Ճգնաժամային ախտանշաններից են անլիարժեքության զգացումը, ընկճվածությունը,
հիպոխոնդրիկ տագնապները, սեւեռուն կենտրոնացումն այնպիսի հարցերի վրա,
ինչպիսիք են՝ "ո՞վ եմ ես", "ինչո՞ւ եմ ծնվել", "գեղեցի՞կ եմ, թե՞ տգեղ"...
"Հոր զղջումը"՝ հոգեբանական անկեղծ պահի գրված այն սակավաթիվ
ստեղծագործություններից է, որ տպվել ու վերատպվել է աշխարհի շատ
երկրներում, այն էլ մի քանի անգամ, հեռարձակվել տարբեր ռադիոծագրերով...
Հոգեբանության մեջ այս երեւույթը կոչվում է պրոյեկցիա. մարդն "...ընկալում
է արտաքին աշխարհը եւ հակազդում դրան՝ իր հետաքրքրություններին,
սովորույթներին, ցանկություններին, ...աֆեւկտիվ վիճակներին, սպասումներին
եւ նմանատիպ իրողություններին համապատասխան։
Յուրաքանչյուր օրը մարդու առջեւ դնում է նոր հիմնահարցեր, որոնք անհրաժեշտ
է լուծել, եւ հուզական առումով կայուն մարդիկ հետաքրքրությամբ են
յուրացնում իրենց հետ կատարվող փոփոխությունների մեծ մասը։
Վերջին տարիներին մամուլին եւ հեռուստատեսությանը տրված ազատությունների
շնորհիվ հաճախակի են հրապարակվում նախկինում գաղտնի համարվող
տեղեկություններ։ Դրանցից թերեւս ամենահետաքրքրականը (նաեւ՝
անհանգստացնողը) հոգեբանական ներգործության զենքի առկայության եւ կիրառման
մասին տեղեկատվությունն էր։
Թեժ գիծ` ՀՀ
արտակարգ իրավիճակների նախարարի անմիջական հսկողության տակ
Բնակչության պահանջներին,
մտահոգություններին ու բողոքներին օպերատիվ արձագանքելու, համակարգի
ստորաբաժանումների աշխատակիցների գործունեության վերաբերյալ կարծիքներն ու
առաջարկները լսելի դարձնելու, ինչպես նաեւ հասարակության հետ կապերն
առավել սերտ, գործուն եւ արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ արտակարգ
իրավիճակների նախարարությունում ստեղծվել է նախարարի անմիջական
հսկողության տակ գործող թեժ գիծ։