ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Օգտակար խորհուրդներ

Երկաթուղային վթար

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գնացքով ուղեւորությունը երեք անգամ ավելի անվտանգ է, քան ինքնաթիռով եւ տասն անգամ ավելի` քան մեքենայով։ Ավաղ, իդեալական փոխադրամիջոց չկա եւ ամեն տարի երկաթուղային մի քանի տասնյակ վթարներ են պատահում աշխարհում։

Ակնհայտ է, որ գնացքում ամենաանվտանգ տեղերը կենտրոնական վագոններն են, վթարային ելք-պատուհաններով խցերը (Սցտպ), դռների մոտ տեղավորված խցերը եւ ներքեւի քնահարթակները։

Հարվածի ժամանակ տուժում են առաջնային վագոնները` ջարդվում են իներցիայի ողջ ուժով։ Երբ գնացքը դուրս է գալիս գծերից, կենտրոնական վագոնները կանգուն են մնում, եթե նույնիսկ շրջվում ենծայրամասայինները։ Դրա համար էլ փափուկ վագոնները տեղակայվում են գնացքի կենտրոնական մասում ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ տեղակայված է ռեստորանը։

Վթարի ժամանակ փրկվելու հավանականությունը կախված է ուղեւորի հստակ գործողությունից։ Վթարի  կամ անհապաղ արգելակման ժամանակ կարեւոր է ամուր կառչել, խոչընդոտել ձեր` առաջ կամ կողք մղվելուն։

Վթարը շատ արագ է տեղի ունենում։ Մի կարծեք, որ մեկ հարվածից հետո ամեն ինչ ավարտվեց։ Չպետք է թուլացնել մկանները եւ լարված պահել դրանք այնքան ժամանակ, մինչեւ կպարզվի, որ շարժ այլեւս  չկա։

Վթարից անմիջապես հետո պետք է գործել շատ արագ։ Մեծ է հրդեհի հավանականությունը, մանավանդ այն դեպքում, եթե բախվել է ապրանքատար գնացքին։ Թե ինչպես դուրս սողոսկել վագոնից` պետք է կողմնորոշվել` ելնելով տվյալ իրավիճակից։ Օրինակ, եթե գնացքը մնացել է գծերի վրա, բայց ծխի հոտ է գալիս եւ միջանցքներում խմբված են ուղեւորները, տրամաբանական է օգտվել վթարային ելքերից` պատուհաններից։

Վագոնի խմելու ջրի մոտ պետք է լինի հետեւյալ գրության մի օրինակ. "վագոնը ունի հավելյալ վթարային ելքեր երրորդ եւ վեցերորդ կուպեների պատուհանների միջոցով" (ելքերի սովորական տեղակայմամբ)։ Անշուշտ, այս գրությունը պետք է կարդալ նախօրոք, ինչպես նաեւ գնացքում հայտնվելու դեպքում ճշտել, թե որտեղ են գտնվում կրակմարիչները։ Հենց նման սովորույթներն են կոչվում կենցաղային անվտանգության կուլտուրա։

Եթե գրություն չկա, մի՛ ամաչեք հարցնել ուղեկցորդներին, արդյո՞ք վագոնում կան վթարային ելքեր եւ ինչպես պետք է դրանցից օգտվել։ Եթե դուք երեխայի հետ եք, դուք պարտավոր եք այդ հարցը տալ։

Յուրաքանչյուր վթարային ելքի բռնակի մոտ (դրանք կոչվում են նաեւ "իջեցնովի պատուհաններ") կա հակիրճ հրահանգ. "վթարի ժամանակ բռնակը  մինչեւ հենարանը շրջել դեպի քեզ` նախապես պոկելով կապարակնիքը։ Պատուհանի սողնակ-բռնակը սեղմել դեպի քեզ"։ Երբ դուք դա անեք, պատուհանի շրջանակը կիջնի` բացելով 66x102 սմ լայնության լուսամուտախորշ։

Դուրս սղոսկել կարելի է նաեւ ջարդելով կուպեի պատուհանը։ Միայն թե այդ պատուհանները շատ ամուր են, ուստի դրանց հետ պայքարելու թանկագին վայրկյանները կորցնելու փոխարեն, պարզեք`կա՞ն արդյոք ձեռքի տակ այլ միջոցներ։ Ապակին ջարդելիս պետք չէ մոռանալ փշրանքների մասին`  իրարանցման ժամանակ հնարավոր է լուրջ վնասվել` նույնիսկ չնկատելով դա։

Դուրս գալով վթարային վագոնից` պետք է անպայման պահպանել կանոնները, որոնք գոյություն ունեն նմանատիպ տեղափոխությունների ժամանակ. ինքնաթիռից, ավտոբուսից, նավից չվերցնել իրերը` բացառությամբ փաստաթղթերի, փողերի, հագուստի կամ ծածկոցի։

