ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Օգտակար խորհուրդներ

Մերկասառույց

ԽՍՀՄ-ի կոմունալ տնտեսության ակադեմիան ժամանակին  մշակել էր ձմռանը մայթերի մաքրման աշխատանքների տեխնոլոգիան, որն այսօր պետք է պահպանեն Ռուսաստանի բոլոր բակապանները (միայն Մոսկվայում 1994 թ. նրանց թիվը, ըստ հաստիքի, հասնում էր քսաներեք  հազարի)։ Նոր տեղացած ձյան թարմ շերտը բակապանը պետք է հավաքի 1-3 ժամում` կախված տեղամասի վիճակից։

Տեխնոլոգիաները մշակված էին, սակայն, փաստերը վկայում են, որ Կենցաղային վնասվածքների համամիութենական գիտակազմակերպչական պրոֆիլակտիկ կենտրոնը մեկ տարվա ընթացքում ԽՍՀՄ-ում գրանցել է մերկասառույցի հետեւանքով ստացված վնասվածքների 1.5-2 մլն դեպք։

ԽՍՀՄ-ը վաղուց չկա, բայց ավանդույթները շարունակվում են։ Այս տարի վատ եղանակը դեռ խնայում է մեզ` ձյունը դեռ սպասում է Ամանորին, սպասում է, որ միասին գան։ Բայց դժվար է մոռանալ նախորդ տարիները, երբ քաղաքի կենտրոնով քայլելը մեծ քաջագործություն է դառնում, իսկ անվնաս տեղ հասնելը` լուրջ հաջողություն։

Ձմռան այս "վտանգավոր" ամիսներին բժիշկները շտապ օգնություն են ցույց տալիս մերկասառույցի հետեւանքով տուժած հազարավոր քաղաքացիների։

Այդ շարքում չհայտնվելու համար ցանկալի է տնից դուրս գալ սառցապաշտպան կոշիկներով։ Եվ դա կատակ չէ. Ռուսաստանում հմուտներին արդեն տասնյակ հեղինակային վկայականներ են տրվել։ Ճարմանդներով, գոտիներով, պտուտակներով ներբանները կարելի է ամրացնել կրունկին, որոնք հեշտությամբ կմխրճվեն սառույցի մեջ։

Եթե ձեզ կհաջողվի գծագրեր գտնել կամ սեփական նախագիծ ստեղծել, այդպիսի սառցաթաթերը կարելի է պատրաստել տնային պայմաններում կամ էլ պատվիրել արհեստանոցում։

Կան նաեւ ավելի պարզունակ միջոցներ։ Ժողովրդական միջոցներից է տնից դուրս գալուց առաջ ներբաններին անսայթաք նյութերի ամրացնելը։ Խորհուրդ է տրվում նաեւ չոր ներբաններին մեկուսիչ ժապավեններ (խաչերի կամ աստիճանների տեսքով) ամրացնել եւ նախքան դուրս գալն ավազով շփել։ Այսպիսի մեթոդը ապահովում է մեկ օրվա անվտանգությունը։

Այս պարզունակ հնարքը մեծացնում է կպչունությունը սառույցին։ Պարզապես պետք է դուրս գալուց առաջ ներբանները շփել զմռնիտի թղթով (շուշաթղթով)։ Արդյունավետ կլինի այն սոսնձել կոշիկների ներբաններին, սակայն ջրից թղթի հատիկները կթափվեն։ Եվս մեկ փոքրիկ հնարք. կոշիկների թաթից մինչեւ ներբանները հագցնել ռետինե շրջանակ, որոնք կարող է կտրել յուրաքանչյուրը։ Այնուամենայնիվ պետք է հիշել, որ կոշիկի տակացուները լավ է, որ լինեն մանր անցքերով կամ փափուկ նյութերից պատրաստված։
   
Մասնագետ-վնասվածքաբանները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել քայլվածքին. պետք է ոտքը դնել` հենվելով ամբողջ թաթին, չշտապել, ոտքերը ծնկների հատվածում թուլացնել։ Ձեռքերը չպետք է զբաղված լինեն պայուսակով։ Տնից աշխատեք դուրս գալ ավելի շուտ, քանի որ շտապողականությունն ավելացնում է մերկասառույցի վրա սայթաքելու հավանականությունը։
 
Վկայակոչելով բժիշկների ցուցումները (հիվանդության պատմության քաղվածքը)` դուք կարող եք հայցադիմումով դիմել ձեր տարածքի դատարան կամ պատահարի տեղամաս` վնասի փոխհատուցման համար։ Պետտուրքից այդպիսի հայց չի գանձվում։ Նման հայց ձեզ կօգնի կազմել իրավաբան-խորհրդատուն։

Առանձին պետք է անդրադառնալ տարեց մարդկանց։ Լավ է տնից դուրս չգալ, երբ փողոցները պատված են ձյան հաստ շերտով։ Իսկ, եթե անհրաժեշտությունն այնուամենայնիվ ստիպում է դուրս գալ, ապա չպետք է անհարմար զգալ եւ վերցնել հատուկ փայտ` ռետինե ծայրով ու սեպով։ Ձեռքի պայուսակի կանթն անց կացրեք ուսի վրայով։ Արտասահմանյան վիճակագրությունը փաստում է, որ սայթաքելու հետեւանքով ստացված վնասվածքների փոխհատուցման մեկ երրորդը ստանում են վաթսուն տարեկանից բարձր մարդիկ։

Երիտասարդներին էլ չի խանգարի սովորել ընկնելու դեպքում քիչ վնասվածքներ ստանալը։ Օդապարիկով թռչողները, չմշկորդները, դահուկորդները դա անում են տարբեր կերպ, բայց կան ընդհանուր սկզբունքներ։ Պետք է միանգամից նստել, որպեսզի բարձրությունը կրճատվի։ Ընկնելու պահին կծկվել, լարել մկանները եւ գետնին հպվելով գլորվել. այդ կերպով կթուլանա հարվածի ուժգնությունը։

Այս հոյակապ բանաձեւը  շատ դեպքերում կարող է օգտակար լինել, քանի որ սայթաքում լինում է եւ ֆինանսական, եւ սոցիալական առումով։ Այսպիսով մենք մոտեցանք "ողջ մնալու դպրոցի" իմաստության բուն էությանը. անկումը թեթեւացնել հնարավոր է միայն ակտիվ առաջնորդվելով ընդունված սկզբունքներով…  


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`