ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Հոգեբանի սենյակ

Մարդը մշակույթների խաչմերուկում

Այսօր մենք  զարգացման մի այնպիսի փուլում ենք, երբ մարդկանց միջեւ գոյություն ունեցող տարածքային եւ ժամանակային  սահմանները փոքրացել են։ Հաղորդակցման  եւ տրանսպորտային միջոցների զարգացումը հանգեցրել է նրան, որ  այսօր աշխարհն ավելի  փոքր է դարձել, քան առաջ էր։ Մարդկության  զարգացման  այս   նոր  շրջանը կարծես ջնջել է այն բոլոր սահմանները, որոնք մինչ այդ խոչընդոտում էին տարբեր ազգերի, տարբեր մշակույթների հաղորդակցմանը։

Այսօր, այդ շփումը դարձել է  այնքան սովորական ու իրական, որքան  այն  հազվադեպ  ու անիրական  էր 100  տարի առաջ։ Այսօր մեզանից  յուրաքանչյուրը  ցանկացած  պահի  կարող է հայտնվել ցանկացած երկրում` հաղորդակից դառնալով այդ երկրի մշակույթին, սովորույթներին, ավանդույթներին։ Ի՞նչ ազդեցություն է ունենում  այդ ամենը մարդու ինքնության վրա, ինչպե՞ս է  նա  հարմարվում  նոր  կյանքին, ի՞նչ գործոններ  են  նպաստում  մի երկրի բնակիչների  եւ նոր եկածների  միջեւ  ներդաշնակ հարաբերություններ կառուցելուն. նմանատիպ շատ այլ խնդիրներ են ծառանում մարդու առաջ, երբ նա գտնվում է մշակույթների խաչմերուկում։

Երբ մարդը հայտնվում է նոր մշակույթում կամ իրար են հանդիպում երկու տարբեր մշակույթներ կրող մարդիկ, ապա  ընդհանուր լեզու գտնելու համար,  այսինքն` հաղորդակցվելու համար,  նրանք պարտադրաբար, թե ինքնակամ, փորձում են միմյանց հասկանալ։ Այստեղ մենք  հանդիպում ենք ակկուլտուրացիայի (նոր կամ ուրիշ մշակույթի յուրացման) երեւույթին, որն իրենից ներկայացնում է միաժամանակ երկու տարբեր մշակույթների փոխազդեցություն, որի դեպքում մի մշակույթի ներկայացուցիչները  յուրացնում են  մյուս մշակույթի  նորմերը, արժեքները, սովորույթները։ Որպես կանոն, այդ նորմերը ստիպված են յուրացնել եկվորները։ Ազգային փոքրամասնությունները կարող են  լիովին մերժել դոմինանտ մշակույթի արժեքները, կարող են լիովին ընդունել դրանք կամ` մոտենալ ընտրողաբար։

Այդ իսկ պատճառով   առանձնացնում են երեք հիմնական ռեակցիաներ, որոնք կարող են ցուցաբերել մարդիկ` գտնվելով այլ մշակույթում։

1. Ընդունում, երբ անձը լիովին փոխարինում է իր մշակույթը նոր մշակույթով։

2. Ադապտացիա (հարմարում), երբ տեղի են ունենում որոշակի, մասնակի փոփոխություններ  հարմարվողի  մշակույթում։

3. Անջատում, երբ անձն անջատվում, առանձնանում է նոր մշակույթից, այսինքն չի  ընդունում այն։

Նոր կամ ուրիշ մշակույթի  յուրացումը  կատարվում  է  տարբեր  մշակույթների  հետ  անընդմեջ  եւ անմիջական  շփման հետեւանքով։ Այստեղ  պետք  է  հաշվի  առնել  մի  շատ կարեւոր հանգամանք` ինչ պատճառներով է մարդը հայտնվել ուրիշ մշակույթում։ Ոմանք հայտնվում են  իրենց  կամքով, ոմանք` ստիպված, պարտադրաբար, ոմանք` կարճ ժամանակով, ոմանք  էլ` երկար։ Այսինքն` եթե անձը   գնում  է  ուրիշ  երկիր  ավելի  բարեկեցիկ կյանքի ակնկալիքով`  բոլորովին այլ է այն դեպքից, երբ  մարդը հայտնվում է  օտար հողում` վտարվելով  իր  հայրենիքից։


Ամեն դեպքում, անկախ նրանից, թե մարդն  ինչ պատճառներով է հայտնվել  այլ մշակույթում,  միեւնույն է նա  ունենում է  հարմարման  խնդիր.

1. Ընդհանուր  հարմարում` առօրյա  կյանքի  խնդիրները հաղթահարելու  ունակություն։

2. Միջանձնային հարաբերությունների հետ կապված հարմարում` տեղաբնակների  հետ արդյունավետ շփում հաստատելու կարողություն։

3. Աշխատանքի հետ կապված հարմարում` թե  մարդն  ինչ  հաջողությամբ է  կատարում եւ  հաղթահարում  մասնագիտական   խնդիրները։

Առանձնացվում են հարմարման  հետեւյալ  ձեւերը.  hոգեբանական եւ սոցիալ-մշակութային։

Հոգեբանական հարմարման մաս են կազմում հուզական  ռեակցիաները, որոնք կապված են միջմշակութային տեղափոխման պրոցեսում բավարարվածության եւ  բարօրության զգացողության հետ։ Այն իր մեջ ներառում է անձնային եւ էթնիկական նույնականացման հասկացությունը, հոգեպես առողջ լինելու եւ անձնային ոլորտում բավարվածության զգացողության հասնելը, իսկ սոցիալ-մշակութայինը կապված է վարքի հետ` թե  մարդը որքան արդյունավետ է կարողանում փոխազդել  նոր մշակութային շրջապատին, ինչպես է կարողանում հաղթահարել առօրեական խնդրիրները` կապված ընտանիքի,  ուսման  եւ աշխատանքի  հետ։