Ուղեւորներին ծխի կամ հրդեհի ժամանակ (չնայած հարկավոր է առաջին հերթին օգտվել փականից եւ կրակմարիչներից) տարահանում են հարեւան վագոններ կամ երկաթուղու դաշտային կողմը։

Մինչեւ միջանցք դուրս գալը նախապատրաստեք շնչառության պաշտպանությունը. գլխարկ, շարֆ, ցանկացած լաթ պետք է թրջել ցանկացած հեղուկում։ Վագոնների երեսպատման նյութերը, այսինքն` մալմինիտը համարվում է հրակայուն։ Բայց 200 0C ջերմաստիճանի դեպքում նրանք արտադրում են թունավոր գազ, որը մեկ-երկու անգամ շնչելուց հետո այլեւս ի վիճակի չեք լինի պայքարել կյանքի համար։ Գնացքում հրդեհի ժամանակ թանկ է յուրաքանչյուր վայրկյանը նաեւ այն պատճառով, որ տարածությունը փակ է եւ ջերմաստիճանը բարձրանում է ակնթարթորեն։ Նույնիսկ առանց ծխի մի կում օդն էլ բավական է, որ վնասվեն թոքերը եւ գիտակցությունը կորցնեք։

Հայտնվելով դրսում` անմիջապես սկսեք փրկարարական աշխատանքները։ Անհրաժեշտության դեպքում օգնեք մնացած կուպեների ուղեւորներին` ջարդել ապակիները, դուրս բերեք տուժածներին եւ այլն։ Ուղեւորների համար մեծ հաջողություն է, եթե գնացքում հայտնվի մասնագետ, որը կարողանա կառավարել իրավիճակը, բոլորը պետք է  համաձայնեցնեն իրենց գործողությունները նրա հետ եւ ենթարկվեն նրան։

Շատ կարեւոր է չմոռանալ սեփական անվտանգության մասին. հարեւան երկաթգծով կարող է անցնել հանդիպակաց գնացք, վթարի հետեւանքով ապրանքատար ցիստեռններից թափված  հեղուկը կարող է լինել բենզին կամ թթվուտ, կտրված եւ կախված հաղորդալարը կարող է լինել լարման տակ…

Եթե վառելանյութ է թափված, ապա հրդեհային իրավիճակը երաշխավորված է եւ կարող է հզոր պայթյուն տեղի ունենալ, ուստի պետք է հեռանալ որոշ տարածության վրա, ուր անվտանգ է։ Սակայն չպետք է շատ հեռանալ եւ տեսադաշտից կորցնել վթարի վայրը. օգնությունը գալու է հենց այդտեղ։ Եթե հաղորդալարը հպվում է գետնին, նրանից պետք է հեռանալ ոստյուններով կամ ոտնաթաթերի վրա փոքր քայլերով։ Գետնի այն հատվածը, որտեղով կարող է հոսանքը տարածված լինել` մոտավորապես երկու մետրից (չոր հող) մինչեւ երեսուն մետր է (խոնավ)։

Խոշոր մասշտաբային վթարների մեղավորությունը արտաքին հանգամանքների մեջ է։ Բայց հենց ուղեւորներից է երբեմն կախված արտակարգ իրավիճակների առաջացումը։ Ահա եւ մի քանի պրոֆիլակտիկ կանոններ.

- Գնացքի ընթացքի ժամանակ մի՛ բացեք արտաքին դռները, մի՛ կանգնեք ոտնակներին։

- Մի՛ կախվեք պատուհաններից։

- Խնամքով տեղավորեք ձեր բեռները վերին բեռային դարակներում։

- Առանց ծայրահեղ անհրաժեշտության մի՛ փակեք արգելափականը։ Հիշե՛ք, թեկուզեւ հրդեհի ժամանակ, գնացքը չի կարելի կանգնեցնել կամրջի վրա, թունելում եւ այնպիսի տեղերում, որտեղից տարահանումը դժվար կլինի։

-  Ծխեք միայն ծխարաններում;

- Մի՛ վերցրեք վառելիք կամ պայթյունավտանգ նյութեր։

- Մի՛ միացրեք գնացքի էլեկտրացանցին կենցաղային սարքավորումներ։

- Վառված ռետինի հոտի կամ ծխի դեպքում անհապաղ դիմեք ուղեկցորդներին։

- Աչք մի՛ փակեք ձեր ուղեկիցների կամ ուղեկցորդների վտանգավոր գործողությունների վրա` դուք լիարժեք իրավունք ունեք պաշտպանելու ձեր ժամանակավոր տունը։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`