ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Հոգեբանի սենյակ

Ինչպես հասկանալ դեռահասին

Դեռահասության  տարիքի առանձնահատկությունն այն է, որ մարդը մտնում է  այս փուլ որպես երեխա եւ դուրս է գալիս արդեն չափահաս դարձած։ Այս փուլն ընդգրկում է 11-17 տարիները, որոնք ընթանում են ակնհայտ ֆիզիոլոգիական եւ հոգեբանական փոփոխություններով։ Դեռահասն ունենում է մի շարք  դժվարություններ, որոնք էլ փոխանցվում են  ծնողներին։ Շատ հաճախ ծնողները չգիտեն, թե ինչպես իրենց պահեն կամ ինչպես օգնեն իրենց երեխային կյանքի այդ բարդ շրջանում եւ հաճախ, օգնելու  փոխարեն, ավելի են ծանրացնում իրավիճակը։ Փորձենք վերլուծել ու հասկանալ ե՛ւ դեռահասին, ե՛ւ ծնողներին` կյանքի այս փուլում։


Նա "հեռանում" է ծնողներից

Դեռահասն ուզում է, որ իրեն ընկալեն որպես հասուն մարդ, իսկ ծնողները շարունակում են նրան վերաբերվել որպես փոքր երեխայի, ինչը շատ է նյարդայնացնում   դեռահասին` հիմք ստեղծելով ոչ ցանկալի հարաբերություների համար։ Ծնողներից շատերը դեռեւս չեն կարողացնում պատկերացնել, որ իրենց զավակն այլեւս փոքր չէ, որ նա մեծանում է, ձեռք է բերում  նոր որակներ եւ հատկություններ, որոնք  փոքրիկ երեխային այլեւս բնորոշ չեն։ Ծնողը շարունակում է երեխային վերաբերվել որպես անօգնական մի էակի, շարունակում է  նրան  խնամել, հետ պահել անբացատրելի վտանգներից, իսկ ծնողի գերխնամքը դուր չի գալիս դեռահասին, քանի որ նա իրեն արդեն մեծ է համարում։ 

Հայրն ու մայրը դեռահասին հիշեցնում են մանկությունը, որից նա ուզում է ազատվել։ Նրան անհրաժեշտ է ժամանակ, որ նա հեռանա ծնողներից եւ, միայն որոշակի հեռավորություն ստեղծելուց հետո, նորից կսկսի շփվել նրանց հետ։ Իսկ մինչ այդ նա գերադասում է վստահել իր հասակակիցներին, քանի որ նրանք էլ նույն խնդիրներն ունեն, ինչ-որ ինքը։ 

Երբ ծնողը փորձում է մտերմանալ իր երեխայի հետ, դա  մեծացնում է դեռահասի տագնապը, քանի որ նա վախենում է բացահայտվել ծնողների կողմից։ Ծնողին մի շարք հարցեր են անհանգստացնում`"Ի՞նչ են նրանք սպասում մեզանից", "Ուզում են, որ մենք իրենց հանգիստ թողնենք եւ օրինակներ  չբերե՞նք մեր կյանքից", "Թե՞ իրականում սպասում են, որ մենք հարցեր կտանք, կհետաքրքրվենք իրենց  կյանքով,  կվերահսկենք իրենց կյանքը"։

Որքան էլ պարադոքսալ հնչի` դեռահասը ծնողից սպասում է այս բոլորը։ Բայց ինչպե՞ս ծնողն  աջակցի իր երեխային եւ միեւնույն ժամանակ չսահմանափակի նրա ազատությունը, որն անհրաժեշտ է սեփական անձը հասկանալու համար։  Այս հարցերը չունեն պատրաստի պատասխաններ։ Սակայն կա մի կարեւոր հանգամանք, որը պետք է ծնողները գիտակցեն. երեխան առանձին անհատականություն է,  եւ ծնողից առանձնանալը նպաստում է նրա հասունանալուն։  Եղեք միշտ բաց` ցանկացած թեմա քննարկելու համար։ Երբ երեխան իր հարցերի պատասխանները չի ստանում
ծնողներից, ապա փորձելու է դրանք դրսում գտնել։ Անկեղծ եղեք երեխայի հետ, մի փորձեք նրան ճնշել նույն հարցերով, միեւնույն է, նա դրանց չի պատասխանի, եթե  չի ուզում։ Երեխայի մեջ վստահություն առաջացրեք ձեր նկատմամբ։ Նման մոտեցումը կօգնի, որ դուք մտերմանաք։


