ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Սեյսմիկ պաշտպանություն

Երկրագնդի սեյսմիկ ակտիվությունն ու Հայաստանը

2010 թվականի դեռ 2 ամիսն ենք ապրել, սակայն մոլորակի վրա արդեն մի քանի խոշոր ու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել։ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տվյալների համաձայն, եթե 2009 թվականի 12 ամիսների ընթացքում ամբողջ աշխարհում 5.5 մագնիտուդից ավելի ուժով 1764 երկրաշարժ  է տեղի ունեցել, ապա այս տարի, միայն առաջին երկու ամիսներին արդեն գրանցվել է նմանատիպ 523 երկրաշարժ, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան անցյալ տարվա ցուցանիշը։

Տեղի ունեցող հարյուր-հազարավոր  երկրաշարժերից ոչ բոլորն են առաջին նորություն դառնում աշխարհի տարբեր ծայրերում գործող լրատվամիջոցների համար։ Այս տարի առանձնացան հատկապես 3-ը` Հայիթիի, Չիլիի եւ Թուրքիայի երկրաշարժերը։  

Այս տարվա հունվարի 12-ին տեղի ունեցավ Հայիթիի երկրաշարժը, ուժգնությունը` 7 մագնիտուd։ Զոհերի թիվը հասավ 222 500-ի։ Անօթեւան մնաց 3 միլիոն մարդ։ Երկրաշարժը, ճիշտ է, եղել էր ցերեկը, սակայն զոհերը, միեւնույն է, չափազանց շատ էին, որովհետեւ երկրում շենքերը բացարձակապես սեյսմակայուն չէին։ Փորձագետների կարծիքով դրանք չէին դիմանա նույնիսկ 2 մագնիտուդ ուժով երկրաշարժի։ Փլվել էր նույնիսկ նախագահական նստավայրը։

Հաջորդ ուժեղ երկրաշարժը փետրվարի 27-ին էր` Չիլիում` 8.8 մագնիտուդ ուժով եւ 11 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժի հետեւանքով ցունամի էր առաջացել, սակայն այն մեծ թվով զոհերի պատճառ չդարձավ, որովհետեւ մարդիկ հասցրեցին պատսպարվել լեռներում։ ՆԱՍԱ-ի գիտնականների ուսումնասիրությունները պարզեցին, որ Չիլիի երկրաշարժի պատճառով օրվա տեւողությունը կրճատվել է 1.26 միկրովայրկյանով, իսկ երկրի առանցքը շեղվել է 8 սմ-ով։

Չնայած այս երկրաշարժը գրեթե 2 մագնիտուդով ուժեղ էր Հայիթիի երկրաշարժից, սակայն զոհերի թիվն անհամեմատ ավելի քիչ էր` 800 հոգի։ Մասնագետներն այս փաստը հիմնականում բացատրում են նրանով, որ Չիլիում սեյսմակայուն շինարարության ոլորտը բավական զարգացած է, իսկ բնակչությունը` պատրաստված, որովհետեւ վերջին 2 հարյուրամյակում այստեղ երկրաշարժեր շատ են եղել, իսկ Հայիթիում վերջին անգամ հզոր երկրաշարժ եղել էր 1751 թվականին, ու երկուսուկեսդարյա սեյսմիկ լռության հետեւանքով այստեղ ոչ շենքերն էին բանի պետք, ոչ էլ մարդիկ ու իշխանություները համապատասխան գիտելիքներ ունեին։ 

Իսկ ոչ պակաս սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող Հայաստանի վրա  ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երկրագնդի սեյսմիկ ակտիվության ուժեղացումը։

- Եթե խոսենք Հայիթիի եւ Չիլիի երկրաշարժերի մասին, տարածությունը շատ մեծ է Հայաստանի ու այդ երկրների միջեւ` մոտ 10000 կմ, եւ այդ հեռավորությունից անմիջական ազդեցություն մեր տարածաշրջանում չի կարող լինել, - ասում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ  Հրաչյա Պետրոսյանը, -  բացի այդ, օրինակ, Չիլին երկու տեկտոնական սալերի` Նասկայի եւ Հարավամերիկյան սալերի բախման գոտում է գտնվում, իսկ Հայաստանի տարածքը գտնվում է Եվրասիական եւ Արաբական սալերի բախման գոտում։ Նկատի ունեմ այն, որ տարբերություն շատ մեծ է նաեւ երկրաբանականան, սեյսմատեկտոնական առումով։

Եթե Հայիթին ու Չիլին հեռու են մեզնից, ապա շատ մոտ է Թուրքիան, որտեղ բոլորովին վերջերս` մարտի 8-ին 6.2 մագնիտուդ ուժով երկրաշարժ տեղի ունեցավ։ Մահացավ 60 մարդ, վնասվեցին ու փլվեցին 100-ավոր տներ, ավերակների վերածվեց 6 գյուղ։

- Թուրքիայի երկրաշարժը թեեւ ամենաթույլն է, բայց ամենամոտն է, այդ պատճառով կունենա իր ազդեցությունը մեր երկրի սեյսմիկ ռեժիմի վրա, թե ինչ ազդեցություն` դա ցույց կտան մեր հետագա ուսումնասիրությունները, - պարզաբանում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ  Հրաչյա Պետրոսյանը։  

