ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Հոգեբանի սենյակ

Նոր Տարի` Հոգու տոն

Ինչպես բոլոր ազգերի, այնպես էլ հայերի համար Նոր Տարին խորհրդավոր, առեղծվածային եւ աննկարագրելի զգացուղություններով լեցուն տոնն է, որին մարդիկ, անկախ տարիքից, անհանբերությամբ ու խանդավառությամբ են սպասում։

Միշտ չէ, որ հայերը Նոր Տարի նշել են հունվարի 1-ին։  Մինչ–եւ   մեր թվարկության  25-րդ դարը մեր նախնիները Նոր Տարին տոնում էին մարտի 21-ին, երբ գիշերը եւ ցերեկը հավասարվում են։ Այս ընտրությունը պատահական չէր, քանի որ մեր նախնիները համոզված էին, որ բնությունն արթնանում է գարնան սկզբին։ Այս օրը նրանք մեծ տոնախմբությամբ գովերգում  էին գարնան գալը, դիմում էին աստվածներին` խնդրելով, որ  բերքառատ տարի լինի։

Այնուհետեւ հայերը Նոր Տարին նշել են օգոստոսի 11-ին, որը խորհրդանշում էր Նավասարդ ամսվա մուտքը։ Նավասարդը Հայոց հին տոմարի առաջին ամիսն է, որն էլ նշանակում է Նոր Տարի (Նավ` նոր, սարդ` տարի) ։ Այն սկսվում էր օգոստոսի 11-ին եւ վերջանում սեպտեմբերի 9-ին։ Համաձայն  լեգենդի,  երբ  մ. թ. ա.  2492թ.  օգոստոսի   11-ին   Հայկ Նահապետը տապալում է  Բելլին, այդ օրը դառնում է  հայերի  համար նոր կյանքի, այսինքն` նոր տարվա սկիզբ։ Նավասարդի ժամանակ հայերը մեծ տոնակատարություններ էին կազմակերպում, որը խորհրդանշում էր ոչ միայն ուրախություն, այլեւ` միասնություն։ Այդ օրը հայերը իրենց սեղանին դնում էին այնպիսի ուտելիքներ, որոնք խորհրդանշում էին հայ լինելու գաղափարը. սեղանին պարտադիր դրվում էր միայն Հայաստանում աճող ցորենի հաց։ Հացը պետք է թխված լիներ սեփական  ձեռքերով  աճեցրած ցորենից, ինչն աստվածների օրհնության գրավականն էր, ու տարին պտղաբեր  է լինում։  Միայն 17-րդ դարում, կաթողիկոս Սիմոն Երեւանցու կողմից հունվարի 1-ը ընդունվեց  Նոր Տարին խորհրդանշող սկիզբ։

Նոր Տարին միշտ առեղծվածային բնույթ ունի, մարդիկ Նոր Տարվա հետ կապում են  մեծ երազանքներ, այն ինչ նրանց չի հաջողվել իրականացնել հին տարում, անպայման կհաջողվի նորում։ Նոր Տարվա  շեմին հաճախ ենք լսում հետեւյալ խոսքերը. ,Թող այն շուտ գա, որ  անհաջողությունները  մնան հին տարում, իսկ նորը կբերի իր հետ հաջողություն ու երջանկությունե։ Նոր Տարին միշտ ասոցացվում է հրաշքի  հետ։  Իսկ ինչու է Նոր  Տարին կապված   գաղտնիքի ու հրաշքի հետ։ Մարդիկ համոզված են, որ  Նոր  Տարում անպայման մի նոր բան պետք է պատահի։ Եվ հավատում են, թե ինչպես դիմավորեն Նոր Տարին, այնպես էլ կշարունակվի ողջ տարին։  Եվ դա է պատճառներից մեկը, որ մենք հայերս փորձում ենք  Նոր  Տարին անցկացնել  լեփ-լեցուն  սեղաններով` հավատալով որ  ողջ  տարվա  լիությունը կախված  է  լինելու  սեղանի  լիությունից, մոռանալով, որ Նոր Տարում կարեւոր է ոչ թե սեղանի պարունակությունը, այլ`  հոգու երջանկությունը, քանի որ Նոր Տարին հոգու տոնն է։

Նոր տարին հայերիս համար դարձել է  մրցավազքի մարաթոն, մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, որ մեր սեղանը ոչնչող չզիջի մեր հարեւանի սեղանին, քան ուշադրություն ենք  դարձնում ի սրտե ուրախանալու, միմյանց  սեր եւ ջերմություն  նվիրելու վրա։

Բոլոր մարդիկ հոգու խորքում Նոր  Տարվան սպասում են, որ որեւէ հրաշք կկատարվի, նոր երջանկություն եւ նոր լուսավոր էջեր կբացվեն իրենց կյանքում։ Նոր  Տարին տոն է, որն իրար է կապում մեր անցյալը, ներկան ու ապագան, լուսավոր երազանքներն ու նոր նպատակները։  Մարդիկ փորձում են այն անցկացնել հնարավորինս անմոռանալի իրավիճակներում, սիրելի մարդկանցով շրջապատված, լի սեղաններով եւ իրար ջերմ – գեղեցիկ մաղթանքներ ցանկանալով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`