ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Սեյսմիկ պաշտպանություն

Ընդհանուր տեղեկություններ երկրաշարժի մասին

Գաղտնիք չէ, որ մեր երկիրը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում։ Հայաստանում եւ նրա հարակից տարածքներում, գրեթե ամեն օր տեղի են ունենում տարբեր ուժգնության երկրաշարժեր։ Երկրաշարժը որպես բնական արհավիրք, սպառնում է ոչ միայն մեր տարածաշրջանի բնակիչներին. Երկիր մոլորակի վրա յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ գրանցվում է տարբեր ուժգնության մեկ երկրաշարժ։

Երկրագունդը կենդանի մոլորակ է` իր բնականոն փոփոխություններով։ Երկրաշարժը բնական երեւույթներից է, ինչպես քամին, անձրեւը կամ փոթորիկը եւ այն արտահայտվում է երկրակեղեւի կտրուկ տատանումներով ու ցնցումներով, բնականաբար, պատճառելով վիթխարի ավերածություններ։

Երկրաշարժերն ինչպես բնական երեւույթների, այնպես էլ մարդկային գործունեության (հիմնականում պայթյունների) հետեւանք են։ Բնական ծագման երկրաշարժերի թվին են պատկանում փլվածքային, հրաբխային եւ տեկտոնական երկրաշարժերը։ Առավել ավերիչ են տեկտոնական երկրաշարժերը, (տեկտոնական-երկրակեղեւի շարժումները, կառուցողական), որոնք կապված են շարունակվող լեռնագոյավորման գործընթացների հետ եւ կազմում են աշխարհում տեղի ունեցող երկրաշարժերի մեծ մասը (ավելի քան 95%)։

20-րդ դարի ավերիչ երկրաշարժերից են` 1906 թ. Կալիֆորնիայի, 1923 թ. Ճապոնիայի, 1948 թ. Աշխաբադի, 1960թ. Չիլիի, 1964 թ. Ալյասկայի, 1988 թ. Սպիտակի, 1995 թ. Ճապոնիայի, 1999թ. Թուրքիայի, 2001 թ. Հնդկաստանի Գուջարաթի երկրաշարժերը եւ այլն, որոնք պատճառել են հսկայական նյութական վնաս եւ մարդկային մեծ կորուստն
եր։

Երկրաշարժի ուժգնությունը մեր տարածաշրջանում չափվում է MSK-64 1-12 բալանոց սանդղակով. որքան ուժեղ է երկրաշարժը, այնքան բարձր է բալը։

Երկրաշարժը` երկրաբանական բարդ գործընթացի արդյունք լինելով հանդերձ, տեղի է ունենում նաեւ երկրագնդի ու տիեզերական օբյեկտների (Լուսին, Արեւ, Վեներա) փոխազդեցության հետեւանքով, եւ նրա կանխատեսումը երկրաֆիզիկայի գերխնդիրն է, որի լուծման ուղղությամբ աշխատում են աշխարհի տարբեր բնագավառների գիտնականներ։ Եթե ճշգրիտ կանխատեսումներ կատարվեն, ապա միլիոնավոր մարդկանց կյանք կարելի է փրկել։ Կասկած չկա, որ ժամանակի ընթացքում գիտնականները կլուծեն նաեւ այս խնդիրը, որի հուսադրող ապացույցներն են առանձին երկրներում կանխատեսման հաջող դեպքերը։ 1975թ. Չինաստանում, հիմնականում մագնիսական դաշտի անոմալ փոփոխություններով, կանխատեսվեց 7,3 մագնիտուդով Հայչենի երկրաշարժը։ Սակայն, այդ նույն Չինաստանում 1976 թ. չկանխատեսված երկրաշարժը խլեց շուրջ 240 հազար մարդկային կյանք։

Սա վկայում է, որ յուրաքանչյուր երկրաշարժ ունի իրեն հատուկ կազմավորման գործընթաց, եւ միշտ չէ որ, կարելի է նույնիսկ նույն տարածքում ընդհանրացնել մեկ երկրաշարժի նախանշանը` հաջորդ սպասվող երկրաշարժի համար։

Կանխատեսման ոլորտում աշխատանքներ են կատարվում նաեւ ՀՀ ՍՊԱԾ-ի սեյսմիկ վտանգի գնահատման համալիր կենտրոնում, որտեղ հավաքվում են տեղեկություններ երկրի ընդերքում տեղի ունեցող անոմալ փոփոխությունների վերաբերյալ։ Իր գործունեության ընթացքում ՍՊԱԾ-ը կատարել է մի շարք հաջող կանխատեսումներ։

Օրինակ.

1. 1992 թ. մարտին, Թուրքիայի Երզնկայի տարածքի 8-9 բալանոց երկրաշարժը,
2. 1992 թ. հունիսի 15-ին, Իրանի 9,5 բալանոց երկրաշարժը,
3. Հարավային Օսեթիայի 1992 թ. 8 բալանոց երկրաշարժը,
4. 1996 թ. Հայաստանի հյուսիսում Աշոցքի 7 բալանոց երկրաշարժը։

Վերջին քսանամյակում Կովկասում եւ Հայկական լեռնաշխարհում (ներառյալ Հայաստանի տարածքը) նկատվում է երկրակեղեւի սեյսմիկ ակտիվացում, որն ուղեկցվում է ավերիչ երկրաշարժերով։ (Թուրքիայի` 1983 թ., 1992 թ., 1997 թ., 1999 թ.), Իրանի` 1990 թ.,1992թ.,1997 թ.,1998 թ.,1999 թ., Վրաստանի 1992թ., Հայաստանի 1988 թ.)։ Մասնագետների կանխատեսումներով վերոհիշյալ տարածքներում ցանկացած պահի հնարավոր է ավերիչ երկրաշարժ։

