ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Մասնագետի անկյուն

Ինչից են մեռնում Հայաստանում

Վիճակագրությունը վկայում է, որ Հայաստանում տարեկան մահանում է շուրջ երկու տասնյակ հազարից ավելի մարդ։ Մենք որոշել ենք պարզել, թե որոնք են մեր երկում մահացության հիմնական պատճառները։ Պարզ է, որ այդ պատճառների առյուծի բաժինը հիվանդություններն են, որոնք ամենից շատ են մարդկանց կյանքեր խլում։

Տեսնենք, թե հիվանդություններից որոնք են վիճակագրության մեջ առաջին տողերում։

2005 թվականից մինչեւ  2009 թվականի սեպտեմբերը Հայաստանում 65 451 մարդ է մահացել արյան շրջանառության համակարգի հիվանդություններից։ Դրանց մեծ մասն առաջացել է սրտի հետ կապված խնդիրներից` դառնալով մահերի շուրջ 50% -ի պատճառ։ Հայ սրտաբանները պնդում են, որ սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը անառողջ ապրելակերպի արդյունք է։ Սրտային հիվանդների մեծ մասը տղամարդիկ են, քանի որ նրանք ավելի շատ են ալկոլոհոլ օգտագործում եւ ծխում։ 

Բժիշկների կարծիքով, հենց ծխախոտն է նորագոյացությունների հիմնական պատճառներից մեկը։ Վերջին հինգ տարիների ընթացքում դրանցից մահացել է 24 657 մարդ։ Տղամարդկանց շրջանում առավել տարածված է թոքի քաղցկեղը, իսկ կանանց մոտ` կրծքագեղձինը։

Նույն ժամանակահատվածում 7046 մարդու մահվան պատճառ են դարձել շնչառական հիվանդությունները։ Այստեղ զգալի դեր են խաղում կլիմայի փոփոխությունն ու օդի որակի վատացումը։ Բնապահպանները վկայակոչում են նաեւ համատարած անտառահատումները։

Հայաստանում մահացության առողջապահական պատճառների շարքում իրենց հաստատուն տեղն ունեն մարսողական, ինչպես նաեւ էնդոկրին համակարգերի հիվանդությունները, որոնցից մեծ տոկոսը բաժին է ընկնում շաքարախտին։

Առողջապահական խնդիրներից բացի մարդկանց կյանքի համար վտանգավոր այլ պատճառներ էլ կան։ Դրանք տարաբնույթ արտակարգ պատահարներն ու դժբախտ դեպքերն են։

  1. Հայաստանում դժբախտ պատահարներից մահացության ցանկում յոթերորդ տեղում կայծակն է։ Այն վերջին հինգ տարիների ընթացքում 3 մարդու կյանք է խլել։ Կայծակնահարության բոլոր դեպքերն էլ տեղի են ունեցել մարզերում։

  2. ԱՆորալ շինարարություն, արտադրության մեջ անվտանգության կանոնների խախտում։ Ըստ պատահարների թվի, Ցանկում վեցերորդը փլվածքներն ու փլուզումներն են, որոնք 13 մարդու մահվան պատճառ են դարձել։

  3. Դժբախտ պատահարներից մահացության աղյուսակում հինգերորդն է պայթյունը։ 2005 թվականից մինչեւ այս տարվա սեպտեմբեր ամիսը պայթյունների զոհ է դարձել 33 մարդ։
    Վերլուծությունները ցույց են տալիս, որ պայթյունները հիմնականում մարդկանց անուշադրության եւ արտադրության ընթացքում անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանք են։ Զոհվածները մեծ մասամբ թթվածնի լիցքավորման արտադրամասերի, բենզալցակայանների եւ ավտոգազալցակայնների աշխատողներ են եղել։ Միայն այս տարի պայթյունները 6 մարդու կյանք են խլել, որոնցից 4-ը “Նաիրիտ” քիմիական գործարանի աշխատողներն էին։

  4. Հայաստանցիների համար վտանգավոր են նաեւ գետերը, լճերն ու ջրամբարները, քանի որ դրանցից ոչ մեկում լողալն անվտանգ չէ։ 2005 թվականից մինչ օրս 136 ջրահեղձման դեպք է գրանցվել։ Այսօր փրկարարների կողմից վերահսկվում են միայն Սեւանա լճի որոշ հատվածներ։ Ջրահեղձման դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել չվերահսկվող տարածքներում։ Նրանց 90 տոկոսը մինչեւ 35 տարեկան  երիտասարդներ են եղել։ Խողդվողների մեծ մասը ճիշտ չեն գնահատել սեփական ուժերը կամ ջուրն են մտել ոգելից խմիչքի ազդեցության տակ։

  5. Դժբախտ ելքերի թվով հաջորդ տեղում հրդեհն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում հրդեհների հետեւանքով մահացել է 138 մարդ։ Ըստ վերլուծությունների, գրանցված գրեթե բոլոր դեպքերի պատճառը մարդկանց անուշադրություն է եւ անտարբեր վերաբերմունքը։ Նման անցանկալի հետեւանքների են հանգեցնում կրակի հետ անզգույշ վարվելը, էլեկտրական սարքավորումների ու վառարանների սխալ շահագործումը, եւ որ ամենավտանգավորն է` երեխաների խաղը կրակի հետ։

  6. Սնունդ, խմիչք, դեղորայք, գազ եւ քիմիական նյութեր։ Երկրորդը դժբախտ պատահարների ցանկում թունավորումներն են։  2005 թվականից մինչեւ այս տարվա սեպտեմբեր ամիսը թունավորման հետեւանքով մահացել է 151 մարդ։ Թունավորումները մեզ մոտ կարծես սեզոնային բնույթ են կրում։ Ամռանը Հայաստանում մահանում են անորակ սննդամթերքից կամ սնկից, ձմռանը գազի արտահոսքից կամ շմոլ գազից։ Հատկապես վերջինը, ըստ վիճակագրության, մեծ տոկոս է կազմում։

  7. Մահացությունների պատճառներից հաջորդը եւ առաջինն այս ցանկում երեք անգամ գերազանցում է բոլոր նախորդների գումարը։ 2005 թվականից մինչեւ այս տարվա հոկտեմբեր ամիսը 1680 մարդ է մահացել ճանապարհատրասնպորտային պատահարների հետեւանքով։ Այստեղ նույնպես պատահարների պատճառը մարդկանց անուշադրությունն է, սեփական հնարավորությունները գերագնահատելը կամ իրավիճակը թերագնահատելը։ Վարորդները գերազանցում են արագությունը, ղեկին են նստում ոգելից խմիչքի ազդեցության տակ, հետիոտներն են փողոցն անցնում են որտեղ պատահի։ Ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի զգալի մասը կամ չեն պահպանել երթեւեկության կանոնները կամ էլ ընհանրապես դրանք չեն իմացել։

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`