ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Սեյսմիկ պաշտպանություն

Երկրագունդը շարունակում է ցնցվել

Երկրաշարժի պարամետրերը եւ նախնական հետեւանքները

Փետրվարի 27-ին, շաբաթ առավոտյան, Չիլիում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի ուժը (մագնիտուդը) եղել է 8,8` ըստ Ռիխտերի սանդղակի, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 11 բալ։ Էպիկենտրոնը, որը գտնվում էր օվկիանոսում` ափից 5 կմ հեռու, երկրի մայրաքաղաք Սանտյագոյից գտնվում էր 325 կմ, Կոնսեպսիոն քաղաքից` 115 կմ,  Չիլլան քաղաքից` 100 կմ հեռավորության վրա։ Մարտի 4-ի դրությամբ երկրաշարժը խլել է 800 մարդու կյանք։ Այս թիվն աճում է, քանի որ կան մեծ թվով անհայտ կորածներ։ Ավերվել է երկրի մոտ 80%-ը։ Երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվն ամենամեծն է Մաուլե (541) եւ Բիո Բիո շրջաններում (64)։ Աղետից տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 2 միլիոնը։ Գլխավոր ցնցումին հետեւել են տարբեր ուժի ավելի քան 100 հետցնցումներ, ընդ որում 6,0 եւ ավելի մագնիտուդով` 12 հետցնցում։

Վերջին անգամ Չիլիում ավերիչ երկրաշարժ եղել է 1960թ. մայիսի 22-ին։ Այն ունեցել է 8,5 մագնիտուդ, խլել է 5000 մարդու կյանք` առաջացնելով համատարած ավերածություններ, ցունամի եւ հրաբխային ակտիվություն։


Հետեւանքների վերացմանն ուղղված քայլերը

Երկրաշարժի հետեւանքների վերացման նպատակով հրավիրված խորհրդակցության ժամանակ երկրի նախագահ Միշել Բաչելետը հայտարարել է արտակարգ դրություն Մաուլե եւ Բիո Բիո շրջաններում։ Զինվորականներին հանձնարարված է կանխել դիակապության դեպքերը` հատկապես Կոնսեպսիոն քաղաքում։ Նշված շրջաններում Չիլիի իշխանությունները հայտարարել են պարետային ժամ` 21.00-ից մինչեւ 6.00-ը։
Նախագահ Բաչելետը կոչ է արել ժողովրդին ցուցաբերել դիմացկունություն եւ ցավակցել է երկրաշարժից տուժածներին։ Նա խնդրել է ակտիվ մասնակցություն  ունենալ երկրի վերականգնման աշխատանքներին։ Բաչելետը հաստատել է, որ օդային հաղորդակցությունը շտապ վերականգնվում է, եւ որ օտարերկրյա պետություններին օգնության խնդրանքով դիմելուց առաջ պետք է կազմել առաջին անհրաժեշտության պարագաների ցանկը։ Ամեն դեպքում, անհրաժեշտ են դաշտային հոսպիտալներ, բժշկական սարքավորումներ եւ նյութեր, հեռահաղորդակցության միջոցներ, էլեկտրաէներգիայի ստացման ագրեգատներ, ջրի մաքրման սարքեր։  Բացի այդ, Չիլի են ժամանելու մասնագետ փրկարարներ։ Վերականգնման աշխատանքների իրականացումը գլխավորում են ներքին գործերի եւ պաշտպանության նախարարները։ Չիլին կընդունի նաեւ ֆինանսական օգնություն, որի համար բանկում բացվել է հատուկ հաշիվ։


Չիլիի երկրաշարժը եւ ՀՀ տարածքի սեյսմիկ ռեժիմը

Իհարկե, Չիլիի` փետրվարի 27-ի հզոր երկրաշարժը կունենա իր ազդեցությունը երկրագնդի սեյսմիկ իրավիճակի վրա։ Ինչ վերաբերում է այդ երկրաշարժի ազդեցությանը մեր հանրապետության սեյսմիկ ռեժիմի վրա, ապա այն կլինի աննշան։ Բանն այն է, որ Չիլիի տարածքը գտնվում է Նասկայի եւ Հարավամերիկյան տեկտոնական սալերի, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքը` Արաբական եւ Եվրասիական տեկտոնական սալերի բախման գոտում։ Հեռավորությունն էլ մեր երկրների միջեւ մոտ 10 000 կմ է։ Օրինաչափ է, որ ինչքան խորն է երկրաշարժի հիպոկենտրոնը, այնքան ավելի մեծ է նրա ազդեցության տարածքը եւ ավելի թույլ է այդ ազդեցությունը։ Համեմատելով, միմիայն սեյսմոլոգիական տեսանկյունից, Չիլիի փետրվարի 27-ի (M=8,8, զոհերի քանակը` 800) եւ Սպիտակի 1988թ. (M=7,0, զոհերի քանակը` 25000) ավերիչ երկրաշարժերը, տեսնում  ենք անհամաչափություն այդ երկրաշարժերի ուժի եւ դրանց հետեւանքով զոհվածների քանակի միջեւ։ Հավանաբար, այդ անհամաչափությունը սեյսմոլոգիական տեսանկյունից կարելի է բացատրել հիպոկենտրոնների տարբեր խորություններով։

Հ.Պետրոսյան, Մ.Ենանով
ՍՊԱԾ աշխատակիցներ


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`