Անում են ամեն ինչ, որ իրենց չհասկանան

Ծնողներն անընդհատ մտածում են, թե ուր կորավ այն երեխան, որին իրենք մեծացրել են` նա անճանաչելի է դարձել եւ  իրեն այնքան տարօրինակ  է պահում։ Նրանք փորձում են այդ հարցերի պատասխանն ստանալ` հարցերով ճնշելով երեխային։ Դեռահասը չի կարողանում համապատասխան բառեր ընտրել իր հույզերն արտահայտելու համար, այդ իսկ պատճառով նա դիտմամբ աղճատում է իր խոսքը, նրանք հնարում են ինչ-որ նոր լեզու, որը հասկանում են միայն իրենք։ Այս տարիքը հուզականորեն անկայուն տարիք է, դեռահասի տրամադրությունը կարող է փոխվել օրվա ընթացքում մի քանի անգամ։ Նրանք դառնում են դյուրագրգիռ, խոցելի։ Յուրաքանչյուր քննադատություն ընդունում են որպես եւս մեկ ապացույց, որ իրենց ոչ ոք չի սիրում եւ չի հասկանում։

Դեռահասները սեփական "Ես"-ի փնտրտուքների մեջ են, փորձում են իրենց ամեն ինչում, փորձում են հասկանալ, թե ով են իրենք։ Դեռահասը կարիք ունի, որ իրեն լսեն, այլ ոչ թե մանրադիտակով ուսումնասիրեն, հետեւեն  ու քննադատեն իրենց յուրաքանչյուր  քայլը, որը շատ ծնողների`  հաճախ հանդիպող սխալներից է։

Կան մի քանի ընդհանուր խորհուրդներ, որոնք կօգնեն ծնողներին կողմնորոշվել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց դեռահաս զավակի հետ։

1. Անցումային շրջանը հիվանդություն չէ, եթե նույնիսկ այն տանջանք է պատճառում ե՛ւ երեխային, ե՛ւ ծնողին։ Պարզապես երեխայի կյանքում ամեն ինչ փոխվում է։

2. Դեռահասության տարիքը կարելի է համեմատրել  կառուցվող շենքի  հետ, որտեղ առաջին հերթին պետք է ամեն ինչ մաքրել, հետո նորը կառուցել։ Հիշեք`  անսպասելի դժվարություններն անխուսափելի են։

3. Դեռահասը կառուցում է իր հոգեկան աշխարհը,  փորձում է պարզել իր իրական "ես"-ը, սկսում է իրեն զգալ իսկական աղջիկ, կամ տղա, քանի որ տեղի են ունենում ֆիզիոլոգիական մեծ փոփոխություններ։ Նա սկսում է գիտակցել, որ  գոյություն ունի, մտածում է, ինքնուրույն որոշումներ է ընդունում, ապագայի պլաններ է գծում։ Սկսում է մտածել մարդկանց հետ իր հարաբերությունների, սոցիալական նորմերի եւ կանոնների մասին։

4. Դեռահասությանը բնորոշ զգացողություններն են. անվստահություն սեփական անձի նկատմամբ, կասկածամտություն եւ մեծ կյանք մտնելու վախ, առաջանում է կանոններին չենթարկվելու ցանկություն, չեն կարողանում ընկերներ գտնել կամ էլ այն աստիճանի են ձուլվում ընկերական խմբին, որ կորցնում են իրենց անհատականությունը։

5. Ե՞րբ պետք է ծնողները լրջորեն անհանգստանան. երբ խնդիրներն իսկապես լուրջ են, իսկ լուծումները շատ են ձգձգվում։ Երբ երեխան շատ է ներփակվում իր մեջ, երբ նա չունի ոչ մի ընկեր, երբ նա լիովին թողել է ուսումը կամ  չի ուզում կյանքում որեւէ բան անել, նա պլաններ չի գծում կամ խախտում է օրենքները։

6. Ցանկալի է նման դեպքերում  խորհրդակցել հոգեբանի հետ. պատմեք ձեր մտահոգությունների մասին մասնագետին,  անհրաժեշտության դեպքում այցելեք երեխայի հետ, իսկ եթե  նա հրաժարվում է, ապա  դուք  ինքներդ գնացեք խորհրդակցության, որն անպայման ձեզ կօգնի ճիշտ հասկանալ եւ օգնել ձեր երեխային։

Աննա Կարապետյան
հոգեբան-խորհրդատու
Ձեր հարցերը հոգեբանին կարող եք ուղարկել hogeban@emergency.am էլ. հասցեով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`