ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Սեյսմիկ պաշտպանություն

Ոտքիդ տակ հաստատուն հող

ՍՊԱԾ-ի գործունեության առաջնահերթ նպատակներից մեկը բնակչության իրազեկումն է՝ տարբեր տեսաֆիլմերի, սոցիոլոգիական հարցումների, հեռուստառադիոհաղորդաշարերի միջոցով։ 1998 թվականին ՍՊԱԾ-ը նվաճեց ՄԱԿ-ի սահմանած Սասակավայի հեղինակավոր պարգեւը՝ "Աղետների վտանգի նվազեցման բնագավառում ակնառու ներդրումների համար"։ Աշխատանքային անցած տարիներին ՍՊԱԾ-ը լուրջ հաջողություններ ձեռք բերեց իր կազմած երկու երկարաժամկետ համալիր ծրագրերով, որոնք նպատակաուղղված են Հայաստանի եւ Երեւանի տարածքներում սեյսմիկ ռիսկի նվազեցմանը։ Ծրագրերի ֆինանսավորումն իրականացնում են ինչպես ՀՀ կառավարությունը, այնպես էլ դոնոր կազմակերպությունները։

Այսօր Հայաստանի առաջընթացը սեյսմիկ պաշտպանության բնագավառում բավական ակնհայտ է, նրա ռազմավարությունը քննարկում եւ ընդունում են աշխարհի առաջատար երկրները։

Դեռ ավելին, ՀՀ ՍՊԱԾ-ի նախագծով սեւծովյան տնտեսական համագործակցության երկրները միջազգային մասշտաբով ստեղծել են սեյսմիկ պաշտպանության ասոցիացիա, որի կենտրոնը գտնվում է Աթենքում։

Գաղտնիք չէ, որ մեր ոչ բոլոր շենքերի ամրությունն է հուսալի, դրանք հաճախ չեն համապատասխանում սեյսմակայուն շինարարության նորմերին։ Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել այս տեսանկյունից վթարավտանգ, կարեւոր նշանակություն ունեցող օբյեկտների (ատոմակայան, քիմիական կեմբինատներ, ջրամբարներ եւ այլն) սեյսմակայունությանը։ Կան վատ բնահողերի (գրունտների) վրա կառուցված քաղաքներ, օրինակ՝ Գյումրին։ ՍՊԱԾ-ն իր գործունեության շրջանակներում ներառեց նաեւ շենքերի եւ շինությունների սեյսմակայունության խնդիրները։ Լրջորեն ուսումնասիրելով 88-ի տարաբախտ աղետի վնասները՝ ՍՊԱԾ-ի հմուտ մասնագետները մշակեցին սեյսմակայուն շինարարության նոր չափանիշներ, ինչպես նաեւ շենքերի սեյսմակայունությունն ապահովող այնպիսի յուրօրինակ մեթոդներ, որոնք կարելի է կիրառել առանց բնակիչներին տարահանելու։

Մշակվել է նաեւ երկրաշարժից առաջ, դրա ընթացքում եւ հետո կառավարման մարմինների եւ ազգաբնակչության կողմից ձեռնարկելիք գործողությունների ծրագիր։ Ծառայությունը մասնակցում է նաեւ միջազգային ծրագրերի իրականացմանը՝ համագործակցելով տարբեր երկրների հետ։

2001 թ. Հնդկաստանի Հուջարաթ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ ՍՊԱԾ-ի արագ արձագանքման ուժերը եւ մի խումբ մասնագետներ գործուղվեցին օջախի գոտի, հնդիկ ժողովրդին անմիջական օգնություն ցույց տվեցին։

Հայտնի է, որ սկսած 1976 թվականից մեր տարածաշրջանում (Կովկաս, Թուրքիա, Իրան) սեյսմիկ ակտիվությունը կրկին մեծացել է։ ՍՊԱԾ-ն ազգային դիտացանցի ավելի քան 150 դիտակայաններից տվյալներ է ստանում, որոնց վերլուծությունը հնարավորություն է տալիս գնահատելու ընթացիկ սեյսմիկ վտանգի մակարդակը։ (Ի դեպ, Իրանում, Հունաստանում եւ Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժերից առաջ այդ տարածքներում սեյսմիկ լարվածության դրսեւորումները չէին վրիպել հայկական ծառայության մասնագետների ուշադրությունից)։

Միջազգային չափանիշներով գնահատելով սեյսմիկ վտանգը՝ ՍՊԱԾ-ը Հայաստանի տարածքում հաստատել է, որ այժմ մեր երկիրը, այդ թվում եւ Երեւանը, սեյսմաակտիվ լարված գոտում է։

Բնականաբար, այսօր ավելի, քան երբեւէ, անհրաժեշտ է ակտիվացնել սեյսմիկ պաշտպանությունը։

Աշխարհում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի եւ դրանց հետեւանքով առաջացած կորուստների վիճակագրությունը եւս հուշում է, որ սեյսմիկ ռիսկի հիմնախնդիրն արժանի է հատուկ վերաբերմունքի։

