ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Սեյսմիկ պաշտպանություն

Հայիթիի դեպքերից քաղած դասերը

Յան Էգլընդ*

Երբ Հայիթիի բնակիչներն ստանան իրենց անհրաժեշտ փրկարար սնունդը, ջուրն ու առողջապահական խնամքը, աշխարհը պետք է սկսի ռիսկի նվազեցման համապատասխան միջոցներ ձեռնարկել տուժած այս ժողովրդին օգնելու համար։ Թե՞ մենք ցանկանում ենք ընթացիկ դարն ապրել յուրաքանչյուր հինգ տարին մեկ բժշկական օգնություն տրամադրելով աղետյալներին։

Յուրաքանչյուր մեծ աղետի ժամանակ տեղի է ունենում նույն բանը։ Հիմնականում կենտրոնանում են միջազգային օգնության վրա` անտեսելով տեղական ջանքերն ու ազգային պատրաստվածությունը։ Համայնքի ակտիվիստների կողմից փրկված հազարավոր մարդիկ չեն գրանցվում, իսկ միջազգային խմբերի կողմից փրկվածները լրատվամիջոցների առաջին էջերում են։ Զոհերի` դրսի օգնություն ստանալ-չստանալու վառ պատմությունները ստվեր են գցում Հայիթիից, ցունամիից եւ Կատրին փոթորկից քաղած դասերի վրա։ 2005թ. Աղետների նվազեցման վերաբերյալ համաշխարհային խորհրդաժողովի ժամանակ երկրների կողմից համաձայնեցված` պատրաստվածության եւ կանխարգելման պարզ միջոցները անհաշվելի կյանքեր փրկեցին Կարիբյան մյուս կղզիներում եւ այլուր։ Բայց մենք չկարողացանք Հայիթիի բնակչությանը ընթացիկ փոթորիկների, ջրհեղեղների, սողանքների եւ երկրաշարժերի դեմ առաջնային պաշտպանություն տրամադրել։

Յուրաքանչյուր աղետի ժամանակ աշխարհն ապշում է այն փաստից, որ օգնությունը, որը նվիրաբերող երկրներից կարող է հասնել հաշված ժամերի ընթացքում, ձգձգվում է, անցնում բազմաթիվ խոչընդոտներ, մինչեւ կհասնի վնասված ենթակառուցվածքի ճիրաններն ընկած հարյուր հազարավոր մարդկանց։ Լրագրողները հաճախ չափազանցնում են անապահովությունն ու կողոպուտը աղետի ժամանակ, իսկ բուժաշխատողները` համաճարակի վախը։ Մինչաղետային մահացության քանակը, հիվանդություններն ու հանցագործությունները հաճախ մոռացվում են։

Ամենալարված պահերին, աղետի լուսաբանման ժամանակ, հարյուրավոր խմբակային ջանքերի շարքում ավելի շատ լուսաբանվում են անհատական օգնության դեպքերը։ Հսկայական ազգային եւ միջազգային օգնության տրամադրման անհիմն որոշումներ են արվում` հիմնվելով մի քանի սիմվոլիկ դեպքերի վրա։ Շատերը նաեւ սխալմամբ կարծում են, որ ռազմական օժանդակությունը վիճահարույց է բնական աղետների ժամանակ։

Հայիթիի երկրաշարժն ավերեց երկրագնդի ամենաաղքատ երկրներից մեկն ու միլիոնավոր բնակչություն ունեցող քաղաքը, որն իրականում նախատեսված էր հարյուր հազար բնակչի համար։ Բացի դրանից, այն նաեւ վնասեց օգնության երկու ամենակարեւոր կենտրոնները. Հայիթիի կառավարությունը, որը պիտի ղեկավարեր պետական անհապաղ ջանքերը եւ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակը Պորտ-օ-Պրենսում, որի նպատակն էր համակարգել միջազգային օժանդակությունը։

Արտակարգ օգնության գործողություններին միշտ հետեւում են անկախ գնահատումներն ու աուդիտը։ 2004 թ. ցունամիից եւ 2005 թ. Պակիստանի երկրաշարժից հետո եզրակացություն էր արվել, որ արտակարգ օգնության տրամադրումը բավարարել էր անհապաղ կարիքները եւ հնարավոր էր դարձրել վերականգնման արագ նախնական գործողությունները։ Այնուհանդերձ, Ցունամիի գնահատման կոալիցիան եզրակացրել էր, որ միջազգային արձագանքումն ավելի արդյունավետ էր «տեղական պետական գործիչներին հնարավորություն տալու եւ աջակցելու ժամանակ», եւ որ միջազգային գործիչները քիչ արդյունավետ  են եղել վերականգնման եւ ռիսկի նվազեցման գործողություններում, քան` օգնություն տրամադրելու շրջանում։

Ես մտահոգ եմ. հնարավոր է, որ մենք կրկին չկարողանանք ճիշտ դասեր քաղել Հայիթիի ողբերգությունից։ Հիմնավորված է, որ արտակարգ միջազգային օգնությունը միջազգային հարաբերություններում ամենաքիչ կազմակերպված սեկտորներից է։ Աղետի առաջին ժամերին ՄԱԿ-ի օժանդակության համակարգման առաջին խմբերն են ուղարկվել Հայիթի եւ տասը միլիոն ամերիկյան դոլար է հատկացվել ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների հակազդման հիմնադրամին` արագ կերպով փրկարարական աշխատանքներ սկսելու համար։ Առաջին օրերին միջազգային օգնության հարյուրավոր խմբեր են կազմավորվել, որոնք ջուր, հիգիենիկ պարագաներ, սնունդ եւ կացարան էին տրամադրում։

Սակայն միջազգային արտակարգ օգնությունը միշտ շատ ուշ է հասնում այն տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր մահանում են հանրային շենքերում կամ բնակարաններում։ Եվ անհնար է հաղթահարել ֆիզիկապես ու հոգեպես խոցված հարյուր հազարավոր մարդկանց խնդիրները։ Այս երկրաշարժից տուժածներն արդեն իսկ ծայրահեղ խոցված էին, ապրում էին աղքատության մեջ` չափազանց խիտ բնակեցված միջավայրում, ուր ոչ ոք պատշաճ ներդրում չէր ունեցել աղքատության նվազեցման գործում։ Տասնամյակներ շարունակ մենք թույլ ենք տվել, որ աղետները շատ ավելի շատ կյանքեր խլեն Հայիթիում, քան Կարիբյան ավազանի կամ այլ տարածաշրջանների նմանատիպ պետություններից որեւէ մեկում։

Բոլոր գնահատումներն ապացուցում են, որ զարգացման եւ կանխարգելման մեջ ունեցած ներդրումներն են որոշում, թե աղետի ժամանակ քանի մարդ կկորցնի իր կյանքը, կենսակերպն ու ապրուստը։ Հարցն այն չէ, թե քանի ուղղաթիռ է տրամադրվել առաջին հինգ օրերի ընթացքում, այլ այն, թե` արդյո՞ք մենք կարող ենք օգնել Հաիթիի բնակչությանը` պաշտպանվելու բնական աղետներից։

---------------------------------
* Յան Էգլընդը Նորվեգիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ղեկավարն է։ 2003-2006 թթ. նա եղել է ՄԱԿ-ի Մարդասիրական արտակարգ օգնության համակարգողը։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`