ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Վերլուծություն

Կանխատեսումներն իրականանում են

Աշխարհի օդերեւութաբանական ոլորտի գիտնականների մեծամասնությունը գիտական աշխատություններում նշում էր, որ կլիմայի համընդհանուր փոփոխությունն ուղեկցվելու է բնական աղետների աճով։ Այդ կանխատեսումը շատ մեծ ճշտությամբ 2004-ին արդարացավ նաեւ մեր հանրապետությունում։

Ինչեր ասես, որ չկան առանց այդ էլ սոցիալական ծանր իրավիճակում գտնվող եւ հողի հույսով ապրող հայ մշակի գլխին։ Ջրհեղեղներ, սելավներ, փոթորիկներ, երկարատեւ եւ ժամանակին ոչ բնորոշ‚ նախադեպը չունեցող ցրտահարություններ, կարկտահարություններ, այն էլ ինչ կարկտահարություններ։
Սկսած ապրիլի կեսերից մինչեւ օրս ՀՀ արտակարգ իրավիճակների եւ Հայպետհիդրոմետ վարչությունները ստանում են ահազանգեր բավական ուժեղ կարկտաամպրոպային երեւույթների վերաբերյալ։ Այս տարվա կարկտահարություններն ավերում եւ ջարդում են ոչ միայն դաշտերն ու այգիները, այլեւ տանիքներ ու ապակիներ, վնասում խոշոր եւ մանր եղջերավոր անասունների։
Հատկապես աղետալի էին 2004 թ. ապրիլի 23-ի, մայիսի 17-ի, հունիսի 8-9-ի, 23-ի, 29-ի, հուլիսի 9-10-ի, 18-ի, 31-ի, օգոստոսի 3-4-ի կարկտահարությունները։
2004 թ. ապրիլի 10-ից մինչեւ օրս հանրապետությունում գրեթե ամեն օր դիտվել է կարկուտ։
Ինչո՞վ բացատրել այս երեւույթը. երկրագնդի վրա դիտվում է ջերմաստիճանի բարձրացում, որով պայմանավորված մեծանում է օդային զանգվածների շարժման դինամիկան։ Օդային զանգվածների արագության մեծացումը հանգեցնում է մթնոլորտային ճակատների հզորացման, այսինքն՝ առավել են շեշտվում ճակատի առաջնային եւ թիկունքային մասի ջերմաստիճանային հակադրությունները։ Այս երեւույթի արդյունքում առավել մեծանում է վեր բարձրացող տաք օդի արագությունը‚ ինչն էլ նպաստում է հզոր կույտաանձրեւային ամպերի առաջացմանը։
Վերլուծելով 2001-2004 թթ. ամենօրյա սինոպտիկական քարտեզները՝ եկել ենք եզրակացության, որ վերը նկարագրված գործընթացն իրական է։ Նկատվում է նաեւ մթնոլորտային սառը ճակատների շարժման մեծացում, հետեւաբար նաեւ կոնվեկտիվ հոսանքների ինտենսիվացում, մթնոլորտի վերին շերտերում բարձր ճակատային գոտիների հորիզոնական գրադիենտների մեծացում, (այսինքն իզոհիպսերի խտացում), որոնք կարող են պատճառ հանդիսանալ ոչ միայն կարկտահարությունների առաջացման եւ ակտիվացման, այլեւ փոթորիկների, տեղատարափների ինտենսիվացման։ Մեծ խնդիր է կարկտահարությունների կանխատեսումը։ Մինչեւ այժմ այդ գործում կիրառվել է սինոպտիկական մեթոդը։
Գոյություն ունեն սինոպտիկական պրոցեսներ, որոնց առաջացման եւ անցման ժամանակ 95 տոկոս հավանականությամբ տեղում է կարկուտ։ Սակայն անհնար է կանխատեսել կարկտի տեղալու վայրը, քանի որ կարկտաբեր ամպերում, որոնց ծավալը երբեմն հասնում է 12 հազար կմ3-ի, կուտակման գոտին (ամպի այն տեղամասը, որտեղ հավասարվում են ծանրության եւ կոնվեկտիվ հոսանքի վերամբարձ ուժերը), որտեղ էլ հենց առաջանում է կարկտաբեր երակը, կազմում է 10-300 կմ3, այսինքն զբաղեցնում է կարկտաբեր ամպի 0.08-0.25 տոկոսը։
Հայպետհիդրոմետում վիճակագրական վերլուծումների են ենթարկվել հիդրոմետ վտանգավոր երեւույթները, տրվել են դրանց փոփոխության դինամիկան, սակայն կանխատեսման մեթոդները չեն մշակվել եւ դրանց կապը կլիմայի փոփոխության հետ չի ուսումնասիրվել։
Հարկավոր է օդերեւութաբանական վտանգավոր երեւույթների վերաբերյալ տվյալների բանկի ստեղծում, որին պետք է նպաստեն այլ գերատեսչություններ՝ արտակարգ իրավիճակների վարչությունը, գյուղատնտեսության նախարարությունը, վիճակագրական վարչությունը, եւ այլն։ Այս գերատեսչությունները համատեղ մշակել են գիտակիրառական ծրագիր՝ հիդրոօդերեւութաբանական երեւույթների կանխատեսման վերաբերյալ եւ ներկայացրել ՄԱԿ-ի զարգացման ծրագիր՝ ֆինանսական ակնկալիքով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`