ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Սեյսմիկ պաշտպանություն

Հատուկ եւ կարեւոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքների կարեւորությունը

Հայաստանի կառավարության 13.03.03 թ. թիվ 237-ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում oբյեկտները դասակարգվել են հատուկ եւ կարեւոր նշանակության։ ՀՀ պետական կառավարման մարմինները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն իրենց համակարգում գտնվող օբյեկտների տեխնիկական վիճակի ուսումնասիրմանը։

ՀՀ տարածքը գործնականում 100 տոկոսով գտնվում է սեյսմաակտիվ գոտում, եւ նրա տարածքի սեյսմիկ ռիսկն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով այսօր հասել է ամբողջ պատմական ժամանակաշրջանի իր բարձրագույն մակարդակին։
Այս առումով հատուկ եւ կարեւոր նշանակության օբյեկտներն ունեն սեյսմակայունությանն առնչվող հիմնախնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։

Սպիտակի երկրաշարժից հետո մեր տարածաշրջանում տեղի են ունեցել մի շարք ավերիչ երկրաշարժեր. Ռուդբարի (Իրան, 1990 թ., M=7.7, I=11 բալ), Ռաչայի (Վրաստան, 1991 թ., M=7.0, I=10 բալ), Էրզինջանի (Երզնկա) (Թուրքիա, 1992 թ., M=6.8, I=9 բալ), Բարիսախոյի (Վրաստան, 1992 թ., M=6.6, I=8 բալ), Արդեբ (Իրան, 1997 թ., M=6.9, I=9 բալ), Իզմիրի (Թուրքիա, 1999 թ., M=7.4, I=10 բալ) եւ այլն։ Պարզ երեւում է, որ նվազագույնը 8 բալն է։

Նշենք, որ հատուկ եւ կարեւոր նշանակության օբյեկտները նախագծվել ու կառուցվել են 7-8 բալ սեյսմիկ վտանգի համար, մինչդեռ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության 1998 թ. մշակած եւ հաստատած՝ Հայաստանի տարածքի սեյսմաշրջանացման քարտեզի համաձայն՝ այն ավելի բարձր է։

1994 թ. ընդունված սեյսմակայուն շինարարության նորմերի համաձայն՝ այն շենքերի եւ շինությունների համար, որոնց սեյսմակայունության մակարդակը ցածր է տվյալ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակից, պահանջվում է կատարել տեխնիկական վիճակի գնահատում եւ ուժեղացում՝ սեյսմակայունությունը հասցնելով մինչեւ գործող նորմատիվ պահանջների մակարդակին։

ԱԻՎ ՍՊԱԾ-ը համակարգում է ՀՀ կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետության եւ Երեւանի տարածքներում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրերը (10.06.99 թ. թիվ 429 եւ 07.06.99թ. թիվ 392 որոշումներ)։ Ծրագրերի կարեւոր մասն են կազմում հատուկ եւ կարեւոր նշանակության օբյեկտների տարածքներ  սեյսմիկ վտանգի, շենքերի եւ շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքները՝ ապահովելով շենքերի եւ շինությունների սեյսմակայունության բարձրացումը, դրանց սեյսմիկ խոցելիության, նյութական ու մարդկային կորուստների նվազեցումը։

ՀՀ կառավարության որոշումների եւ գործող կանոնադրության համաձայն՝ ՍՊԱԾ-ը պատասխանատվություն է կրում հատուկ եւ կարեւոր նշանակության օբյեկտների սեյսմիկ պաշտպանության համար։ Ելնելով վերը նշված փաստարկներից՝ կատարվել են մի շարք հատուկ եւ կարեւոր նշանակության օբյեկտների («Պրոմեթեւս-Քիմպրոմ» ՓԲԸ, «Նաիրիտ» ԳԱ ՓԲԸ եւ այլն) տեխնիկական վիճակի եւ սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ։ Մասնավորապես հավաքվել են նշված օբյեկտների տվյալները՝ դրանք հետագայում համակարգչային GIS ծրագրային փաթեթով մշակելու եւ վերլուծելու համար։

Այս աշխատանքների նպատակն է գնահատել կառույցի փաստացի տեխնիկական վիճակը՝ նախապես որոշելով կրող կառուցվածքների ամրությունը, կառույցների դինամիկ բնութագրերը՝ կատարելով ներկայումս գործող շինարարական նորմերին համապատասխան առանձին կառույցների սեյսմիկ հաշվարկ։

Անհրաժեշտ է արդեն այսօր ունենալ սպառիչ պատասխան՝ հատուկ եւ կարեւոր նշանակության օբյեկտների սեյսմիկ ռիսկի մակարդակի վերաբերյալ եւ մշակել ռիսկի նվազեցման միջոցառումների պլան։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`