ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Սոցիալական աղետներ

Թմրամոլությունը Հայաստանում. ցուցանիշները տարեցտարի աճում են

Մինչեւ վերջերս մեր երկրում թմրամոլության դեմ պայքարը համակարգված չէր։ Այսօր արդեն մշակված է ու կառավարության հաստատմանն է հանձնվելու Թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը։ Այն ուսումնասիրել եւ իրենց առաջարկություններն են ներկայացրել բոլոր շահագրգիռ գերատեսչությունները, այդ թվում նաեւ` Ազգային անվտանգության խորհուրդը։ 

Թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը մշակվել է Արդարադատության նախարարության եւ Հարավային կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի նախաձեռնությամբ։ Այն իրականացվելու է 2009-2012 թթ.։

Ծրագրի հիմնական նպատակն է թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի տարածման կանխարգելումն ու համապատասխան առողջապահական, սոցիալական եւ տնտեսական վնասակար հետեւանքների նվազեցումը, դրանց դեմ պայքարի կազմակերպման պետական եւ հասարակական կառուցակարգերի կատարելագործումը։ Կարեւոր խնդիրներից է պետպատվերի շրջանակներում, այսինքն` բացարձակապես անվճար։ Այստեղ  այսօր ստացիոնար բուժում են ստանում 6 թմրամոլ։ Նրանք 35-40 տարեկան տղամարդիկ են եւ կախում ունեն ափիոն տեսակի թմրամիջոցից։ Կլինիկայում հաշվառված են եւ բժշկական հսկողության տակ են գտնվում շուրջ 2000 թմրամոլ, որոնք սակայն Հայաստանում թմրամիջոցներից կախվածության մեջ գտնվողների քիչ տոկոսն են կազմում։

- 1995 թվականին Ոստիկանության օպերատիվ դիտարկման տվյալներով Հայաստանում կար 10000 թմրամոլ, այսօր` 14 տարի անց, ուրիշ թիվ է հաղորդվում` 30000, - ասում է ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը։

Վերջինիս հավաստմամաբ այդ 30000 թմրամոլներից մոտ 7000-ը ներարկային թմրամիջոցներից կախում ունեցողներ են։ Նրանք հիմնականում տղամարդիկ են եւ պատկանում են տարբեր տարիքային եւ սոցիալական խմբերի։

- Հարուստներն օգտագործում են թանկ թմրադեղ, աղքատները` էժան, այնպես, ինչպես հարուստները քշում են թանկ մեքենա, իսկ աղքատները` էժան,- համեմատում է Պետրոս Սեմերջյանը։

Ըստ ոստիկանության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի տվյալների` միայն 2008 թվականին փորձաքննության է ենթարկվել եւ հաշվառման է վերցրվել 639 անձ, որոնց օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ։

Ոստիկանության կողմից 2008 թվականին առգրավվել է 24 կգ, 395 գրամ տարբեր տեսակի թմրանյութ` 2007-ին առգրավված 43 կգ, 379 գրամի դիմաց։ Ափիոն տեսակի թմրանյութի քանակը 2008-ին կազմել է 7կգ, 586 գրամ` 2007-ի 3 կգ, 185 գրամի դիմաց։ Մարիխունա տեսակի թմրանյութ առգրավվել է 16 կգ, 651 գրամ քանակով`  2007-ի 39 կգ, 305 դիմաց։  Փաստորեն ափիոն տեսակի թմրամիջոցի շրջանառությունն աճել է, իսկ մարիխուանայինը` հակառակը` նվազել։ Հայաստանում շրջանառվող ափիոն տեակի թմրանյութը արտասահմանյան ծագում ունի եւ ներկրվում է հարեւան երկրներից։

ՀՀ Ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի պետ Նազարեթ Մնացականյանի պարզաբանմամբ այդ երկրներն են Իրանը եւ Թուրքիան։ Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի համակարգող Գրիգոր Մալինցյանն էլ մտահոգություն է հայտնում, որ թեեւ Հայաստանը դեռեւս տարանցիկ երկիր չէ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, բայց մեծ վտանգ կա, որ կարող է այդպիսին դառնալ։ Սակայն Ոստիկանությունից հավաստիացնում են, որ ամեն ինչ արվում է, մեր երկիրը տրանզիտ երկիր դարձնելը թույլ չտալու համար։
Ոստիկանության տվյալներով Հայաստանում թմրամոլները հիմնականում օգտագործում են մարիխուանա տեսակի թմրամիջոցը, որը համեմատաբար ավելի էժան է եւ տեղական ծագում ունի։ Թմրանյութերի արտադրությունը կանխելու նպատակով ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժինն իրականացնում է կանեփ-կակաչ միջոցոռումը, որի արդյունքում 2008 թվականին առգրավվել եւ վերացվել են  կանեփի 80 տոննա 249 կգ եւ կակաչի 8 տոննա 118 կգ կանաչ տարածքներ։