Գաղտնիք չէ, որ Հայաստանում գրեթե ամեն օր երկրաշարժեր են լինում։ Դրանց գերակշիռ մասը մարդու համար զգալի չէ, միայն սարքերն են գրանցում։ Սակայն այս ամենօրյա ցնցումների ու ընդհանրապես երկրագնդի սեյսմիկ ակտիվության մեծացման պատճառով տագնապել պետք չէ, լրիվ հակառակը. մասնագետները բացատրում են` այդպիսով երկրի ընդերքում կուտակված էներգիան լիցքաթափվում է։ 

- Մեզ մոտ երկրաշարժեր եղել են, լինում են ու կլինեն։ Մենք չենք կարող կանխարգելել դրանք, բայց կարող ենք նախապատրաստվել, - ասում է Հրաչյա Պետրոսյանը։

Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունն էլ հենց զբաղվում է երկրաշարժերին պատրաստ լինելու խնդրով։ Այստեղ են ուսումնասիրվում ու մշակվում պլաններ, որոնցով պիտի գործի հանրապետությունը երկրաշարժերի ժամանակ։

- Դրանք անհրաժեշտ գործընթացներ են, որոնք մինչեւ երկրաշարժը պետք է իրականացնել։ Մենք հիշում ենք` Սպիտակի աղետի ժամանակ չէինք կարողանում ձեւակերպել մեր կարիքները` անհրաժեշտ դեղորայքի, մթերքի, հանդերձանքի վերաբերյալ, իսկ պլաններն այդպիսի հնարավորություն տալիս են։ Հնարավոր է նախատեսել, պլանավորել այն, ինչ մենք ունենք, որպեսզի աղետի դեպքում կարողանանք օգտագործել երկրի ներուժը, իսկ անհրաժեշտության դեպքում դիմենք միջազգային օգնության, - ասում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Սերգեյ Ազարյանը

Լավ են կազմված պլանները, թե ոչ, պարզ է դառնում ուսումնավարժությունների ժամանակ։ Մեծ միջազգային ուսումնավարժություններ Հայաստանում հաճախ են տեղի ունենում։ Վերջինը ՄԱԿ-ի ԻՆՍԱՐԱԳ որոնողափրկարարական խմբի մեծ ուսումնավարժանքն էր, որ տեղի ունցավ 2009 թվականի մարտ ամսին։ Հաջորդը ՆԱՏՕ-ի ուսումնավարժությունն է, որ ծրագրվում է անցկացնել այս տարի` սեպտեմբերի 11-17-ը։

- Ուսումնավարժության թեման ուժեղ երկրաշարժն է, որի ժամանակ եւս մեկ անգամ կարելի է ստուգել մեր պլանների ռեալությունը, - ասում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Սերգեյ Ազարյանը,- չնայած` մենք արդեն տեսնում ենք, որ պետք է վերանայել դրանք, որովհետեւ նոր տեխնոլոգիաներ, նոր մեթոդներ, մոտեցումներ կան, որոնք անհրաժեշտ է օգտագործել պլանավորման գործընթացում։

Երկրաշարժի դեպքում գործելու պլանները վերանայելու եւ թարմացնելու նպատակով ԱԻՆ ՀՓԾ-ն համագործակցում է նաեւ Ճապոնիայի կառավարության հետ։ Համատեղ ծրագիրը տեւելու է 2 տարի։

- Պիտի մշակենք նոր պլան` հաշվի առնելով նոր տեխնոլոգիաները, նոր մոտեցումերը, սեյսմիկ վտանգը, սեյսմիկ ռիսկը, կազմենք նոր գեոտեղեկատվական համակարգեր, դրա հիման վրա կազմենք նոր պլաններ, - ասում է Սերգեյ Ազարյանը։

ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության կողմից մշակված է գեոտեղեկատվական համակարգ` GIS կոչվող ծրագիրը, որը թույլ է տալիս մոդելավորել երկրաշարժի հնարավոր հետեւանքները;

- Մենք ծրագրում հաշվի ենք առնում բավական մեծ քանակությամբ տվյալներ շենքերի վերաբերյալ` շենքերի հարկերը, սեյսմակայունությունը, սեյսմադեֆիցիտը, տեխնիական վիճակը, տարածքի սեյսմիկ վտանգը եւ այլն։  Այդ ամբողջը կա GIS-ում, բացի մի քանի տվյալներից` երկրաշարժի կորդինատները, ուժգնությունը եւ խորություն, ժամանակը։  Երբ այդ տվյալներն էլ ենք դնում ծրագրի մեջ, ստանում ենք հնարավոր պատկերը` ինչ կարող է լինել, - բացատրում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Սերգեյ Ազարյանը։

ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայությունը նախապատրաստվում է երկրաշարժի թեմայով ուսումնավարժության, թարմացնում է պլանները, իսկ Սեյսմիկ ծառայությունն աշխատում է շուրջօրյա ու վստահեցնում, որ այս պահի դրությամբ Հայաստանի տարածքում վտանգավոր սեյսմիկ երեւույթներ չեն նկատվում։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`