Ավերիչ երկրաշարժերին նախորդող բնական հիմնական նախանշանները Երկրաշարժի կանխատեսումը հենվում է հայտնի այն երեւույթների վրա‚ որոնք տարիներ շարունակ գրանցվել եւ նկատվել են մարդկանց կողմից՝ երեւույթին նախորդած ժամանակահատվածում։

Դրանք այն հայտնի նախանշաններն են‚ որոնցով կարծես բնությունը մեզ հուշում է վերահաս աղետի մասին։

Երկրաշարժերի նախապատրաստման փուլում ընդերքում տեղի ունեցող գործընթացները խախտում են որոշ բնական երեւույթների սովորական ընթացքը՝ փոխելով դրանց քանակական եւ որակական բնութագիրը։ Նման շեղումները, կամ ինչպես երկրաբաններն են ասում՝ անոմալիաները‚ կարող են վերահաս երկրաշարժի նախանշաններ լինել։ Սակայն հարկավոր է նշել‚ որ ո՛չ բոլոր անոմալիաները կարող են նախանշան ծառայել‚ ուստի շատ կարեւոր է հայտնաμերել այն անոմալիաները‚ որոնք ստույգ վկայում են մոտալուտ աղետի մասին։

Որքան շատ եւ բազմազան են հայտնաբերված նախանշանները‚ այնքան հաջող է կանխատեսման հավանականությունը։ Գիտության եւ տեխնիկայի ժամանակակից զարգացումը‚ ինչպես նաեւ մարդկանց ու կենդանիների բնական վարքը հնարավոր դարձրեցին ի հայտ բերել բազմաթիվ բնութագրեր‚ որոնք կարող են նպաստել երկրաշարժերի կանխատեսմանը։ Ուժեղ երկրաշարժերի բնական նախանշանները բաժանվում են երկու հիմնական խմբի

1. Մակերեւութային նախանշաններ‚
2. Մարդկանց եւ կենդանիների վարք։



1. Մակերեւութային նախանշաններ

- Ուժեղ երկրաշարժերից առաջ նկատվում է սեյսմիկ ակտիվացում‚ բազմաթիվ թույլ ցնցումները‚ նրանց ուժը եւ տեղը կարող են վկայել վերահաս երկրաշարժի մասին։

- Երկրի մակերեսի վրա՝ տիեզերքից կատարված երկրաչափումների եւ երկրաբանական ուսումնասիրությունների միջոցով կարելի է փաստել քարոլորտային սալերի տեղաշարժեր‚ լայնամասշտաբ ձեւախախտումներ‚ երկրակեղեւի առանձին մասերի բարձրացում կամ իջեցում‚ որոնք երկրաշարժերի կարեւոր նախանշաններն են։

- Կուտակվող լարումների ազդեցություններից ապարներում առաջացած ճեղքվածքների հետեւանքով ստորգետնյա ջրերի մակարդակը եւ քիմիական կազմը երկրաշարժից առաջ հաճախ փոփոխվում են՝ իջնում կամ բարձրանում։ Այդ փոփոխությունները նկատվում են նույնիսկ էպիկենտրոնից մեծ հեռավորությունների վրա։

- Երկրագունդն‚ ինչպես հայտնի է‚ ունի իր մագնիսական դաշտը‚ որի բնութագիրը երկրաշարժից առաջ կարող է փոխվել՝ լեռնային ապարների լարումների ձեւախախտումների հետեւանքով։ Այսպիսի փոփոխություններ նկատվել են բազմաթիվ երկրներում‚ մասնավորապես Չինաստանում‚ Հայաստանում։

- Տարբեր լեռնային ապարներ օժտված են տարբեր էլեկտրական դիմադրողականությամբ։ Դիտվել է‚ որ երկրաշարժից առաջ լարումների ազդեցության պատճառով փոխվում է նաեւ ապարների էլեկտրական դիմադրությունը։

- Ընդերքից մշտապես անջատվում է ռադոն ռադիոակտիվ գազը‚ որի մի մասը խառնվում է մթնոլորտին‚ իսկ որոշ քանակությամբ էլ այն տարրալուծվում է ստորգետնյա ջրերում։

Երկրաշարժից առաջ այդ գազի պարունակությունը ջրերում փոխվում է‚ առաջացնելով ռադիացիոն դաշտի փոփոխություն։

Այդպես է եղել օրինակ` 1966 թ. Տաշքենդի երկրաշարժի ժամանակ‚ երբ ռադոն գազի պարունակությունն անընդհատ աճում էր նախորդ տասը տարվա ընթացքում‚ իսկ երկրաշարժից առաջ այն կտրուկ նվազեց։


2. Մարդկանց եւ կենդանիների անսովոր վարքը

Երկրաշարժին նախորդող ժամանակաշրջանում կայացած էլեկտրամագնիսական դաշտերի‚ ռադիացիոն ֆոնի, ուլտրաձայների եւ այլ երեւույթների փոփոխություններն ազդում են մարդկանց (հատկապես կանանց եւ երեխաների) նյարդային համակարգի վրա‚ որոնք արտահայտվում են գլխապտույտով‚ գլխացավով‚ սրտխառնոցով‚ արյան ճնշման փոփոխությամբ եւ այլն։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`