ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Մասնագետի անկյուն

Մենք ենք, մեր ջրերը

Լրագրող-լուսանկարիչ Գալուստ Նանյանի «Կովկասի ջրերը» խորագրով շարքում 75 լուսանկար կա։ Դրանք պատկերում են Հայաստանի, Թուրքիայի եւ Վրաստանի ջրային պաշարները։ Մարտի 22-24-ը, ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ, Ստեփանակերտում լուսանկարներով ցուցահանդես եղավ։

- Յոթ տարի որպես լրագրող լուսաբանել եմ ջրի խնդիրը, - ասում է Գալուստ Նանյանը,- իսկ վերջին 3 տարում նաեւ սկսել եմ լուսանկարել։ Երկրագնդի 75 տոկոսը ջրային տարածքներ են, բայց դրանցից միայն 3 տոկոսն է քաղցրահամ։ Իսկ այդ 3 տոկոսից  միայն երրորդ մասն է մարդկանց հասանելի։ Այդ պատճառով մարդկությունը պիտի շատ զգույշ ու խնայողաբար վերաբերվի ջրին, որովհետեւ այն մի օր կարող է վերջանալ։

Ջրի համաշխարհային օրվա` մարտի 22-ի կապակցությամբ ՄԱԿ-ի տպագրած զեկույցի համաձայն` աղտոտված ջրերի պատճառով ավելի շատ մարդ է մահանում, քան պատերազմների ու բռնարարքների։  Կեղտոտ ջուրն ամեն տարի մինչեւ 5 տարեկան 18.8 միլիոն երեխայի կյանք է խլում, այսինքն` յուրաքանչյուր 20 վայրկյանը մեկ մահանում է 1 երեխա։ Աշխարհի հիվանդանոցներում գտնվող հիվանդների կեսից ավելին տառապում են ջրի պատճառով առաջացած խնդիրներից։

Հայաստանն, իհարկե, ասենք, աֆրիկյան երկրների համեմատ չափազանց շահեկան վիճակում է գտնվում, սակայն դա դեռ չի նշանակում, որ մեր ջրային ռեսուրսները չեն կարող սպառվել կամ, գոնե, քչանալ։ Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տվյալներով Հայաստանում այսօր կա 46.6 միլիարդ խորանարդ մետր ջրային ռեսուրս, որից օգտագործելի է 9 միլիարդ 49 միլիոնը։

- Ասելով օգտագործելի, պետք է նկատի ունենալ տարեկան վերկանգնվող ջրային ռեսուրսները, - բացատրում է ՀՀ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Էդգար Փիրումյանը, - ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության համար ՀՀ կառավարության կողմից իրականացվել են մի շարք բարեփոխումներ, որոնք սկսվել են 1999 թ., երբ Համաշխարհային բանկի աջակցությամբ սկսեց մշակվել ջրավազանային եւ համապարփակ կառավարման ծրագիրը, որով մատնանշվեցին առկա խնդիրներն ու այն բոլոր նպատակները, որոնց պետք է հասնել։

Առանձին խնդիր են հոսող ջրերը, որոնց քանակը, ըստ «Հայջրնախագիծ» ինստիտուտի տրամադրած տվյալների,  7 մլրդ 337 մլն խ/մ է։ Սակայն այս քանակից միայն մի մասն է հաջողվում օգտագործել։

- Մենք կարողանում ենք օգտագործել այդ 7 մլրդ 337 մլն խ/մ-ի  25-30 տոկոսը, մնացածը հոսում-անցնում է մեր երկրի սահմաններից դուրս, ու մենք չենք կարողանում օգտագործել։ Դրա համար Ջրի ազգային ծրագրի մեջ մենք  առաջարկել  ենք կառուցել 70-75 նոր ջրամբարներ, որտեղ կհավաքենք եւս 2 մլրդ 700 մլն խ/մ ջուր, - ասում է  «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը։ 

Ջրի ազգային ծրագրի հայեցակարգով առաջարկվել է նաեւ ոռոգման տարածքները 228 հազարից հասցնել 400-450 հազարի, ինչի պատճառով առավել կարեւոր է դառնում նոր ջրամբարների կառուցումը եւ ջրի կուտակումը։

-  Եթե ոռոգվող տարածքներն իսկապես, ըստ ծրագրի, հասցնենք 450 հազարի ու ավել քանակությանբ ջուր չկուտակենք, ապա մինչեւ 2025թ. կունենանք ջրի լուրջ պակաս,  - հավաստում է  Յուրի Ջավադյանը։

Հայտնի է, որ Հայաստանում գրեթե ամեն տեղ էլ կարելի է պարզապես բացել ծորակն ու ջուր խմել։ Մի բան, որ աշխարհի շատ երկրներում չի կարելի անել։ Խմելու ջրի պակաս այսօր Հայաստանում չկա, սակայն այդ առավելությունը մեզ հավերժ չի տրված։

- Խմելու ջրի շուրջ 96 տոկոսը մատակարարվում է  ստորերկրյա ջրային ռեսուրսներից, որը բարձրորակ ջուր է, մնացած 4 տոկոսը  մատակարարվում է մակերեւույթային ջրային ռեսուրսներից,- պարզաբանում է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Էդգար Փիրումյանը

- Եթե շարունակենք աղտոտել մեր ստորերկրյա ջրերն այնպես, ինչպես հիմա ենք աղտոտում ու եթե Սեւանը չբարձրացնենք 6 մետրով, մաքուր ջրով չլցնենք այնտեղ, կունենաք խմելու ջրի լուրջ խնդիր,  - հավելում է «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը։ 

Հայաստանի կառավարությունն այսօր արդեն մտահոգված է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդրով։ Ստեղծվել են միջգերատեսչական աշխատանքային խմբեր։

- Առաջին հերթին պետք է ջրաչափեր դրվեն ստորերկրյա ջրերից օգտվող բոլոր կազմակերպությունների` հատկապես ձկնային տնտեսությունների վրա, որպեսզի կարողանանք արդյունավետ կառավարել ստորերկրյա ջրերն ու հնարավորինս երկար օգտագործել, - ասում է Յուրի Ջավադյանը։ 

Իսկ լրագրող-լուսանկարիչ Գալուստ Նանյանը շարունակում է լրացնել իր լուսանկարների շարքը, որոշել է, որ նկարելու է Լեռնային Ղարաբաղի ջրերը։ Նա խորհուրդ է տալիս լավ վերաբերվել ջրին, որովհետեւ համոզված է` այն հիշողություն ունի։

Անի Ստեփանյան


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`