Անցյալ տարի թմրամոլության եւ ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության բացահայտված դեպքերը 763-ն են եղել։ Պատասխանատվության է ենթարկվել 495 անձ, որոնցից 15-ը կին, 8-ն անչափահաս, ինչպես նաեւ` 12 օտարերկրացի։

Բացի ապօրինի շրջանառությունից մեր երկրում նաեւ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օրինական շրջանառություն կա, որը կարգավորվում է Առողջապահության նախարարության կողմից։ Օրինական շրջանառությունը բացառապես բժշկական նպատակներով` այնսինքն` հիվանդի ցավերը մեղմելու համար թմրանյութերի օգտագործումն է։ Առողջապահության նախարարությունը նշակել է կարգ, որը բժիշկներին հուշում է, թե որ դեպքերում նրանք իրավունք ունեն հիվանդին թմրամիջոց նշանակել։ 

- Օրինական շրջանառության հարցը կարգավորելը կարեւորվում է նրանով, որ հիրվանդը, ով կարիք ունի թմրադեղեր եւ հոգեմետ նյութեր ընդունելու, կարողանա առանց խոչընդոտների ստանալ դրանք, - ասում է Առողջապահության նախարարի իրավական հարցերով խորհրդական Սուրեն Քրմոյանը։

2001 թվականից Հայաստանում գործում է նաեւ Հարավային կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագիրը, որի նախաձեռնությամբ 2008 թվականի մայիսին ապաքրեականացվեց թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը։ Այսուհետ դա համարվում է  վարչական զանցանք ու քրեական պատասխանատվություն չի ենթադրում։

- Եթե թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձը ինքնակամ դիմում է բժշկական հաստատություն թմրամոլության դեմ բուժվելու համար, ապա նա նաեւ ազատվում է վարչական պատասխանատվությունից։ Այս փոփոխությունը շատ կարեւոր էր, որովհետեւ նախկինում մարդիկ խուսափում էին դիմել բուժվելու համար` պատասխանատվություն կրելուց վախենալու պատճառով, - ասում է Արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը։

- Այդ փոփոխության արդյունավետությունը պարզ ցույց տալու համար ուղղակի մեջբերեմ երկու թիվ. եթե 2001 թվականին նարկոլոգիական կլինիկա էր դիմել 7 մարդ, ապա 2008-ին նրանք 466-ն էին, - տեղեկացնում է Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի համակարգող Գրիգոր Մալինցյանը։

Մինչեւ նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում օրենքով  արգելվում էր թմամոլության բուժումը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի միջոցով, սակայն հաշվի առնելով զարգացած երկրների փորձը, ինչպես նաեւ ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները` օրենսդրության մեջ փոփոխություն կատարվեց։

- Թմրամոլության բուժմամբ զբաղվող բժշկական հաստատւթյուններն արդեն հնարավորություն ունեն բուժել մարդկանց թմրանյութերով, այսինքն` դոզաները կամաց-կամաց քչացնելով, - ասում է Առողջապահության նախարարի իրավական հարցերով խորհրդական Սուրեն Քրմոյանը։

Թմրամիջոցներից կախվածության դեմ բուժումն իրականացվում է  ոչ միայն նարկոլոգիական կլինիկայում, այլեւ քրեակատարողական հիմնարկներում։ Եթե կլինիկայում թմրամոլը բուժում է ստանում սեփական կամքով, ապա բանտերում նրան օրենքի ուժով են հարկադրում դա անել։

- Եթե մեղսունակությունը չբացառող հանգամանքներում է կատարվել հանցագործությունը, բայց անձը նաեւ տառապում է թմրամիջոցներից կախվածությամբ, ապա դատարանը կարող է պատժի հետ համատեղ նշանակել հարկադրանքի այլ միջոց, այսինքն` հարկադիր բուժում, որն անձը պիտի անցնի պատժի կրման վայրում, - պարզաբանում է Արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը։

Թմրամոլության տարածվածության առումով Հայաստանն իհարկե չի հասնում աշխարհի ամենաթրմամոլ երկրներին` Չինաստանին, ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, սակայն մեզ մոտ նույնպես կախվածություն ունեցողների թիվը տարեցտարի ավելանում է։ Գերատեսչական մարմիններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հույս են հայտնում, որ համակարգված պայքարի շնորհիվ հնարավոր կլինի մեղմել մեր երկրին սպառնացող վտանգը եւ դրա հետեւանքները։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`