Հոգեբանական հարմարման պրոցեսի ընթացքում անխուսափելի է սթրեսը, տագնապայնությունը, դեպրեսիան եւ օտարվածության զգացողությունը, բարձր  է  հոգեսոմատիկայի դրսեւորման մակարդակը։ Սթրեսի հիմնական պատճառներից է ոչ  հաջող հարմարումը, որն էլ բնականաբար ունենում է իր ազդեցությունը ամենօրյա կյանքի վրա։ Ենթադրվում է, որ սթրեսի առաջացման պատճառները կախված են նաեւ մարդու անհատական առանձնահատկություններից, այսինքն, եթե մեկի համար տվյալ իրավիճակը սթրեսային է, մյուսի համար կարող է լինել բավական բարվոք եւ ընկալվի որպես նոր որակներ ձեռք բերելու լավ հնարավորություն։ Սա նշանակում է, որ նոր մշակույթում գտնվելը կարող է ընդլայնել անձի կենսական հնարավորությունները, կարող  է նաեւ խոչընդոտել զարգացման ընթացքը։

Կարեւոր է նաեւ, թե  անձը  որքանով է կարողանում հաղորդակցման եզրեր գտնել տեղաբնակների հետ, ինչպիսին են նրա հաղորդակցման մարտավարությունը, միգրացիայի դրդապատճառները, ինչպիսին են մարդու ռեսուրսային հնարավորությունները` կրթությունը, սոցիալական աջակցությունը եւ այլն։ Կարեւոր է, թե  անձը  որքանով է սոցիալական աջակցություն ստանում իր  ընտանիքի, ընկերների, ծանոթների  կողմից։ Կարեւոր գործոն է նաեւ տարիքը, քանի  որ  երիտասարդներն  ավելի  հեշտությամբ են  հարմարվում  նոր  պայմաններին, քան` մեծահասակները։ Ազդում է կրոնը.  անձը, ով գտնվում է այնպիսի  երկրում, որտեղ  դավանում են նույն  կրոնը, ինչ  ինքը, ապա  նրա  հարմարումն  ավելի բարենպաստ  կընթանա, քան, օրինակ,   քրիստոնյայինը, ով գտնվում է մուսուլմանական  երկրում,  եւ  ընդհակառակը։

Բնական է,  որ  տարբեր մշակույթներում հաղորդակցման ոչ վերբալ ձեւերը տարբերվում են,  որն էլ  հաճախ բերում է  տարբեր  մշակույթի  մարդկանց  միջեւ  թյուրըմբռնումների։ Օր.` Լատինական  Ամերկայում, Հարավային Եվրոպայում մարդիկ  ավելի են հակված շոշափական կոնտակտի` ի տարբերություն Արեւելյան Ասիայի։ Այս  տարբեր մշակույթի ներկայացուցիչների անդիպման ժամանակ  եվրոպացու, լատինաամերիկացու մոտ  ստեղծվում է  այնպիսի  տպավորություն, կարծիք, որ ասիացիները  սառն են, փակ, ոչ ընկերասեր, իսկ ասիացիները վերջիններիս  մասին մտածում են, որ կպչուն են ու ագրեսիվ։ Իսպանացիներին, ֆրանսիացիներին, հույներին ու իտալացիներին հատուկ է  ժեստերի վառ դրսեւորումը, մինչդեռ  հյուսիսում ապրող մարդիկ ավելի  զուսպ  են  այս հարցում։

Ճապոնացիներն  ավելի  հակված  են  լռելու, քան ամերիկացիները, վերջիններս  ավելի բաց են բացասական  էմոցիաները արտահայտելիս, մինչ  ճապոնացիները ճնշում են  դրանք։ Ենթադրվում է, որ հարմարման  հետ կապված  խնդիրները սկզբնական շրջանում այդքան ակնհայտ չեն դրսեւորվում, որովհետեւ անձը սկզբնական շրջանում զբաղված է նոր մշակույթի ուսումնասիրմամբ, եւ զգալի տարբերություները դեռ չեն նկատվում։ Սակայն որոշ ժամանակ անց այդ տարբերությունները դուրս են գալիս ջրի  երես եւ սկսում են փոխել սկզբնական  պատկերացումը  տվյալ մշակույթի մասին։

Որովհետեւ այն ամենը, ինչը մինչ այդ մարդուն զվարճացնում էր եւ հետաքրքիր էր թվում, ապա որոշ ժամանակ անց կորցնում է իր արժեքը եւ անձն արդեն սկսում է մի ուրիշ բանի կարիք զգալ, որն այդ մշակույթը դեռ չի կարող տալ։ Եթե անձն այս փուլում երկար է մնում, ապա նա սկսում է տհաճություն ապրել այդ մշակույթում ապրած իր յուրաքանչյուր պահից։ Սակայն, եթե նա կարողանում է շուտ կողմնորոշվել այս իրավիճակում, ապա աստիճանաբար  կարողանում է վերագտնել իրեն  եւ կյանքն իմաստավորել։ Հասարակության լիարժեք անդամ զգալու  համար մարդն աստիճանաբար սկսում է հարմարվել  նոր նորմերին եւ սովորույթներին։

Աննա Կարապետյան
հոգեբան-խորհրդատու


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`