ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Վերլուծություն

Աղետների գաղտնիքները

 

Շուրջ 100 միլիոն տարի մեր մոլորակը ձեւավորվել է աստղակերպերի եւ երկնաքարերի դաժան գնդակոծության տակ։ Եվ թեպետ այդ ժամանակամիջոցը մարդուն հսկայական է թվում, սակայն մայր-Երկրի համար, որն ունի 4-5 միլիարդ տարվա պատկառելի տարիք, դա ընդամենը փոքր ժամանակային տարածություն է։

 


Երկրի ձեւավորվելը. աղետ աղետի հետեւից

 

Առաջին մթնոլորտը, որ կազմավորվել է Երկրի շուրջ փոշու եւ գազի թանձրացման ժամանակ, մեր այսօրվա մթնոլորտին 100 անգամ գերազանցել է, բայց դրան նույնպես երբեմն "հաջողեցրել" է քշել "արեգակնային քամին"։
Տիեզերական մարմինների հետ բազմաթիվ բախումները հանգեցրել են այն բանին, որ Երկրի մակերեւույթը շիկացել է մինչեւ Կելվինի 1000 աստիճան եւ հալվել է մինչեւ 1000 կիլոմետր խորության մեջ։ Ամենամեծ «տիեզերական հյուրերն» ունեցել են մինչեւ 1000 կիլոմետր տրամագիծ եւ կշռել 1017 աստիճան տոննա։ Դրանք մեզ թվում են վիթխարի մեծություններ, բայց հիշենք, որ այնուամենայնիվ դա 60 հազար անգամ փոքր է մեր մոլորակի այսօրվա զանգվածից։
Սակայն աստիճանաբար աստղակերպերի խումբը ցրվեց, երկնաքարերի հետ բախումները դարձան հազվադեպ։ Երկիրն իր ներկայիս չափսերին հասավ։ Այսպես ավարտվեց նրա զարգացման առաջին՝ տիեզերական աղետալի երեւույթներով ամենահագեցած փուլը։
Հաջորդ փուլի մասին առայժմ քիչ բան է հայտնի։ Բայց Հարավային Սիբիրում եւ Գրենլանդիայում գտնված 4-3 միլիարդ տարեկան հնագույն ապարների հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ ապարները հրաբխային ծագում ունեն։ Հավանաբար, Երկրի ընդերքը շատ ուժեղ տաքացած է եղել եւ ապարները նրա խորքում գտնվել են հալված վիճակում։ Այսպիսով, կարելի է համարել, որ մեր մոլորակի համար դա եղել է անվերջ հրաբխային աղետների փուլ։ Ենթադրաբար, Երկրի վրա հարյուր միլիոնավոր տարիներ չեն դադարել հրաբուխները, որոնք նրա ամբողջ մակերեսը ծածկել են։ Հորդած, շիկացած լավան`սառչելով ձեւավորել է առաջնային երկրակեղեւը։ Բայց ահա, վերջապես, վրա հասավ այն պահը, երբ Երկրի մակերեւույթի սառչելու հետեւանքով ջրային գոլորշիները, որոնք անջատվել էին հրաբուխների ժամանակ, վերածվեցին հեղուկների։
Սրանով ավարտվեց Երկրի ստեղծման հրաբխային փուլը, եւ սկսվեց մոլորակի երկրաբանական ձեւավորման փուլը։ Թեկուզեւ այդ նոր փուլն առաջվա պես իր մեջ ընդգրկում էր ստորգետնյա հրաբխային գործունեություն, որը հանգեցնում էր երկրակեղեւի բարձրանալուն ու իջնելուն, բայց այն նույնպես ներառում էր գործընթացներ, որոնք կապված էին լեռնային ապարների քայքայման եւ քամու ու ջրի միջոցով դրանք Երկրի մակերեւույթով տեղափոխելու հետ։ Այդ մանրացած ապարները նստեցին ոչ խորը ծովային ջրավազաններում։ Ջուրն աշխատում էր, «առանց ձեռքերը ծալելու», ոչնչացնելով մարած հրաբուխները եւ այդպիսով հավասարեցնելով մոլորակի մակերեւույթը։ Այդպես երեւան եկան նստվածքային ապարները։ Այդ ժամանակաշրջանում երկրակեղեւի բեկվածքներ տակավին չկային, քանզի շիկացած ընդերքը խորը չէր գտնվում, եւ կեղեւը, լինելով բարակ, մնում էր պլաստիկ։
