ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն 16mc/R/h
Հարաբերական խոնավություն 61%
Մթնոլորտային ճնշում 667 մմ
Գեոմագնիսական դաշտ STABILE
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
+20 C +36 C
www.meteo.am

Օգտակար խորհուրդներ

Եթե մոլորվել եք անտառում

…Պետք է անհապաղ կանգ առնել եւ նստել կոճղին։ Այլեւս անմտածված քայլեր անել չի կարելի։ Պետք է մտածել միայն մի բանի մասին. ինչպես վերադառնալ այն վայրը, որտեղից սկսվում է ծանոթ ճանապարհը։


Իսկ դրա համար հարկավոր է.
- Հիշել ձեզ հուշող վերջին ինչ-որ ծանոթ մի բան ճանապարհահատվածի վրա եւ աշխատել ուղղել քայլերը դեպի այն։ Կարելի է վերականգնել կորցրած ճանապարհի ընթացքի ուղղությունը, հիշելով, թե ո՞ր կողմում էին արեւը կամ լուսինը, ո՞ր կողմից էր փչում քամին (եթե այն մշտական էր), ո՞ր կողմ են գնացել ամպերը։ Կարելի է հաշվել (ձեր արագությունը ժամանակի վերածելով) հեռավորությունը մինչեւ այն վայրը, որտեղից կորցրեցիք ճիշտ ճանապարհը։

- Եթե չհաջողվի, պետք է հիշել ծանոթ կողմնորոշիչները։ Դրանցից լավագույնները տարածված եւ հատկապես աղմկոտ կողմնորոշիչներն են. Օրինակ, երկաթգիծը, նավարկելի գետը, խճուղին։ Ավելի հեշտ է վրիպելը, եթե որպես կողմնորոշիչ վերցնեք մոտակա գյուղը կամ անտառտնտեսությունը։

- Մարդկանց գտնվելուն օգնում են ձայները` աշխատող տրակտորի հռնդյունը (լսվում է 3-4 կմ-ի վրա), շան հաչոցը (2-3 կմ), ընթացող  գնացքը (մինչեւ 10 կմ)։ Օգնում է նաեւ ծխի հոտը։

- Ծանոթ կողմնորոշիչների, արահետի կամ ճանապարհի բացակայության դեպքում պետք է գնալ ջրի հոսանքի ուղղությամբ։ Առվակները կտանեն դեպի գետ, գետը` վաղ թե ուշ, կտանի մարդկանց մոտ։

- Եթե կողմնորոշիչներ չկան, պետք է բարձրանալ մոտակա ամենաբարձր ծառը` բարձրությունից մեծ է խողովակներ տեսնելու հավանականությունը` ալեհավաքներ, էլեկտրահաղորդիչների աշտարակներ, ծխի սյուներ։ Տանիքների խողովակները տեսանելի են 3 կմ-ից, գործարանային խողովակները` 6-կմ-ից, զանգակատները, աշտարակները` 15 կիլոմետրից։

- Եթե ճանապարհը դեպի որեւէ բնակավայր է տանում, ապա պետք է ճիշտ կողմնորոշվել, թե որ կողմից է ավելի մոտ գյուղը կամ ավանը։ Օրինակ, դեպի գյուղ են ուղղված լինում դաշտից վերադարձող մեքենաների անվադողերի թողած հետքերը։ Գտնելով ինչ-որ կածան կամ արահետ՝ պետք է ուշադիր ուղղորդվել նրանով` աշխատել չկորցնել այն։ Եթե ծառերի ճյուղերը կպչում են ձեր դեմքին ու կրծքին, ապա այդ կածանն առավելապես կենդանիների հետք է, եւ պետք է փնտրել ուրիշը։ Եթե հանդիպում եք ճանապարհի խաչմերուկի, ապա, բնականաբար, պետք է գնաք այն ճանապարհով, որը ավելի շատ է տրորված։

Բայց ավելի հուսալի է անտառ մտնելուց առաջ նայել քարտեզը, կամ ձեռքով նկարել տեղանքի պլանը, հիշել կողմնորոշիչները։ Դա ձեզնից հինգ րոպե կպահանջի, բայց դուք անտառում ձեզ կզգաք ավելի վստահ (ավելի տրամաբանական է պլանը նկարել ձեռքով եւ վերցնել)։

