ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Օգտակար խորհուրդներ

Ավտոմոբիլային վթար

Հարյուրամյա պատերազմը, որը շարունակվում է մարդկանց ու մեքենաների միջեւ, ՄԱԿ-ի տվյալներով, տարեկան մոտավորապես հարյուր յոթանասուն հազար մարդկային կյանք է խլում։ Ավտոդպրոցում յուրաքանչյուր վարորդի պատմում են, որ վթարը քիչ հավանական է այն վարորդի համար, որն առավել զգուշավոր է, ուշադիր, ունակ է կանխազգալու դեպքերի զարգացումը, կարողանում է խուսափել վթարային իրավիճակից ու վճռական գործողություններ է ձեռնարկում վտանգավոր պահերին։ Նման վարորդը կարողանում է գտնել համապատասխան արագություն, որը հնարավորություն կտա ապահովել մեքենայի վերահսկողությունը։

Ըստ էության, մեզ մոտ ստացվում է “ողջ մնալու դպրոցի” գերազանցիկի կատարյալ նկարագիր։ Բնականաբար, ծայրահեղ պահերին պահանջվում է տարբեր գիտելիքներ ու հմտություններ, սակայն, գրեթե միշտ` միանման մարդկային հատկանիշներ։

Վիճակագրությունը վթարների կարեւորագույն պատճառներից է համարում .
-    ավտոճանապարհային  երթեւեկության կանոնների տարբեր խախտումները.
-    արագության ավելացումը.
-    ոչ սթափ վիճակում մեքենա վարելը,
-    վատ ճանապարհները (ընդ որում` դյուրասահ),
-    մեքենայի անսարքությունը (առաջին հերթին` արգելակը, երկրորդ հերթին` ղեկակառավարումը, երրորդ`անիվները եւ անվադողերը),

Այս ցուցակը մեծ նորություն չէ վարորդների համար։ Սակայն վթարների տխուր գաղտնիքը կայանում է նրանում, որ ինֆորմացիայի տեղին օգտագործումն է միայն ապահովում մեր անվտանգությունը։ Օրինակ` գլխակալերը եւ անվտանգության գոտիները փոքրացնում են հնարավոր մահացության դեպքերը ճակատային հարվածների դեպքում երկու-երեք, իսկ մեքենայի շրջվելու դեպքում` հինգ անգամ։ Վարորդը, առանց անվտանգության գոտու, նույնիսկ 20 կմ/ժ արագության դեպքում ընթանալիս, ինչ-որ արգելքի հարվածելու դեպքում, ամենայն հավանականությամբ, վնասվածք է ստանում։ Դրան հավասարազոր է 50 կմ/ժ արագությամբ չորրորդ հարկից դեմքով դեպի ցած թռչելը։

Յուրաքանչյուր ՃՈ-ի աշխատակից հաստատում է, որ անփութությունը, ինքնավստահությունը, անդաստիարակությունը, ինչպես նաեւ բնավորության տհաճ գծերը` ճանապարհային երթեւեկության համար մահացու վտանգ են ներկայացնում։ Եվ սա բացառիկ դեպք չէ։ 1993 թ.-ին Մոսկվայի` արտասահմանից ժամանած հյուրերից մեկն ասել է, որ քաղաքում մշտական աղետի զգացողություն կա. ”Ես տեսա, թե ինչպես էին մեքենաները անցնում կարմիր լույսի տակով”։


Ինչպե՞ս վարվել, եթե վթարը անխուսափելի է

Ասում են, որ մեքենայի ղեկավարման հիմնական բարդությունն սկսվում է այն ժամանակ, երբ մեքենան գտնվում է օդում։ Իսկ, երբ գոնե մեկ անիվը հպվում է գետնին, վարորդը ոչ միայն կարող է, այլեւ պարտավոր է ղեկավարել մեքենան։ Ահա փորձառու  վարորդների մի քանի խորհուրդներ.
-    Վթարի դեպքում պետք է բոլոր մկանները ծայրաստիճան լարված լինեն։
-    Նախքան կանգ առնելը չի կարելի թուլացնել մկանները։
-    ՄԻնչեւ մեքենայի կանգ առնելը չի կարելի այն լքել (դա լավ ստացվում է միայն ֆիլմերում)։ Քննությունը ցույց է տալիս, որ մեքենայում կենդանի մնալու հավանականությունը 10 անգամ ավելի շատ է, քան դուրս նետվելու ժամանակ։
-    Պահպանել ինքնատիրապետում` դա հնարավորություն կտա մինչեւ վերջին պահը ղեկավարել մեքենան։
-    Անել ամեն ինչ, հանդիպակաց հարվածից խուսափելու համար` ջրատար առու, ցանկապատ, թուփ, նույնիսկ ծառ կամ հանդիպակաց եկող մեքենա։  
-    Անշարժ առարկային հարվածելու դեպքում հարվածը աջ կամ ձախ թեւերից ավելի վտանգավոր է, քան ողջ ճակատային մասով, պետք չէ վախենալ, եթե շարժիչը մխրճվի ավտոսրահ` նախագծողները վաղուց մտահոգվել են, որ շարժիչը իջնի ցած։

