Սունկը եղել եւ շարունակում է մնալ նրբահամ խորտիկ պատրաստելու ինքնատիպ
բաղադրիչներից մեկը։ Այստեղ միայն մի խնդիր կա` ի տարբերություն այլ
սննդամթերքների, սունկը, պահպանելով իր ախորժելի արտաքին տեսքը, կարող է
վտանգավոր կենսաբանական թույներ պարունակել։ Այդպես, համեղ ընթրիքը շատերի
համար վերածվում է ծանր փորձության։