ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Սեյսմիկ պաշտպանություն

Վարդան Մամիկոնյանն ու Սասունցի Դավիթը նույն խնդիրներն ունեն

Մայր Հայաստան, Վարդան Մամիկոնյան, Սասունցի Դավիթ… Քչերի մտքով է երեւի անցել, որ այս արձաններն իրականում ոչ թե քարից են, այլ` թիթեղից։

- Խոշոր արձանները քարից լինել չեն կարող,- պարզաբանում է քանդակագործ Գագիկ Ղազարյանը։

Ի տարբերություն քարից, բրոնզից ու այլ նյութերից պատրաստված արձանների` թիթեղյաները խնամքի ու պարբերաբար ամրացման կարիք ավելի հաճախ են ունենում։ Դրանց վրա բացասաբար են ազդում քամիները, տեղումները, օդի ջերմաստիճանը, սեյսմիկ ցնցումները։ Թիթեղյա արձանները ներսից դատարկ են եւ ունեն ներքին կոնստրուկցիա, ինչը ժամանակ առ ժամանակ վերանայման կարիք է ունենում։ Քանդակագործ Գագիկ Ղազարյանն օրինակ է բերում Նյու Յորքի Ազատության եւ Վոլգոգրադի Մայր Հայրենիք արձանները, որոնք մի քանի տարին մեկ լուրջ տեխնիկական զննման են ենթարկվում եւ վերանորոգվում, ու արտահայտում է իր մտահոգությունը Երեւանի խոշոր թիթեղյա արձանների վերաբերյալ. դրանք արդեն կես դարից ավել կանգնած են ու դեռ ոչ մի անգամ զննության չեն ենթարկվել։ Քանդակագործի մտահոգությունն անհիմն չէ, հիշում է, թե ինչպես էր ժամանակին քամու պատճառով շուռ եկել Վահագն Վիշապաքաղի արձանը։ Նման ճակատագիր նա կանխագուշակում է նաեւ մյուս արձանների համար։ Նրա կարծիքով արձանների ամրությանը հետեւելը կրկնակի կարեւոր է այն պատճառով, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։

Գագիկ Ղազարյանի մտահոգությունը սկսել են կիսել նաեւ Երեւանի քաղաքապետարանում։ Եվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ արդեն ստուգել են Սասունցի Դավթի արձանը։

- Դավթի արձանի ետնամասում` թամբի մոտ, հատուկ տեղ կա, որտեղից հնարավոր է մտնել արձանի ներսն ու ուսումնասիրել ներքին կառուցվածքը։ Համապատասխան մասնագետը ներս մտավ ու պարզեց, որ կրող կոնստրուկցիաները դեռեւս բավական լավ վիճակում են, ուղղակի պետք է մաքրել ու պատել հակակոռոզիոն նյութերով, ինչն էլ մոտ ժամանակներս կանենք,- պատմում է Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը։

Երեւանի քաղաքապետարանը, պարզվում է, պատասխանատու է միայն այն արձաների համար, որոնք պետական սեփականություն են համարվում եւ ենթակա չեն օտարման։ Իսկ թե որոնք են մայրաքաղաքի ամենավտանգավոր արձանները, դեռ այնքան էլ պարզ չէ։

- Այդ ուղղությամբ դեռեւս լայնամասշտաբ ուսումնասիրություններ կատարված չեն։ Աշխատանքներ, սակայն, ակնկալվում են։ Ճիշտ է` արձանները պիտի պարբերաբար ստուգումների ենթարկվեն, ինչը մինչ օրս չի իրականացվել տարբեր` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Միայն արտաքին մաքրման աշխատանքներ են կատարվել, - անկեղծանում է գլխավոր ճարտարապետը։

Սամվել Դանիելյանը, սակայն, քիչ հավանական է համարում արձաններից որեւէ մեկի հանկարծակի շուռ գալը։ Մտահոգիչ տվյալներ նրանք դեռ չունեն։ Այժմ տեխնիկական զննության ենթարկվելու հերթը Վարդան Մամիկոնյանինն է։ Քաղաքապետարանում խոստանում են, որ շուտով Մայր Հայաստանի ստուգվելու ժամանակն էլ կգա։ 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`