ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Սեյսմիկ պաշտպանություն

Ճապոնիայի խոշոր երկրաշարժերը

1923 թվական

Սեպտեմբերի 1-3-ը տեղի  ունեցավ 8.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ` ըստ Ռիխտերի սանդղակի։ Զոհվեց մոտ 200 հազար մարդ, այդ թվում Յոկոգամա եւ Տոկիո քաղաքներում` մոտ 143 հազար, վնասվածքներ ստացան մոտ 200 հազարը, անօթեւան մնացին մոտ 3.5 մլն-ը։ Այդ օրվանից սեպտեմբերի 1-ին` «Կանտոյի մեծ երկրաշարժի օրը», ամբողջ Ճապոնիայում ուսումնավարժություններ են անցկացվում, որոնց նպատակն է բնակչությանը սովորեցնել երկրաշարժերի ժամանակ ճիշտ վարվելակերպի կանոնները։


1948 թվական

Հունիսի 28-ին Ֆուկուի նահանգում տեղի ունեցած (7.3 մագնիտուդ) երկրաշարժը մոտ 4 հազար մարդու կյանք խլեց։


1964 թվական

Հունիսի16-ին Հոնսյու կղզու Ակիտա, Նիիգատա եւ Յամագատա նահանգներում տեղի ունեցավ 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ` ըստ Ռիխտերի սանդղակի։ Անօթեւան մնաց 500 հազարից ավելի մարդ։


1993 թվական

Հուլիսի 12-ին երկրաշարժ տեղի ունեցավ Օկուսիրի կղզու շրջանում (7.8 մագնիտուդ)։ Այն հզոր` մինչեւ 7մ բարձրությամբ ցունամի առաջացրեց, որը շարժվում էր մոտ 500 կմ/ժ արագությամբ։ Զովեց 230 մարդ։


1995 թվական

Հունվարի 17-ին Հոնսյու կղզու հարավ-արեւմուտքում  տեղի ունեցած` Ռիխտերի սանդղակով 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 6 308 մարդ։ Հատկապես տուժեցին Կոբե, Սումոտո, Կիոտո քաղաքները։ Վնասի չափը կազմել է 130 մլրդ դոլար։


2000 թվական

Հոկտեմբերի 6-ին ճապոնիայի հյուսիսում տեղի ունեցավ Ռիխտերի սանդղակով 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան 110 մարդ, մասամբ կամ հիմնովին ավերվեց 70 շենք, վնասված շենքերի թիվն անցավ 2 հազարը։ Հիմնական հարվածը կրեց Տոտտորի նահանգը։   


2003 թվական

Մայիսի 26-ին ճապոնական Հոնսյու կղզու հյուսիս-արեւելյան հատվածում Ռիխտերի սանդղակով 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով 143 մարդ վնասվածքներ ստացավ։


2003 թվական

Հուլիսի 25-ին ուժեղ երկրաշարժ տեղի ունեցավ Ճապոնիայի հյուսիս-արեւելքում, որի հետեւանքով առնվազն 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ։ Երկրաշարժի էպիկենտրոնը, որի ուժգնությունը 6.2 մագնիտուդ էր` ըստ Ռիխտերի սանդղակի, Միյագի նահանգում էր` Տոկիոյից 300 կմ հյուսիս։


2003 թվական

Սեպտեմբերի 23-ին ուժեղ երկրաշարժ տեղի ունեցավ ճապոնական Հոկայդո կղզու շրջանում, որի ուժգնությունը 8 մագնիտուդ էր` ըստ Ռիխտերի սանդղակի։ Տուժեց ավելի քան 770 մարդ, երեքը` զոհվեց։


2004 թվական

Հոկտեմբերի 23-ին երկրաշարժերի շարքի հետեւանքով, որոնցից ամենաուժեղը 6.8 մագնիտուդ էր, Նիհիգատայում զոհվեց 40, վնասվածքներ ստացավ ավելի քան 3.5 հազար մարդ։ Մասամբ կամ հիմնովին ավերվեց ավելի քան 10 հազար շենք։


2005 թվական

Մարտի 20-ին, ըստ Ռիխտերի սանդղակի` 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Ֆուկուոկա, Սագա եւ Նագասակի նահանգներում։ Զոհվեց մեկ մարդ, մոտ 500-ը` վնասվածքներ ստացավ, վնասվեց 200 շենք։ Ամենաշատը տուժեց Գենկաի կղզին, որտեղից ուղղաթիռներով տարահանվեց գրեթե ամբողջ բնակչությունը` մոտ 700 մարդ։


2005 թվական

Օգոստոսի 16-ին ուժեղ երկրաշարժ տեղի ունեցավ Ճապոնիայի հյուսիս-արեւելքում։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում, որը գտնվում էր Խաղաղ օվկիանոսում, գերազանցեց 7 մագնիտուդը` ըստ Ռիխտերի սանդղակի։ Տարերքից տուժեցին տասնյակ մարդիկ։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`