ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Սեյսմիկ պաշտպանություն

Ինչպես վարվել երկրաշարժից հետո

Ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո‚ մարդկանց փրկելու համար անհրաժեշտ է գործադրել բոլոր ուժերը։ Համաշխարհային փորձը ցույց է տվել‚ որ օպերատիվ փրկարարական աշխատանքներն առավել արդյունավետ են երկրաշարժից հետո առաջին շաբաթվա ընթացքում‚ երբ ավելի հավանական է մարդկանց փրկության գաղափարը։

Մարդկանց փրկելը՝ աղետի գոտում գտնվող յուրաքանչյուր մարդու պարտքն է։
Օգտագործեք ձեռքի տաք եղած բոլոր միջոցները՝ ոչ մեծ փլատակներից մարդկանց հանելու համար։

ա․ Փլատակների տակ մնացած մարդիկ զրկված լինելով ջրից եւ սննդից կարող են դիմանալ 7 օր։ Ուստի‚ աշխատեք որոնել եւ փրկել մարդկանց առաջին յոթ օրերին։

բ․ Փլատակների մաքրումը‚ մարդկանց դուրս բերումը եւ տուժածներին օգնություն ցույց տալը պետք է կատարվեն մասնագետ փրկարարների ղեկավարությամբ

գ․ Փլատակների անզգույշ մաքրումը կարող է հանգեցնել հետագա նոր փլուզումների‚ իսկ ոչ ճիշտ բուժօգնություն ցույց տալու հետեւանքով մարդիկ կարող են զոհվել։

դ․ Կազմակերպեք առաջին բուժօգնության կետեր։ Այդ նպատակին կարող են ծառայել զբոսայգիները‚ մարզադաշտ երը‚ մեծ հրապարակները։

ե․ Բժիշկների եւ փրկարարների խմբերում անպայման պետք է լինեն հոգեբաններ եւ հոգեկան ցնցում ապրած մարդկանց ցույց տան հոգեբանական առաջին օգնություն։

զ․ Փլատակներում գտնվողներից նույնիսկ ոչ մի ազդանշան չլինելու դեպքում որոնումը շարունակեք շների եւ հատուկ սարքերի միջոցով։



I. Եթե գտնվում եք փլատակներում խուճապի մի՛ մատնվեք‚ այլ հանգիստ եւ սթափ գնահատեք իրավիճակը։


ա․ Չմտածված գործողությունները կարող են հանգեցնել նոր փլուզումների‚ եթե տարածությունը թույլ է տալիս՝ տեղափոխվեք ավելի անվտանգ տեղ։

բ․ Անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվեք ինքներդ ձեզ (դադարեցրեք արյունահոսությունը‚ վիրակապ դրեք)։ Եթե ձեզ հետ փլատակում կան եւ ուրիշ մարդիկ‚ հանգստացր եք եւ առաջին բուժօգնություն ցույց տվեք նրանց։

գ․ Կապ հաստատեք (գոռացեք‚ հնչեղ առարկաներով հարվածեք) դրսում եւ մոտակա փլատակներում գտնվողների հետ։ Դա կօգնի փլատակներից ավելի հեշտ եւ ճիշտ ուղիներ որոնել ձեզ եւ ուրիշներին փրկելու համար։ Հնարավորության դեպքում փրկարարներին զգուշացրեք ձեզ սպառնացող վտանգի մասին։

դ. Եթե առաջին երկու օրերի ընթացքում ձեզ չգտնեն‚ խուճապի մի՛ մատնվեք‚ խնայեք ձեր ուժերը‚ ավելորդ շարժումներ մի՛ արեք։

ե․ Եթե ձեր տրամադրության տակ կա սնունդ եւ հեղուկ՝ խնայողաբար օգտագործեք, բաժանելով առնվազն 15 օրվա։
Մարդն առանց սննդի դիմանում է 15 օրից ավելի‚ իսկ առանց հեղուկի՝ 7 օր։