Անտառ մտնելիս հիշեք, թե որ կողմում է արեւը։ Օրինակ, եթե այն աջ կողմում է, դուրս գալիս պետք է գտնվի ձախ կողմում։ Դրա հետ մեկտեղ պետք է ճշտել ժամանակը. երկրագնդի պտույտի հետեւանքով արեւը կարող է թվալ աջ կողմում։

Աշխարհամասերի տարբերակման բազում եղանակներ կան։ Օրինակ, դեպի հյուսիս գիշերը կարելի է ուղղորդվել բեւեռային աստղով։ Այն գտնելու համար պետք է Մեծ Արջի շերեփի երկու ծայրի աստղերով մտովի տանել ուղիղ գիծ եւ տեղավորել նրա վրա այդ աստղերի միջե եղած տարածության հնգակի չափը։ Այդ ուղղի վերջում էլ հենց կլինի այն աստղը, որն ամբողջ տարի գրեթե անշարժ կախված է Հյուսիսային բեւեռի վրա եւ, հետեւաբար, ցույց է տալիս հյուսիսը։

Գոյություն ունեն  ստույգ նշաններ, որոնք թույլ են տալիս ընտրել ավելի ճիշտ ուղղություն։ Օրինակ, մրջնանոցները ծառերի հարավային կողմում են տեղավորված։ Մամուռները (քարերի, ծառերի բների վրա) նախնտրում են հյուսիսային կողմը։ Սղոցված ծառի կոճղի վրա տարիքային օղակները անհավասարաչափ են տեղաբաշխված. հարավային կողմից նրանք ավելի հաստ են։

Շարժման ընթացքում պետք է ինքդ քեզ ստուգես. հիշել կողմնորոշիչները, թողնել նշաններ։ Առանց տեսողական կողմնորոշիչների մարդն անտառում սկսում է պտտվել, քանի որ աջ ոտքը մի փոքր ավելի լայն  քայլ է անում, քան ձախը։ Դրանից խուսափելու համար,  մտովի ուղիղ գիծ պետք է տանել երկու կողմնորոշիչների առջեւ։ Հասնելով դրանցից մեկին (օրինակ` ծառին)՝ անմիջապես ընտրել հաջորդը։

Այդպիսով՝ ուղիղ գիծը կլինի չընդհատվող։

Երբեմն կենդանիները հարձակվում են մարդկանց վրա, եթե նրանք վիրավոր են, վախեցած, հանկարծակիի եկած, պաշտպանում են իրենց ձագերին։ Կենդանու ակնհայտ ագրեսիվ պահվածքի դեպքում, որպես պաշտպանական միջոց, պետք է օգտագործել կրակը կամ էլ ծառին փայտով թխկթխկացնել։ Վարազին հանդիպելու դեպքում ավելի լավ է բարձրանալ ծառին։

Վերջում կցանկանայինք հիշեցնել, որ 21-րդ դարում անտառում մոլորվելը բացառիկ հաճույք է։ Մի՛ վախեցեք, շփոթության մեջ մի ընկեք. վերաբերվեք դրան որպես մի փոքրիկ  արկածի... Պետք է պարզապես քիչ ավելի զգոն լինել։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է


Գործընկերներ

Թեժ գիծ`
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի անմիջական հսկողության տակ

Բնակչության պահանջներին, մտահոգություններին ու բողոքներին օպերատիվ արձագանքելու, համակարգի ստորաբաժանումների աշխատակիցների գործունեության վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները լսելի դարձնելու, ինչպես նաեւ հասարակության հետ կապերն առավել սերտ, գործուն եւ արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծվել է նախարարի անմիջական հսկողության տակ գործող թեժ գիծ։

Հեռախոս` 24 24 22, 56 76 56
Էլ. փոստ` mes@ema.am

 

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

1-01
1-12
1-03
հարեւաններին
հարազատներին

Վեբկայքը`
Վեբկայքը ստեղծվել է ՄԱԶԾ "Աղետների նախապատրաստվածության և ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում" Ծրագրի միջոցներով: