ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
"Արտակարգ ալիք" լրատվական կենտրոն
- "Արտակարգ ալիք" լրատվական գործակալություն
- "Արտակարգ ալիք" ինտերնետային կայք
- "Արտակարգ ալիք" հեռուստառադիոընկերություն
- "Արտակարգ թերթ" շաբաթաթերթ
- "Արտակարգ ալիք" ուսումնական կենտրոն
1.Լրատվական գործակալությունն այսօր ապահովում է հուսալի և թարմ տեղեկատվություն՝ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող արտակարգ իրավիճակների վերաբերյալ: Ամեն առավոտ ՀՀ բոլոր լրատվամիջոցների, գործակալությունների եւ հետաքրքրվող յուրաքանչյուր կազմակերպության էլեկտրոնային փոստով ուղարկվում են օրվա քրոնիկոնն ու կառավարման մարմինների ձեռնարկած քայլերի ու գործողությունների տեղեկագիրը: Տեղեկատվական, ճանաչողական և ուսուցողական նյութերը տեղ են գտնում նաև ոչ պաշտոնական 2. "Արտակարգ ալիք" ինտերնետային կայքում, որն արդեն լավ համարում ունի ոչ միայն լրագրողների շրջանում: Այստեղից հավաստի և օգտակար տեղեկատվություն են քաղում նաև կառավարման մարմիններն ու հասարակական կազմակերպությունները: Սորոսի հիմնադրամի աջակցությամբ ստեղծված www.emergency.am-ը հնարավորություն ընձեռեց ստեղծել նաեւ պաշտոնական www.ema.am կայքը:
3. "Արտակարգ ալիք" հեռուստառադիոընկերությունը 1997 թվականի փետրվարից ազգային հեռուստատեսությամբ հեռարձակում էր իր հաղորդումները մինչև 1999 թիվը՝ շաբաթը մեկ անգամ, 1999-ից 2002 թիվը շաբաթը հինգ անգամ հաճախականությամբ: Նրա պատրաստած հաղորդումներն ու տեսաֆիլմերը ցուցադրվել են հանրապետության բոլոր հեռուստաընկերություններով: Միայն "Արտակարգ ալիքն" ունի վերջին քսան տարիներին հանրապետությունում արձանագրված բոլոր արտակարգ իրավիճակների և անցկացված ուսումնավարժությունների տեսաարխիվը, ինչպես նաև աղետների կառավարման պետական համակարգի ձեռնարկած քայլերի և իրականացրած քաղաքականության ողջ համայնապատկերը: 1999 թվականին ՄԱԿ-ի հայկական գրասենյակը տրամադրել է նկարահանման և մոնտաժային սարքեր, ցուցաբերել ֆինանսական աջակցություն: "Արտակարգ ալիք" հեռուստաընկերությունն իր ֆիլմերով ու հաղորդումներով հայտնի անուն է նաեւ միջազգային փառատոներում ու մրցույթներում: Տրամադրված տեխնիկայի ֆիզիկական ու բարոյական մաշվածության եւ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով 2002 թվականից □Արտակարգ ալիքը□ եթերում չէ:
2008 թվականի սեպտեմբերից վերսկսվել է "Արտակարգ ալիք" հաղորդաշարի հեռարձակումը հանրային հեռուստատեսությամբ` համագործակցելով մյուս բոլոր հեռուստաընկերությունների հետ, նաեւ` մարզային: 2008 թվականի սեպտեմբերից հանրային ռադիոյով սկսվել է նաեւ "Արտակարգ ալիք" ռադիոհաղորդաշարի թողարկումը, համագործակցելով նաեւ մյուս ռադիոընկերությունների հետ:
4. 2003 թվականի մայիս ամսից լույս է տեսնում "Արտակարգ թերթ" շաբաթաթերթը, որի գլխավոր նպատակը բնական ու տեխնածին տարաբնույթ աղետներին դիմակայելու` բնակչության ու կառավարման մարմինների պատրաստվածության աստիճանի բարձրացումն է: Այն, իրոք, շրջադարձային երևույթ էր արտակարգ իրավիճակների վերաբերյալ հասարակության իրազեկման եւ ուսուցանելու գործում, որպես հուսալի ու կայուն տեղեկատվական խողովակ: Արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման պետական բոլոր ծրագրերն ու պլաններն իրենց արտացոլումն են գտնում այդ թերթում: Կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն այստեղ իրենց հետաքրքրող շատ բան են գտնում ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ քաղպաշտպանության և ճգնաժամային կառավարման թեմաներով: Արտակարգ իրավիճակներում թերթը դառնում է օպերատիվ բյուլետեն, ամբողջական անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ սկսած իրադարձության նկարագրությունից մինչև գործնական խորհուրդները, ընդգրկելով դրանցով զբաղվող մարմինների հասցեներն ու հեռախոսների համարները:
5. Ուսումնական կենտրոնը մշակում է տեղեկատվական քաղաքականություն, կազմում ուսումնական ծրագրեր ու կյանքի կոչում: Դասընթաց լրատվությունն արտակարգ իրավիճակներում. Հիմնական գործառույթները
- ճգնաժամային տեղեկատվության կառավարում,
- հասարակայնության հետ կապեր, հանրային իրազեկում,
- կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ բնակչության ուսուցում:
- Հրշեջ-փրկարարների, բժիշկների, այլ արձագանքող կազմակերպությունների ներկայացուցչների ուսուցում եւ վերապատրաստում,
- կառավարման մարմինների, նախարարությունների, գերատեսչությունների, մարզերի ու կազմակերպությունների մամուլի քարտուղարների եւ լրատվության պատասխանատուների ուսուցում եւ համատեղ պլանների կազմում,
- լրագրողների ուսուցում եւ տեղեկատվական փաթեթի պատրաստում,
- դասընթացների հատուկ կուրս Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների համար,
- ՀՀ բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների համար:
|