զ․ Եթե հեղուկ չունեք‚ իսկ վնասված ջրատար խողովակներից մոտակայքում հողը թաց է‚ ձեր հագուստից կտրեք մի կտոր եւ դրա միջով խմեք։ Բերանում փոքր եւ ողորկ քար պահելը նույնպես մեղմացնում է ծարավի զգացումը։

է․ Եթե մնացել եք փլատակում եւ հաստատ համոզված եք‚ որ կարող եք այնտեղից դուրս գալ‚ գործեք հետեւյալ կերպ. զգուշորեն սողանցք բացեք՝ խուսափելով տեղաշարժել իրար վրա կուտակված մեծ բեկորները․ դա կարող է նոր փլուզման պատճառ դառնալ։ Սողանցքն անպայման ամրացրեք հենարաններով (ամուր բեկորներ‚ ձողափայտեր‚ մետաղյա առարկաներ)։ Յուրաքանչյուր հետցնցումից հետո ուշադիր զննեք սողանցքի վիճակը։

Ավերիչ երկրաշարժերից հետո‚ առաջին օրերին կիսաքանդ եւ ավերված շենքում չի կարելի մնալ։ Պետք է իմանալ‚ որ երկրաշարժն ուղեկցվում է հետցնցումներով‚ որոնք ցանկացած պահի կարող են շենքը հիմնովին քանդել։


II. Եթե երկրաշարժից հետո որոշել եք ապրել ձեր տանը‚ ապա՝


ա․ ցանկալի է այդպես վարվել մասնագետ շինարարի հաստատած եզրակացությունից հետո‚

բ․ ստուգեք՝ վնասված չե՞ն արդյոք էլեկտրահաղորդալարերը‚ չկա՞ արդյոք գազի արտահոսք‚

գ․ ստուգե՛ք, վնասված չե՞ն արդյոք վառարաններն ու ծխնելույզները‚ կրակ մի՛ վառեք մինչեւ ավերածությունների լիակատար վերացումը‚

դ. ստուգե՛ք, կոյուղին գործո՞ւմ է, թե՞ ոչ‚

ե․ ուշադիր զննեք բնակարանը․ արդոք չե՞ն թափվել վտանգավոր հեղուկներ (քիմռեակտիվներ‚ բենզին‚ նավթ)‚

զ․ զգուշորեն բացեք պահարանների եւ խորդանոցների դռները‚ որպեսզի ծանր առարկաներ չընկնեն ձեզ վրա։

Հետեւեք՝ արդյոք հետցնցումներից պատերի վրա չե՞ն առաջացել նոր ճեղքեր։
Հեռախոսը զբաղեցրեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ շտապ օգնություն‚ հրշեջ ծառայություն կամ ոստիկանություն զանգահարելու համար։

Հեռախոսային ցանցի գերբեռնվածությունը կխափանի փրկարարական աշխատանքների նորմալ ընթացքը։

Երկրաշարժի հետեւանքների վերացման նպատակով ձեռնարկվող միջոցառումներին տեղեկանալու համար հետեւեք ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության եւ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության՝ ռադիոյով եւ հեռուստացույցով տրվող պաշտոնական հաղորդագրություններին։

Աղետի գոտում (հատկապես ամռանը) խիստ հավանական է դառնում համաճարակի սպառնալիքը։ Այդ իսկ պատճառով շտապ կազմակերպեք զոհվածների թաղումը։ Անհրաժեշտ է հորել նաեւ սատկած անասուններին։ Երբ մարդկանց մեծ մասն ապրում է առանց տարրական կենցաղային հարմարությունների‚ անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ եւ հակահրդեհային անվտանգության կանոնները։

Ուժեղ երկրաշարժերը միշտ էլ ուղեկցվում են զոհերով եւ ավերածություններով։ Թեեւ կատարյալ անվտանգությունն ապահովող կանոններ չկան‚ այնուամենայնիվ‚ վերոհիշյալ վարքականոնների ճիշտ կիրառումը կօգնի նվազեցնել ձեզ եւ ձեր շրջապատին սպառնացող վտանգը։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`