Եթե հարվածն անխուսափելի է, ամենից կարեւորը մարմնի առաջ նետվելու խոչընդոտումն է եւ գլխի պաշտպանումը։ Պետք է մեջքով ամուր սեղմվել նստարանին, լարել բոլոր մկանները, ձեռքերով հենվել ղեկանիվին։ Այս տարբերակը այն մեքենաների համար է, որոնք ընթանում են ցածր արագությամբ։ Եթե արագությունը գերազանցում է 60 կմ/ժ-ը, իսկ վարորդը չի ամրացրել անվտանգության ամրագոտիները, նա պետք է կրծքով սեղմվի ղեկանիվին։ Բոլոր մկանները պետք է քարանան եւ լարված մնան` մինչեւ մեքենայի ընթացքի կանգ առնելը։

Ուղեւորը պետք է ձեռքերով փակի գլուխը եւ թեքվի կողքի, եթե կողքին երեխա կա, ապա, ամուր սեղմելով երեխային իրեն, ծածկի նրան եւ կրկին թեքվի։ Ուղեւորների համար ամենավտանգավոր տեղը առջեւի նստարանն է, ուստի մինչեւ տասներկու տարեկան երեխաներին, ըստ ճանապարհային երթեւեկության կանոնների, առանց հստակ սարքավորման արգելվում է առաջին նստարանին նստեցնել։

Հարվածից հետո, առաջին հերթին պետք է կողմնորոշվել, թե մեքենայի, որ մասում եւ ինչ դիրքով ես գտնվում, չի հրկիզվում արդյոք մեքենան, արդյոք վառելանյութը չի արտահոսում (հատկապես մեքենայի շուռ գալու դեպքում)։ Ելնելով իրավիճակից` պետք է շարժվել դեպի ելք` կամ դռան, կամ պատուհանի կողմ։ Եթե դռները չեն բացվում, ապա պետք չէ ժամանակ կորցնել, ճիշտ է ջարդելով լուսամուտը դուրս սողոսկել (փորձառու վարորդների մոտ սարքահատիչը ձեռքի տակ է ցանկացած դեպքում)։

Եթե մեքենան ընկել է ջուրը (ճիշտ է, նման վթարները հաճախակի պատահում են ֆիլմերում, քան կյանքում ), ապա այն որոշակի ժամանակ լողում է ջրի վրա։ Մի քանի վայրկյանն էլ բավական է մեքենայից դուրս թռչելու համար։ Պետք չէ բացել դռները , քանի որ ջուրը անմիջապես կլցվի ներս եւ մեքենան կտրուկ կսուզվի։ Պետք է դուրս սողոսկել բաց լուսամուտի միջոցով։

Մեքենայի սուզման ընթացքում սրահում օդը մի քանի րոպե է բավականացնում։ Եվ դա էլ քիչ չէ։ Պետք է միացնել լուսարձակները (որպեսզի մեքենային գտնելը հեշտ լինի), գնահատել իրավիճակը, ակտիվորեն օդափոխել թոքերը (խոր շնչումն ու արտաշնչումը թույլատրում են, որպեսզի արյունը լցվի թթվածնի ‚պաշարով”)։ Պետք է ազատվել ավելորդ հագուստից, արձակել փողկապը, մեքենայից վերցնել բոլոր փաստաթղթերը։

Եվ ամենագլխավորը` մտովի պատկերացնել ճանապարհը դեպի վեր։ Հարկավոր է դուրս նետվել դռնով կամ պատուհանով (լավագույն տարբերակն է, որ դա կատարվի իջեցված ապակու միջոցով), ճեղքել- անցնել դեպի դուրս, ձեռքերով կառչել մեքենայի ծածկից , ձգվել, այնուհետեւ կտրուկ լողալ դեպի վեր։ Եթե մեքենայի դուռը խափանվել է եւ ապակին չի իջնում, պետք է անհապաղ ջարդել ճակատային պատուհանը` նախօրոք մտածելով, թե ինչով դա անել։ Մեքենայից դուրս գալ հնարավոր է այն դեպքում, երբ մեքենան  կիսով չափ է լցված ջրով։ Եթե կտրուկ բացեք դուռը եւ աշխատեք դուրս գալ մեքենայից, ապա ձեզ կխանգարի ջրից դեպի սրահ լցվող հոսքը։

Մեքենայից դուրս գալուց հետո պետք է նկատի ունենալ, որ ունեք 30-40 վայրկյան։ Դա լիովին բավարար է ջրի մակերեւույթին հասնելու համար։ Ջրի 30 մետրից ավել խորությունը համարվում է ամենավտանգավորը, սակայն նման խորության մեջ մեքենայի ընկղմվելը գործնականում անհնարին է։       
       


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`