ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Մասնագետի անկյուն

Անվտանգությունը լցակայաններում

Օրենսդիրը ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին լիազորել է մշակել տեխնիկական կանոնակարգեր, իրականացնել արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական փորձաքննություն, տեխնածին եւ արտադրական վթարների ժամանակ` դժբախտ պատահարների եւ մահվան դեպքում իրականացնել փորձաքննություն։ Սակայն լինում են դեպքեր, երբ  մարդն ընկնում է իր ձեռքով լարած թակարդը, եւ իր անփութության կամ անիրազեկության պատճառով դառնում դժբախտ պատահարի զոհ։


Արտադրական վտանգավոր օբյեկտների շահառուները բաժանվում են երկու խմբի` առաջինն այդ օբյեկտները շահագործողներն են, երկրորդը` սովորական մարդիկ, որոնք իրենց առօրյա կյանքում  օգտվում են  վերելակից, շարժասանդուղքից, կամ բենզալցակայանների ու գազալցակայանների ծառայություններից։ Երկու կողմերի իրավունքներն ու պարտականություններն էլ հստակ սահմանված են, բայց ինչպես գիտենք, միշտ չէ, որ անվտանգության կանոնները պահպանվում են։

- Բենզալցակայանում կամ գազալցակայանում սովորական քաղաքացին պետք է իմանա անվտանգության գոնե նվազագույն պահանջները, որպեսզի խուսափի դժբախտ դեպքերից, - ասում է ԱԻՆ Տեխանվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արամ Օհանյանը։

Անվտանգության նվազագույն պահանջների պահպանումը սկսվում է մեքենան բենզինով կամ գազով լիցքավորելու պահից։  Օրինակ՝ կարծես թե բոլորս գիտենք, որ բենզալցակայանում կամ առհասարակ նավթամթերքների մոտ ծխել, կրակայրիչ կամ լուցկի վառել չի կարելի, ավելին՝ վտանգավոր է։ Սակայն, սա միակ վտանգը չէ, որ կարող է պայթյունի պատճառ դառնալ։ Մասնագետներն ասում են, որ գազալցակայաններում լուրջ վտանգ է ստեղծվում այն դեպքում, երբ խախտվում են կանոնները լիցքավորման ընթացքում։  Այդպիսի խախտում է, օրինակ, երբ  անտեսվում են գազի բալոնի հնարավորությունները։

- Պատահում են դեպքեր, որ գազալցավորումը կատարվում է գազի համար չնախատեսված  բալոններում,- ասում է ԱԻՆ տեխնիկական անվտանգության գազալցավորման եւ բենզալցավորման  կայանների փորձագիտական խմբի ղեկավար Ռուբիկ Բադեյանը։

Գազի համար չնախատեսված բալոնում գազ լիցքավորելը նույնն է, թե ճաշ եփելիս ջրի փոխարեն նավթ լցնես։ Բացի այդ, գազի բալոնը, ինչպես ցանկացած տարա, ունի իր չափը, սակայն հաճախ վարորդները փորձում են այն թույլատրելի չափից ավելի լիցքավորել։

- Գազալիցքավորման աշխատակիցը, որը լցնում է գազը, գիտի, որ որոշակի թույլատրելի ճնշումից ավելի չի կարելի լիցքավորել բալոնը, սակայն հավելավճարների դիմաց նրանք փորձում են ավել լցնել։ Այս դեպքում, դրա մեղավորը միանշանակ այդ մեքենայի շահագործողն է, քանի որ ինքն է դրդում լիցքավորողին խախտել թույլատրելի աշխատանքային ճնշումը,- ասում է Արամ Օհանյանը։ 

Թույլատրելիների սահմանն անցնելն ամեն րոպե կարող է պայթյունի պատճառ դառնալ։ Օրինակ` գազով աշխատող մեքենայի վարորդները չեն էլ պատկերացնում, որ բալոնն աշխատանքային ծավալից ավելի լիցքավորելը չափազանց վտանգավոր է, իսկ պայթելու դեպքում կրակն ընդամենը մի քանի րոպեում կարող է կուլ տալ իրեն ու իր մեքենան։

Դժբախտ դեպքերից հետո, իհարկե, կատարվում է փորձաքննություն, ճշտվում են դեպքի մանրամասները, արվում են եզրակացություններ։ Բայց, ինչպես ասում են, կորցրածը ետ չես բերի։ Ուստի, նորից ու նորից տեղեկացնում ենք, որ գազով աշխատող մեքենաների  թերությունների դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը, վերացնել թերությունները եւ, ամենակարեւորը, զերծ մնալ մեքենան գազի համար չնախատեսված բալոններով շահագործելուց։

Անցած 4 տարիներին գազասարքավորումների սխալ շահագործման հետեւանքով տեղի է ունեցել 28 դեպք, զոհվել է 15 մարդ, իսկ վառելիքի լիցքավորման կայաններում տեղի է ունեցել 2 դեպք, զոհվել է 1 մարդ։

Դժբախտ դեպքերը բացառելու համար ԱԻՆ տեխնիակական անվտանգության ազգային կենտրոնը տարին մեկ անգամ ստուգում է գազալցակայանների ու բենզալցակայանների տեխնիկական վիճակը եւ տալիս շահագործման թույլտվություն։

- Մենք ունենք շարժական լաբորատորիա, որտեղ տեղակայված են համապատասխան գործիքներ ու սարքավորումներ։ Հիմանականում ստուգվում են գազալցակայանի բարձր ճնշման սարքավորումները, ընդհանուր ճնշակայանի բարձր ճնշման կուտակիչները, պատերի հաստաչափման սարքավորումով չափվում են պատերը։ Ճնշակների մասնաշենքում կատարում ենք գազի արտահոսքի ուսումնասիրություն։ Որպես մասնագետ ես կարող եմ ասել, որ եթե գազի արտահոսքը գերազանցում է  5 տոկոսը, նշանակում է, որ դա պայթյունավտանգ գազաօդային խառնուրդ է, եւ այնտեղ տեղակայված ահազանգող սարքը գազի արտահոսքի մասին տեղեկացնում է օպերատորին, - բացատրում է Ռուբիկ Բադեյանը։

ԱԻՆ Տեխանվտանգության ազգային կենտրոնում գրանցված եւ նրանց կողմից փորձաքննություն անցած կազմակերպություններն առաջիկա մեկ տարին կարող են հանգիստ աշխատել, իսկ սպառողներին մեկ անգամ եւս հիշեցնենք, որ վառելիքը խաղալիք չէ, եւ պետք է զգույշ լինել։ Ու որպեսզի նվազագույնի հասցվի դժբախտ դեպքերի թիվը, պետք է թե՛ սպառողը, եւ թե՛ շահագործողը գործեն սահմանված կանոններին ու նորմերին համապատասխան։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`