ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Սեյսմիկ պաշտպանություն

1988 թ. Սպիտակի երկրաշարժ. թվեր եւ փաստեր

I․ Սեյսմոլոգիական բնութագիրը

1․ Ժամանակը - 1988 թ․ դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11անց 41 րոպե
2․ Էպիկենտրոնը - Սպիտակ քաղաքի մոտ (φ=40,9N;λ=440, 2E)
3․ Ուժգնությունը - էպիկենտրոնում 10 բալ ըստ МSК – 64 սանդղակի
Գյումրիում - 9 բալ
Վանաձորում - 8-9 բալ
Ստեփանավանում - 9 բալ
Երեւանում - 6 բալ
4․ Մագնիտուդը - 7‚0 ըստ Ռիխտերի սանդղակի
5․ Հիպոկենտրոնի խորությունը - մոտ 10 կմ
6․ Գլխավոր ցնցման տեւողությունը - մոտ 35-45 վրկ․
7․ Երկրաշարժի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկվածքի երկարությունը - մոտ 37 կմ‚ ուղղաձիգ առավելագույն տեղաշարժը - մոտ 2 մ‚ հորիզոնական տեղաշարժը - 0,7-1‚0 մ։

 



II. Ավերման գոտու բնութագիրը

Վնասի գոտու մակերեսը - 10 000 կմ2‚ ուր ապրում էր 1 մլն․ բնակիչ
Ուժեղ ավերման գոտու մակերեսը - 3000 կմ2
Ավերված քաղաքների թիվը  
- 11
Ավերված գյուղերի թիվը - 58
Տուժած քաղաքների թիվը  
- 21
Տուժած գյուղերի թիվը - 342
Անօթեւան մնացածների թիվը - 514000 մարդ



III.Մարդկային կորուստները

Զոհերի թիվը
- 25000‚ այդ թվում
•    Գյումրի  
- 17000
•    Սպիտակ          
- 4000
•    Վանաձոր         
- 1200
•    Ախուրյան - 500
•    Ստեփանավան 
- 125



Փլատակներից հանվել է կենդանի - 45000 մարդ
Հոսպիտալացվել է - 12500 մարդ
Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր եւ երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։


IV. Նյութական կորուստները

1․ Ուղիղ նյութական կորուստների արժեքը - 10մլրդ ԱՄՆ դոլար
2․ Բնակարանային ֆոնդի կորուստները - 9 մլն․ մ2 (Հանրապետության բնակֆոնդի 18%)
3․ Դադարել են գործելուց - 170 միջին եւ հզոր արտադրական ձեռնարկություններ‚ որոնց արտադրական հզորությունը տարեկան կազմում էր 1‚9 մլրդ ԱՄՆ դոլար
4․ Ավերվել են
•    84 դպրոց
•    90 մանկապարտեզ
•    84 առողջապահական հիմնարկ
•    2260 սննդի եւ առեւտրի օբյեկտ
5.Անասնապահական կորուստներ
•    24000 կով
•    45000 ոչխար
•    8000 խոզ
6․ Վնասվել են կուլտուրայի‚ Ճարտարապետական հուշարձաններ - 2000 (8461-ից)


V. Աղետի հիմնական պատճառները

1․ Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի թերագնահատում։
2․ Թերություններ բազմահարկ շենքերի նախագծման, շինարարության եւ  շահագործման ժամանակ։
3․ Իշխանությունների եւ բնակչության՝ երկրաշարժին դիմագրավելու ցածր պատրաստվածություն։
4. Աղետից հետո առաջին փրկարարական աշխատանքների կազմակերպման ցածր մակարդակ։


VI․ Օգնությունն աղետյալներին

1․ Հայաստանին մասնագետներով եւ նյութական օգնություն է ցույց տվել աշխարհի 113 երկիր‚ որը իր մասշտաբներով պատմության մեջ աննախադեպ էր։
2․ Խորհրդային Միությունն աղետի գոտու վերականգնման համար պլանավորել էր հատկացնել 12‚5 մլրդ․ ռուբլի (մոտ 13 մլրդ ԱՄՆ դոլար)‚ որի կեսը չիրացվեց ԽՍՀՄ փլուզման պատճառով։ Որոշված էր աղետի գոտու հիմնական պրոբլեմները լուծել 2 տարում (հատկապես անօթեւաններին ապահովելը բնակարանով‚ վերականգնել կենսապահովման համակարգը եւ այլն)։ Մասնագետների կարծիքով այս ժամկետը‚ աշխատանքների սկսված տեմպերին համապատասխան‚ մոտ էր իրականությանը (պետք էր 3-4 տարի)‚ եթե չփլուզվեր ԽՍՀՄ-ը։
3․ Երկրաշարժի գոտում աշխատեցին տարբեր երկրներից եկած 900 փրկարար‚ 2100 բուժաշխատող (ընդամենը օգնել է 5000 բուժաշխատող)։ Աղետի 4-րդ օրը փրկարարական աշխատանքներին մասնակցել է 38000 մարդ‚ որոնցից 20000-ը՝ զինվորական‚ օգտագործվում էր 3150 միավոր տեխնիկա (ամբարձիչ‚ բեռնատար մեքենա‚ բուլդոզեր‚ էքսկավատոր եւ այլն)։
4. Մեծ օգնություն ցուցաբերեց եւ օգնությունը կազմակերպեցին սփյուռքահայությունը՝ աշխարհի բոլոր գաղթօջախներից։ Այդ օգնությունը շարունակվում է առ այսօր։

 


VII Աղետի Վերականգնման ընթացքը

1․ Սկզբում (առաջին 1‚5 տարում) այն ընթանում էր բավարար տեմպերով։ Հետագայում տարբեր պատճառներով (ԽՍՀՄ փլուզում‚ շրջափակում‚ Ղարաբաղյան հիմնախնդիր եւ այլն) վերականգնման տեմպերը կտրուկ ընկան եւ ապա գործնականում դադարեցին։ Կառուցվում էին հիմնականում միայն առանձին երկրների‚ անհատների եւ արտասահմանյան համայնքների հատկացրած միջոցներով կրթական եւ առողջապահական հիմնարկներ։
2․ 1999 թ․ սկսած աշխուժացավ վերականգնման աշխատանքն ի հաշիվ Համաշխարհային բանկի‚ սոցիալական ներդրումների‚ Համահայկական հիմնադրամի եւ առանձին երկրների հատկացրած ֆինանսական միջոցների։ Բեկումնային կարելի է համարել աղետի գոտու վերականգնման համար «Լինսի» հիմնադրամի‚  ԱՄՆ-ի Ուրբան ինստիտուտի (բնակարանների գնման վկայագրեր)‚ Հանթսմանի հիմնադրամի գործունեությունը վերջին 5 տարում։
3․ Ավարտված է կրթական եւ առողջապահական օբյեկտների շինարարությունը։ Այսօր  անօթեւան է Գյումրու մոտ 4000 ընտանիք‚ վերանորոգման կարիք ունեն մշակույթի հուշարձաններ։ Չկա տեղաշարժ արդյունաբերության զարգացման ոլորտում։ Գյումրիում գործազրկությունը հասնում է 40 տոկոսի։ Էապես չի նվազել արտագաղթը։ Մահացության եւ ծննդի ցուցանիշները հավասարվել են։ Նկատվում է կրթական մակարդակի անկում։ Խիստ նվազել է կյանքի միջին տեւողությունը։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`