Օպերատիվ տարահանման, տուժածներին օգնելու, երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար առայսօր չունենք անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսներ։ Կառավարման մարմինների եւ, առհասարակ, ազգաբնակչության պատրաստվածության մակարդակը բավարար չէ, քչերն են տիրապետում երկրաշարժի պայմաններում վարվելակերպի կանոններին։ Այդ բացը լրացնելու եկավ 2002 թ. հրատարակած "Սեյսմիկ պաշտպանությունը եւ նրա կազմակերպումը" ուսումնական ձեռնարկը, որը նախատեսված է տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքային եւ գերատեսչական ծառայությունների անձնակազմերի, ուսանողների եւ աշակերտների համար։

Այսպիսով, երկրաշարժը եղել եւ մնում է բոլոր աղետներից ամենաանկասելին եւ ամենադժնդակը։ Այն ամենակուլ հրեշի նման կարող է մի ակնթարթում հողին հավասարեցնել մարդու արյունքրտինքով վաստակածը, կարող է անդառնալիորեն խլել ամենաարժեքավորը` մարդկային կյանքը։

Այդ ցավը մենք ապրել ենք, եւ դեռեւս չենք թոթափել նրա անխուսափելի հետեւանքները։ Այստեղից էլ կարեւորվում է ՍՊԱԾ-ի դերը, որը բոլորում է իր 12-րդ տարին եւ իր գործունեությամբ հասել է բազմաթիվ շոշափելի ձեռքբերումների։ Չնայած, այդ բոլոր  ձեռքբերումները դեռեւս բավարար չեն, որպեսզի երկրաշարժերն աղետի չվերածվեն եւ մեր գերխնդիրն է՝ աշխատանքով հավանական ավերիչ երկրաշարժի հետեւանքները հասցնենք նվազագույնի` մինչեւ բնակչության համար անվտանգ մակարդակի։

2003թ. հունիսի 19-21-ը Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում կայացավ Եվրոպայի խորհրդի արդյունաբերական եւ կենսապահովման համակարգերի խոցելիության եվրոպական կենտրոնի կազմակերպած "Հատուկ օբյեկտների անվտանգությունը եւ կառավարումը արտակարգ իրավիճակներում" խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էր 12 երկրների 40 ներկայացուցիչ։

Հայաստանից այդ կարեւոր միջոցառմանը մասնակցում էր ՀՀ ԱԻՎ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ, տեխ. գիտ. թեկնածու, պրոֆ. Ալվարո Անտոնյանը, որը հանդես եկավ երկու ծավալուն եւ հույժ կարեւոր զեկույցով։

Սպիտակի աղետալի երկրաշարժի ժամանակ հատուկ օբյեկտների վարքին նվիրված ելույթը սկիզբ դրեց գիտաժողովի աշխատանքներին։

Ընդհանուր առմամբ լսվեց 18 զեկույց, այդ թվում՝ նվիրված երկրաշարժի ժամանակ դպրոցների եւ հիվանդանոցների վարքին եւ նրանց խոցելիության նվազեցմանը, Ալժիրի 2003թ. Բումերդեսի աղետալի երկրաշարժի հետեւանքներին եւ արձագանքմանը։

Գիտաժողովը եզրափակվեց ընդհանուր քննարկմամբ, մասնակիցները հանգեցին կարեւոր եզրակացությունների եւ մշակեցին անհրաժեշտ առաջարկություններ՝

ա) դպրոցական երեխաների իրազեկումը, նախապատրաստումը եւ ահազանգումը դպրոցում ու դպրոցից դուրս, իրավական փաստաթղթերում այդ հարցերի ներգրավումը։

բ) հատուկ օբյեկտների (մանկապարտեզ, դպրոց, հիվանդանոց եւ այլն) խոցելիության, անվտանգության եւ ռիսկի գնահատումը՝ օգտագործելով օբյեկտը բնութագորղ անձնագրային քարտը, որը պարունակում է կառուցվածքային եւ այլ շինարարական բոլոր տվյալները՝ տեսակը, կառուցման եւ շահագործման որակը, արտակարգ իրավիճակներում տարահանման հնարավորությունը եւ այլն, ինչպես նաեւ տեղանքի վտանգի ու շենքին յուրահատուկ ռիսկերի գնահատականները։

Դրանք կտրամադրվեն տեղական ինքնակառավարման, տարածաշրջանային եւ պետական մարմիններին՝ արդյունավետ նախազգուշացում, նախապատրաստում եւ արտակարգ իրավիճակների պլանավորում իրականացնելու համար։

Պարոն Անտոնյանի եզրակացությունը հետեւյալն էր.
- Կարծում եմ, որ գիտաժողովում մշակված՝ դպրոցների եւ հիվանդանոցների շենքերի հետազոտման եւ դպրոցականների ուսուցման ձեւերն ու մեթոդները հաջողությամբ կարող են կիրառվել Հայաստանում սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքներում։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`