3-2 միլիարդ տարի առաջ երկրակեղեւը, վերջապես, սառեց բավականաչափ խորությամբ, մոտավորապես 20-40 կիլոմետր, եւ դարձավ փխրուն։ Այդպես սկսվեց երկրակեղեւի ձեւավորման նոր փուլը։ Հիմա բուռն ներքին գործընթացները ստիպեցին երկրակեղեւին ճաքճքել, առաջացան խորքային խզվածքներ։
Հսկայական ճեղքերի երկայնքով առաջացող ճկվածքներում կուտակվում էին նստվածքային ապարներ։ Այդ ապարների շերտի հաստությունը հասնում էր մի քանի կիլոմետրի։ Որոշ ժամանակ անց ներքին ճնշման ներգործության տակ իջած գոտիները բարձրացան, ենթարկվեցին ծալքագոյացման ու ողողման, իսկ վեր բարձրացած գոտիները ներքեւ իջան, եւ դրանց վրա նստեցին մանրացած ապարներ։ Դա շատ երկարատեւ երկրատեկտոնիկական փուլ էր՝ տարբեր գոտիների պարբերական ընկղմումով ու վերելքով։ Թեպետ պետք է նշել, որ Երկրի մակերեւույթի վրա կային այնպիսի շրջաններ, որոնք չէին ընդգրկվել այդ պարբերական գործընթացի մեջ, չդիպչած էին մնացել։ Այդ լայնարձակ կայուն շրջաններն անվանվում են պլատֆորմաներ։ Եվ մինչեւ օրս տեկտոնիկ ակտիվ շրջաններում երկրաշարժերի ժամանակ մարդիկ են զոհվում, ավերվում գյուղեր ու ամբողջ քաղաքներ, լեռնային շրջաններում վերակենդանանում են վաղուց մարած թվացող հրաբուխները։ Ուստի կարելի է համարել, որ երկրի մակերեւույթի ձեւավորման երկրատեկտոնիկական փուլը չի ավարտվել։
Եվ այդուհանդերձ գիտնականների մեծ մասն ենթադրում է, որ Երկիրը մոտավորապես 0,5-0,3 միլիարդ տարի առաջ մտել է չորրորդ էվոլյուցիոն փուլ, որը բնութագրվում է հզոր մայրցամաքային կեղեւը գրեթե 10 անգամ փոքրացած հաստությամբ օվկիանոսային բարակ կեղեւի վերածվելու գործընթացով։ Երկրակեղեւում կուտակվել են այնպիսի տարրեր, ինչպիսիք են սիլիկահողը (կայծքարահող), ալկալիները, կալցիումը։ Նոր օվկիանոսային փուլի ժամանակ տեղի է ունեցել երկրային ընդերքում կուտակված ջրի` մակերեւույթ արտամղում։ Այսպիսով, երկրակեղեւում տարրերի դասավորությունը ստացել է օրինաչափ բնույթ. վերեւում ամենաթեթեւ տարրերը, ներքեւում ծանրերն ու խիտերը, նախ ջուրը, ապա նրա տակ սիլիկահողը, ալյումասիլիկատները եւ այնուհետեւ՝ մագնեզիումի եւ երկաթի բարձր պարունակությամբ սիլիկատները։
Ենթադրվում է, որ օվկիանոսները հետագայում էլ կկլանեն ցամաքը։ Բայց այդ գործընթացն այնքան դանդաղ կընթանա, որ դա մարդկությանն առայժմ չի անհանգստացնի։

