ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Սեյսմիկ պաշտպանություն

Մեգապոլիսների երերուն անվտանգությունը

Երկրագնդի տասը ամենախոշոր քաղաքներից ութը գտնվում են սեյսմավտանգ գոտում` այս շաբաթ հայտնել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։ Տոկիոյի, Մեխիկոյի, Նյու Յորքի, Մումբայի, Նյու Դելիի, Շանհայի, Կալկաթայի եւ Ջակարտայի բնակիչների կյանքն ու անվտանգությունն ապահովված չեն։

Սեյսմաբանները խոշոր երկրաշարժեր են կանխատեսում նաեւ այլ մեգապոլիսներում, մասնավորապես` Ստամբուլում եւ Լոս Անջելեսում։ 


Տոկիո

Բնակչությունը` ավելի քան 15 մլն մարդ

Քաղաքը տեղակայված է Խաղաղօվկիանոսյան սեյսմիկ գոտում, որը ձգվում է Ասիայի արեւելյան ափի երկայնքով դեպի Ավստրալիայի հյուսիս եւ արեւելք` Ամերիկայի արեւմտյան ափի երկայնքով։ Այս գոտում են տեղի ունենում բոլոր երկրաշարժերի 68%-ը` հատկապես Ճապոնիայում եւ Ֆիլիպիններում։ 

Տոկիոյից մոտ 100 կմ հյուսիս-արեւմուտք, Եվրազիական տեկտոնական սալի տակ, որի գագաթին կառուցվել է քաղաքը, հանդիպում են երկու այլ սալեր` Խաղաղօվկիանոսյանը եւ Ֆիլիպինյան ծովինը։

1923 թ. սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած 8,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի եւ դրան հաջորդած հրդեհների հետեւանքով Տոկիոն գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Զոհվել է մոտ 100 հազար մարդ։ Ամենաշատ վնասը հասցրել էին ոչ այնքան ստորգետնյա ցնցումները, որքան հրդեհները։ Տոկիոյի հրապարակներից մեկում մոտ 40 հազար մարդ խեղդվել է ծխից, քանի որ բռնկվել են հրապարակը շրջապատող շենքերը։


Մեխիկո

Բնակչությունը (արվարձանները ներառյալ)` ավելի քան 19 մլն մարդ

Քաղաքը գտնվում է Խաղաօվկիանոսյան սեյսմիկ գոտու տարածքում։ Մեքսիկայի արեւմտյան ափի երկայնքով Խաղաղ օվկիանոսի հատակը մտնում է մայրցամաքի տակ, գնում ցած ու ձեւավորում Միջինամերիկյան բեկվածքը, որը զուգահեռ է ափի գծին։ Մշտական ճնշումը, որ ստեղծում են անընդհատ իրար հետ շփվող սալերը, բազմաթիվ երկրաշարժերի պատճառն է։

Մեխիկոյի ամենահզոր երկրաշարժը տեղի է ունեցել 1985թ. սեպտեմբերի 19-ին։ 8,1 եւ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումների հետեւանքով զոհվել է ավելի քան 10 հազար մարդ, վնասվածքներ էր ստացել 40 հազարը, անօթեւան էր մնացել մոտ 31 հազարը։ Քաղաքը բավական տուժել էր, կործանվել էր 100-մետրանոց հեռուստաաշտարակը։


Նյու Յորք

Բնակչությունը (ներառյալ արվարձանները)` ավելի քան 18 մլն մարդ

2008 թ. անցկացված երկրաբանական հետազոտությունների եւ վերջին 330 տարիների սեյսմիկ ակտիվության վերլուծությունների համաձայն, քաղաքից 40 կմ հյուսիս խաչվում են երկու երկրաբանական բեկվածքներ, ինչը հնարավոր է դարձնում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի հավանականությունը։ Հենց այդ հատման կետում է գտնվում ատոմակայանը։

Նյու Յորքի շրջանում, ըստ սեյսմոլոգների, ուժեղ երկրաշարժ 3400 տարին մեկ կարող է լինել, բայց այդ ցնցման հետեւանքներն, իրոք, աղետալի կլինեն։


Մումբայ (Բոմբեյ)

Բնակչությունը (ներառյալ արվարձանները)` մոտ 14 մլն մարդ

Սեյսմաբանները Հնդկական սալը, որի վրա է գտնվում Մումբայը, ավանդաբար համարել են հաստատուն կառուցվածք, որը սեյսմիկ ակտիվության չի ենթարկվում։

1962 թ. Հնդկաստանում կառուցվել է Կոյնա ամբարտակը` Բոմբեյ քաղաքին ջուր մատակարարելու համար։ Ձեւավորված ջրամբարում ջրի հզոր ճնշումը գրունտի վրա շրջակա լեռնային ապարները լարված դրության մեջ էր պահում, եւ 1967 թ. դեկտեմբերի 10-ին այնտեղ տեղի ունեցավ, այսպես կոչված, մակածական երկրաշարժ` 6,3 մագնիտուդ ուժգնությամբ։ Դրա հետեւանքով զոհվեց 177, վնասվածքներ ստացավ 2300 մարդ։

Այժմ Կոյնայի շրջանում GPS-կայանների ցանց է ստեղծվել` ամբարտակի կառուցվածքի եւ երկրակեղեւի ձեւախեղման մոնիտորինգի համար։


Նյու Դելի

Բնակչությունը (ներառյալ արվարձանները)` մոտ 15 մլն մարդ

Հնդկաստանի սեյսմիկ շրջանացման քարտեզը երկիրը բաժանում է չորս սեյսմիկ գոտիների։ Հնդկաստանի մայրաքաղաքը  N4 գոտում է, որը բնորոշվում է որպես բարձր սեյսմիկ ռիսկի գոտի։


