան լրացուցիչ պարագաներով հագեցած մեծ տեսակները։ Օրինակ՝ խանութ գնալու համար լավ է, եթե սայլակի ներքեւում դարակ կա կամ ցանցավոր գրպան։

Մտածեք, թե որտեղ եք այն պահելու։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ բնակարանի չափերը, որպեսզի մեծ սայլակն ավելի մեծ խնդիր չդառնա։

Եթե ձեր բնակարանին հարակից փողոցներն այնքան էլ բարեկարգ չեն, ապա ուշադրություն դարձրեք անիվների ամրությանն ու որակին։

Սայլակի ընտրության հարցում կարեւոր է նաեւ տարվա եղանակը։ Դրանից կախված կարող եք գնել թեթեւ (ամռանը եւ գարնանը) կամ մեծ, հատուկ ծածկոցներով (աշնանը եւ ձմռանը) տեսակները։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`