 

Երկիրը եւ տիեզերքի անկոչ հյուրերը՝ երկնաքարերը

 

Արեգակնային համակարգի, թերեւս, առանց բացառության բոլոր մոլորակները գտնվում են ոչ մեծ տիեզերական ճանապարհորդների մշտական գնդակոծության տակ։ Մոլորակների մակերեւույթներն անընդհատ ռմբակոծում են երկնաքարերը (մետեորիտները)՝ Արեգակնային համակարգի փոքր մարմինները։ Երբեմն տեղի են ունենում էլ ավելի խոշոր տիեզերական աղետներ՝ բախումներ աստերոիդների (աստղակերպերի) հետ։ Աստերոիդները փոքր մոլորակներ են, որոնց տրամագիծը 1-ից 1000 կիլոմետր է, իսկ զանգվածը՝ Երկրագնդի զանգվածի մեկ յոթհարյուրերորդական մասից պակաս։ Աստերոիդներից բաղկացած մի ամբողջ գոտի, հիմա պտտվում է Արեգակի ուղեծրի շուրջ, որը գտնվում է Մարսի եւ Յուպիտերի ուղեծիրների միջեւ։
Իսկ ի՞նչ են բերում մոլորակներին այդ անկոչ տիեզերական հյուրերի այցելությունները։ Դա իմանալու համար, բավական է մոտիկից նայել Երկրի մոտակա հարեւանների եւ ամենից առաջ նրա արբանյակ` Լուսնի մակերեւույթին։ Աստղադիտակներն ու տիեզերական լուսանկարները ցույց են տալիս, որ հարեւան մոլորակների բոլոր մակերեւույթները ծածկված են հսկայական քանակով հարվածների ենթարկված խառնարաններով։ Այդ գոյացություններն իրենցից ներկայացնում են թասակերպ խորացումներ բնահողի (գրունտի) մեջ, որոնք երիզված են շրջանաձեւ արգելաթմբով, ընդ որում արգելաթմբի ներքին լանջն արտաքինից ավելի զառիթափ է։ Խառնարանների չափսերը խիստ բազմազան են. մի քանի մետրից մինչեւ հազար կիլոմետր տրամագծով։ Անհրաժեշտ է նշել, որ խոշոր խառնարանների հարթ հատակի կենտրոնում կա բարձրություն։ Այժմ բացարձակորեն ստույգ հայտնի է, որ խառնարանները՝ Լուսնի, Մերկուրիի, Մարսի ռելիեֆի առավել հաճախ հանդիպող ձեւն են։ Եվ այսպես, բոլոր մոտակա մոլորակների մակերեւույթները "զարդարում" են բազմաթիվ "աստղային վերքեր"՝ փոքր տիեզերական մարմինների հետ այդ մոլորակների հանդիպումների հետքերը։
Անկասկած, այդ տիեզերական ճամփորդները մեկ անգամ չեն այցելել Երկիր։ Երկնաքարերի ընկնելու մասին մեզ հասած ամենահին հիշատակությունը վերաբերում է մեր թվականությունից առաջ 644 թվականին։ Հայտնի երկնաքարերի մեջ հնագույններից մեկը՝ Խուանշիտայ լեռն է, որն իրենից ներկայացնում է մի վիթխարի երկուտոննանոց մեծաբեկոր։ Այն գտնվում է Չինաստանի Սիան քաղաքում։ Այս երկնաքարն իր տեղն է զբաղեցրել մոտ 2 միլիարդ տարի առաջ։
1920 թվականին Նամիբիայի տարածքի վրա ընկավ հայտնաբերված երկնաքարերից ամենախոշորը՝ Գոբա երկնաքարը, որի քաշը գրեթե 60 տոննա էր։ Այդ երկաթյա հսկան քաշով զգալիորեն գերազանցում էր այսօր գրանցված բոլոր մյուս տիեզերական այցելուներին։ Մեծությամբ երկրորդ երկաթյա երկնաքարը գտնվել է Գոբի անապատում։ Քառասունտոննանոց այդ հսկա զանգվածն այստեղ վայրէջք է կատարել ավելի քան հազար տարի առաջ։ 1987 թվականին չինացի գիտնականներն այն ուղարկեցին Կանտոն։ Այս շարքում երրորդ տեղն է զբաղեցնում 1963 թվականին Գրենլանդիայում ընկած տասնհինգտոննանոց երկաթյա երկնաքարը։ Չորրորդ տեղը պատկանում է ավստրալիական տաստոննանոց երկնային հյուրին, որը փլուզվեց Երկրի վրա 1966 թվականին։ Ամենախոշոր քարե մարմինն ընկել է Չինաստանի հողի վրա 1976 թվականի մարտի 8-ին։ Այդ ամուր տիեզերական եկվորին անվանեցին Ցզիլին, նրա քաշը հավասար էր 1,77 տոննայի։ Խառը կազմ ունեցող՝ երկաթաքարային մետեորիտը գտնվել է 1805 թվականին Գերմանիայում, նրա քաշը հասնում էր 1,5 տոննայի։ 1937 թվականին ավստրալիական հող ժամանեց գրեթե նույնատիպ եւս մեկ տիեզերական այցելու՝ 1,4 տոննա զանգվածով։
Մասնագետները գտնում են, որ հսկայական քանակով երկնաքարեր ծածկում են Անտարկտիդայի սառցեծածկույթը։ Ենթադրում են, որ այստեղ գտնվում է մոտ 700 հազար երկնաքար։ Հենց այստեղ էլ 1984 թվականի սկզբին հայտնաբերվեցին այս պահին ամենահին երկնաքարի բեկորները. փորձագետները պնդում են, որ նրա ընկնելը տեղի է ունեցել մոտ 4,6 միլիարդ տարի առաջ։
1833 թվականի նոյեմբերի 12-ի գիշերը լույս 13-ին Երկրի մակերեւույթի վրա տեղաց ամենաիսկական երկնաքարային անձրեւ։ Այն շարունակվեց 10 ժամ, այդ ժամանակահատվածում երկրի վրա թափվեց ամենատարբեր չափսերի մոտ 240 հազար երկնաքար։
Օտտավայի աստղաֆիզիկայի ինստիտուտի կանադացի գիտնականները գտնում են, որ տարեկան Երկրի վրա թափվում է մոտ 21 տոննա ընդհանուր զանգվածով երկնաքարային հեղեղ։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`