Շանհայ

Բնակչությունը (ներառյալ արվարձանները)` մոտ 19 մլն մարդ

Չինաստանում սեյսմիկ ակտիվությունը հիմնականում դիտվում է բեկման գծերի երկայնքով տեղակայված շրջաններում` այնտեղ, որտեղ Եվրասիական սալը, բախվելով Հինդուստանական սալին, այն ճզմում է իր տակ` ձեւավորելով Հիմալայան եւ Տիբեթյան բարձրավանդակները։

Այնուամենայնիվ, խոշորագույն չինական մեգապոլիսն իր երկնաքերներով, նույնիսկ, սեյսմիկ ակտիվ գոտուց բավական հեռու գտնվելով, անվտանգ չէ։

Այդպես, 2008 թ. մայիսի 12-ին Սիչուանյան 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի ժամանակ, որը 70 հազար մարդու կյանք խլեց, սեյսմիկ ալիքը հասավ Շանհայ` էպիկենտրոնից 1700 կմ հեռավորության վրա։


Կալկաթա

Բնակչությունը` մոտ 5 մլն մարդ

1737 թ. Կալկաթայում տեղի ունեցավ ամենաավերիչ երկրաշարժներից մեկը։ Զոհվեց մոտ 300 հազար մարդ։


Ջակարտա

Բնակչությունը (ներառյալ արվարձանները)` ավելի քան 13 մլն մարդ

Ինդոնեզիան գտնվում է երկրագնդի ամենաակտիվ սեյսմիկ գոտիներից մեկում եւ հանդիսանում է Խաղաղօվկիանոսյան «կրակե օղակի» (հզոր տեկտոնական բեկվածք) մի մասը։ Ամեն տարի սեյսմաբաններն այստեղ 6-7 հազար երկրաշարժ են գրանցում` 4.0 մագնիտուդից ավելի հզորությամբ։ Երկրագնդի այս հատվածում են տեղակայված ամենաակտիվ տեկտոնական սալերը, որոնցից մեկը շարժվում է տարեկան 7 սմ արագությամբ։


Լոս Անջելես

Բնակչությունը (ներառյալ արվարձանները)` ավելի քան 13 մլն մարդ

Լոս Անջելեսը գտնվում է Սան Անդրեասի բեկվածքի հարավային մասում, իսկ հենց քաղաքի միջով անցնում է Պունտե-Հիլս բեկվածքը։

Վերջին խոշոր երկրաշարժը քաղաքի այս հատվածում տեղի է ունեցել 1994 թ.` 6.7 մագնիտուդ ուժգնությամբ։ Զոհվել է ավելի քան 70 մարդ, նյութական վնասը կազմել է  $ 20 մլրդ։

2007 թ. գիտնականները հանդես եկան հայտարարությամբ, որ Սան Անդրեասի բեկվածքի երկրակեղեւում ներքին լարվածությունը հասել է ծայրակետին, եւ տեկտոնական սալերում կուտակված ճնշումը կարող է դուրս հորդել ավերիչ երկրաշարժի տեսքով։ Տեղանքն արդեն անճանաչելիորեն վերափոխվել է։ Ափամերձ հատվածներում, ինչպես, օրինակ, Կարիզոր հարթավայրում` 160 կմ Լոս-Անջելեսից հյուսիս, երկրակեղեւն ուժեղ ճաքեր է տվել։

Սեյսմաբանները հայտարարում են, որ դա կարող է ապոկալիպսիսի հանգեցնել։ Մասնագետները պնդում են, որ նույնիսկ սեյսմակայուն շինարարության ամենակատարելագործված նորմերն էլ չեն փրկի Լոս Անջելեսն աղետից։ Եթե գիտնականների մռայլ կանխատեսումներն իրականություն դառնան, քաղաքի մեծ
մասը կարող է ավերվել։


Ստամբուլ

Բնակչությունը (ներառյալ արվարձանները)` ավելի քան 11 մլն մարդ

Ստամբուլից մի քանի կմ հարավ, Մարմարա ծովի հատակով անցնում է Հյուսիսանատոլիական բեկվածքը` հազարից ավելի կմ ձգվելով Եվրասիական եւ Անատոլիական լիտոսֆերային սալերի սահմանի երկայնքով։

Միայն XX դարի ընթացքում այս բեկվածքում 7 մագնիտուդից ավելի ուժգնությամբ 16 երկրաշարժ է տեղի ունեցել։ Ամեն անգամ էպիկոնտրոնն ավելի մոտ է եղել Ստամբուլին։

1999 թ. օգոստոիս 16-ի լույս 17-ի գիշերը Մարմարա ծովի ափին տեղի ունեցավ 7,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր Իզմիթ արդյունաբերական քաղաքի մոտ, որը Ստամբուլից 80 կմ հեռավորության վրա է։ Ստորգետնյա ցնցումը գրեթե հիմնահատակ ավերեց քաղաքը, տեղի նավթամշակող գործարանում հրդեհ բռնկվեց, իսկ Ստաբուլը մնաց առանց էլեկտրաէներգիայի։

Զոհերի թիվը հասավ 14 հազարի, եւս 25 հազարը վնասվածքներ ստացան, 600 հազարը մնաց անօթեւան։

2008 թ. հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն` մոտակա տասնամյակում ողբերգությունը կարող է կրկնվել` մինչեւ 2030 թվականը սպասվում է 7,5-7,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Զոհերի կանխատեսվող թիվը 70-90 հազար է, ավելի քան մեկ միլիոն մարդ կարող է մնալ աօթեւան։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`